040.0472.29.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2002 թվականի N 472
քաղ. Երևան
ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ,
բ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,
գ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ,
դ) Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ,
ե) Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ,
զ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ,
է) Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,
ը) Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ,
թ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ,
ժ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ,
ժա) Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ,
ժբ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան,
ժգ) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչմանն արժանացած անձանց պատվոգրերի, կրծքանշանների, ինչպես նաև պատվավոր կոչումները հավաստող վկայականների ձևերը (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ գիտության վաստակավոր գործիչ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» գրությամբ: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով՝ դեպի աստղեր»:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ վաստակավոր մանկավարժ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ վաստակավոր մանկավարժ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք՝ փայլեցված ողորկ մակերեսով: Գրքի վերևում փորագրված է՝ «Ճանաչել զիմաստություն...»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր մանկավարժ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԺՈՒՌՆԱԼԻՍՏ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ վաստակավոր ժուռնալիստ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ վաստակավոր ժուռնալիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով, և դաջված է 2 գրչածայր: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր ժուռնալիստ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Մատենադարանի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ վաստակավոր արտիստ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ վաստակավոր արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ողբերգակի և կատակերգակի դիմակներ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր արտիստ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ ժողովրդական արտիստ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ ժողովրդական արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ժողովրդական արտիստ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ վաստակավոր նկարիչ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ վաստակավոր նկարիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ներկապնակ՝ 2 խաչաձևված վրձնով՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր նկարիչ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ ժողովրդական նկարիչ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ ժողովրդական նկարիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ներկապնակ՝ 2 խաչաձևված վրձնով՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ժողովրդական նկարիչ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ վաստակավոր ճարտարապետ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ վաստակավոր ճարտարապետ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով, և դաջված են սյունախոյակներ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր ճարտարապետ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺԻՇԿ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ վաստակավոր բժիշկ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ վաստակավոր բժիշկ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ գավաթին գալարված 2 օձ, մեկը փայլեցված, մյուսը՝ դաջված: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր բժիշկ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ վաստակավոր իրավաբան»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ վաստակավոր իրավաբան» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է արդարադատության աստվածուհու ցայտաքանդակը՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր իրավաբան» գրությամբ: Խորհրդանիշից աջ դաջված է լատիներեն «DURA LEX SED LEX» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Օրենքը խիստ է, բայց օրենք է»:
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Ձև
«ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ»
ԿՐԾՔԱՆՇԱՆ
«ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ»
կրծքանշանի նկարագրությունը
«ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 4 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» գրությամբ:
Հաստատված է |
Հաստատված է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.02.2005, N 152-Ն | 10.03.2005, N 472 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|