040.0473.29.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2002 թվականի N 473
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 03 ենթախմբի «04. Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ծախսերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) աշխատանքի դիմաց նպաստը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարվում է 800 դրամի չափով.
բ) աշխատանքի դիմաց նպաստի վճարման ծառայությունները մատուցվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև մեկ տոկոսն ուղղել նպաստները վճարող կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարմանը.
դ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև մեկ տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (ձևերի ու ձևաթղթերի տպագրության, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր):
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի) (կցվում է)` հաշվի առնելով գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաստատել աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգները:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 11-ի N 974 որոշման խմբագրությամբ)` բացառությամբ 4-րդ կետի և 5-րդ կետի «ա» ենթակետի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Աշխատանքի դիմաց նպաստը (այսուհետև` նպաստ) տրվում է ժամանակավորապես ստեղծված աշխատատեղերում իրականացվող, որպես կանոն, մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող աշխատանքային գործունեություն (այսուհետև` աշխատանք) իրականացնող անձանց:
2. Աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`
ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, սիզամարգերի կառուցման, նորոգման և բարեկարգման (սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատունկ և խնամք) օժանդակ աշխատանքները.
բ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, թանգարան և այլ նմանատիպ կազմակերպություններ) նորոգման ու շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքները.
գ) ջրավազանների և ոռոգման համակարգերի նորոգման ու սանիտարական մաքրման, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքները.
դ) պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի սանիտարական մաքրման ու բարեկարգման օժանդակ աշխատանքները:
3. Աշխատանքներում առաջնահերթության կարգով կարող են ընդգրկել`
ա) գործազուրկները.
բ) աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների չզբաղված անդամները.
գ) այլ չզբաղված անձինք:
4. Աշխատանքներում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք պետք է դիմեն իրենց բնակության վայրի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետև` գործակալություն) տարածքային մարմին:
5. Աշխատանքի կազմակերպման պատվիրատուներ կարող են հանդիսանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (այսուհետև` պատվիրատու)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:
6. Յուրաքանչյուր աշխատանքի կատարման ծրագրի (այսուհետև` ծրագիր) իրականացման կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները (բացառությամբ նպաստի) տրամադրում է պատվիրատուն:
7. Նպաստը վճարվում է լրիվ աշխատած օրերի համար (անաշխատունակության թերթիկով չաշխատած օրերի համար վճարում չի կատարվում):
8. Նպաստը վճարվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից (այսուհետև` վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություն):
II. ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
9. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագիրը ներկայացնում են գործակալության տարածքային մարմին:
Մյուս կազմակերպությունները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագրերը ներկայացնում են գործակալության տարածքային մարմին` նախապես համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմնի հետ:
10. Գործակալության տարածքային մարմինը 5-օրյա ժամկետում տալիս է ծրագրի վերաբերյալ եզրակացություն, որը պատվիրատուն եռօրյա ժամկետում ծրագրի 2 օրինակի հետ միասին ներկայացնում է զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):
11. Ծրագիրը հաստատվում է հանձնաժողովի առաջարկության հիման վրա` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:
12. Հաստատված ծրագիրը եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին և գործակալության տարածքային մարմնին:
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. Նպաստի նշանակման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
14. Գործակալության տարածքային մարմինը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագրի իրականացումից 5 օր առաջ տրամադրվում է պատվիրատուին:
15. Պատվիրատուն, աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում գործակալության տարածքային մարմին է ներկայացնում նրա կողմից աշխատանքի գործուղված անձանց ցուցակը` նշելով ծրագրի իրականացման աշխատանքներում նրանց մասնակցության չափը (լրիվ աշխատած օրերի թիվը), կցելով աշխատանքների կատարողական թերթիկի պատճենը:
16. Գործակալության տարածքային մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակի և աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա ընդունում է որոշում տվյալ ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցած անձանց նպաստ նշանակելու մասին:
17. Գործակալության տարածքային մարմինը, սույն կարգի 15-րդ կետում նշված ցուցակներին համապատասխան, մինչև տվյալ ամսվա 10-ը գործակալության համապատասխան բաժին է ներկայացնում հայտ:
Գործակալության համապատասխան բաժինն ամփոփում է գործակալության տարածքային մարմիններից ստացված հայտերն ու մինչև տվյալ ամսվա 15-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում գործակալության պետի կողմից ստորագրված և կնքված հայտ` երկու օրինակից:
18. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը մինչև տվյալ ամսվա 20-ը ըստ գործակալության տարածքային մարմինների կազմում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման հայտ:
19. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է գործակալության համապատասխան տարածքային մարմնի անվամբ` այն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին:
20. Աշխատանքի դիմաց նպաստի գումարներն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված հաշիվներից վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությանը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից կանխիկ դրամի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
21. Վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունը նպաստները վճարում է գործակալության տարածքային մարմնի կողմից ներկայացված վճարման ցուցակին համապատասխան:
22. Պատվիրատուի` գործակալության տարածքային մարմնի կամ վճարման ծառայություններ իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված նպաստի գումարները ենթակա են միանվագ վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Գործակալության տարածքային մարմինը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ գործակալության համապատասխան բաժին է ներկայացնում տեղեկատվություն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին:
Գործակալության համապատասխան բաժինն ամփոփում է գործակալության տարածքային մարմիններից ստացված տեղեկություններն ու սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:
24. Ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում գործակալության տարածքային մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի և ծրագիրն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կողմից համատեղ կազմվում է կատարված աշխատանքների մասին կատարողական ակտ` երեք օրինակից, որից մեկական օրինակ մնում է կատարողական ակտը կազմողների մոտ:
Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո 5-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով կատարողական ակտի պատճենը:
25. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված նպաստները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
26. Հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում պատվիրատուն ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկությունը գործակալության տարածքային մարմնի համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում է հանձնաժողով:
27. Ծրագրի պայմանների խախտումներ հայտնաբերելու դեպքում գործակալության տարածքային մարմինը հանձնաժողով է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` դրա մասին տեղյակ պահելով պատվիրատուին:
Ծրագրից դուրս կատարված աշխատանքի դիմաց վճարումը կատարվում է պատվիրատուի միջոցների հաշվին:
28. Ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում է հանձնաժողովի առաջարկությամբ` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
NN ը/կ |
Մարզի անվանումը |
Գործազրկության մակարդակը` 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ |
Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ |
490.0 մլն դրամի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (մլն դրամ) | |
ընդամենը | տոկոս | ||||
1. | Երևան | 9.8 | 66004 | 24.1 | 95.0 |
2. | Արագածոտն | 1.8 | 12337 | 4.5 | 15.0 |
3. | Արարատ | 4.3 | 19597 | 7.1 | 26.0 |
4. | Արմավիր | 5.1 | 12672 | 4.6 | 22.0 |
5. | Գեղարքունիք | 5.7 | 21870 | 8.0 | 30.0 |
6. | Լոռի | 15.7 | 43448 | 15.8 | 70.0 |
7. | Կոտայք | 7.2 | 18898 | 6.9 | 40.0 |
8. | Շիրակ | 22.7 | 42669 | 15.6 | 85.0 |
9. | Սյունիք | 21.0 | 13874 | 5.1 | 55.0 |
10. | Վայոց ձոր | 4.8 | 5587 | 2.0 | 14.0 |
11. | Տավուշ | 6.3 | 17231 | 6.3 | 38.0 |
Ընդամենը | 9.8 | 274217 | 100.0 | 490.0 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.12.2004, N 1854-Ն | 01.01.2005, N 473 | |
14.10.2004, N 1413-Ն | 04.11.2004, N 473 | |
19.02.2004, N 223-Ն | 25.03.2004, N 473 | |
03.04.2003, N 364-Ն | 01.05.2003, N 473 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|