Գլխավոր տեղեկություն
Номер
N 140
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.09/8(140) Հոդ.197
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.02.2001
Дата вступления в силу
26.02.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2001 թվականի N 140
քաղ. Երևան

 

«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԷՆԵՐԳԱՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգավերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգավերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ընկերությունների պետական բաժնետոմսերի աճուրդային կարգով մասնավորեցման վերաբերյալ առաջարկություն:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգավերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագրեր` 10 տարի ժամկետով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգավերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան