Գլխավոր տեղեկություն
Номер
N 36
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.31/3(135) Հոդ.86
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.01.2001
Дата вступления в силу
10.02.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2001 թվականի N 36
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՈՒՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ) TF 021595 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 1999 թվականի մարտի 25-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության) և Միջազգային զարգացման ընկերակցության միջև հունական դրամաշնորհի (կառուցվածքային բարեփոխումների երկրորդ վարկ) TF 021595 համաձայնագիր» միջգերատեսչական համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

TF 021595

 

Համար 2980 AM վարկին վերաբերող

Հունաստանի դրամաշնորհ

 

ՀՈՒՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Երկրորդ Կառուցվածքային բարեփոխումների վարկ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՎ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

 

 

 

 

որպես

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

կողմից տրամադրված Հունական դրամական միջոցների Կառավարիչ

 

 

Մարտի 25, 1999 թ.

 

 

 

TF 021595

 

Համար 2980 AM վարկին վերաբերող

Հունաստանի դրամաշնորհ

 

ՀՈՒՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ կնքվել է 1999 թ. մարտի 25-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Ստացող) և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ միջև, որը գործում է որպես Ազգային էկոնոմիկայի նախարարության (Նախարարություն) կողմից տրամադրված Հունական դրամաշնորհի (ինչպես այսուհետև սահմանվի) Կառավարիչ (Կառավարիչ)։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ (Ա) Ստացողը դիմել է Միջազգային զարգացման ընկերակցությանը (Ընկերակցություն) և Նախարարությանը` իր տնտեսության կառուցվածքային բարեփոխումները իրագործելու նպատակով մշակված գործողությունների, նպատակների և քաղաքականության ծրագրի իրականացման հարցում աջակցություն ստանալու համար, որը ներկայացվել էր Ընկերակցությանը 1997 թ. օգոստոսի 7-ին հասցեագրված (այսուհետև` Ծրագիր), Ստացողի Ծրագրի իրականացման պարտավորությունը հայտարարող նամակում,

(Բ) Կառավարիչը այս նպատակով տրամադրել է վարկ Զարգացման վարկի համաձայնագրում (Վարկ համար 2980 AM) սահմանված պայմաններով ու պահանջներով, որը կնքվել էր 1997 թ. սեպտեմբերի 2-ին Ստացողի և Կառավարչի միջև (Վարկային համաձայնագիր),

(Գ) Նախարարությունը ուզում է տրամադրել Ստացողին դրամաշնորհ հինգ հարյուր հազար դոլարի չափով ($500,000) (Հունական դրամաշնորհ) Ծրագրի իրականացմանն աջակցելու համար,

 (Դ) համաձայն Հայաստանին տրամադրված Երկրորդ Կառուցվածքային բարեփոխումների վարկի (TF 021595) համաֆինանսավորման վերաբերյալ Համաձայնագրի, որը կնքվել է 1998 թ. դեկտեմբերի 30-ին Հունաստանի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Բանկ) և Ընկերակցության միջև (Համաֆինանսավորման համաձայնագիր), Նախարարությունը նշանակել է Բանկին ու Ընկերակցությանը, և Բանկն ու Ընկերակցությունը համաձայնեցին, կառավարել Նախարարության կողմից նույն պայմաններով ու պահանջներով, ինչպիսին էին համար 2980 AM Վարկի շրջանակներում, տրամադրվելիք դրամաշնորհի միջոցները, նայած դեպք, համաձայն Պայմանավորվածության դրույթների և լիազորել է Բանկին ու Ընկերակցությանը կատարել այնպիսի գործողություններ ու բաներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ կառավարումն իրականացնելու համար, ներառյալ սույն Վարկային համաձայնագրի կնքումը Նախարարության անունից, և

(Ե) Ստացողը գիտակցում է, որ սույն համաձայնագրի (Հունական դրամաշնորհի համաձայնագիր) շրջանակներում նրան տրամադրված ֆինանսական աջակցությունը համարվելու է Ստացողի Հունաստանի կառավարության կողմից տրամադրված, զարգացմանն ուղղված երկկողմանի օգնության մի մաս,

ՀԵՏԱՅՍՈՒ կողմերը համաձայնեցին հետևյալի մասին`

 

ՀՈԴՎԱԾ I. Ընդհանուր դրույթներ, սահմանումներ

 

Բաժին 1.01.1985 թ. հունվարի 1-ին լույս տեսած և 1997 թ. դեկտեմբերի 2-ին փոփոխված Ընկերակցության «Զարգացման վարկերի համաձայնագրերին կիրառվող ընդհանուր դրույթները» (Ընդհանուր դրույթներ) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, որոնք սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների`

(ա) Ընդհանուր դրույթներում օգտագործվող «Ընկերակցություն» տերմինը նշանակում է Միջազգային զարգացման ընկերակցությունը, որը գործում է որպես Հունական դրամաշնորհի Կառավարող համաձայն Համաֆինանսավորման համաձայնագրի, բացառությամբ Բաժիններ 2.01 (5), 4.02(բ) և 6,02(ե)-ում օգտագործվող «Ընկերակցության անդամ» բառակապակցության,

(բ) Ընդհանուր դրույթներում օգտագործվող «Զարգացման վարկի համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը,

(գ) Ընդհանուր դրույթներում օգտագործվող «Վարկ» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի շրջանակներում Ստացողին տրամադրված Հունական վարկը,

(դ) Ընդհանուր դրույթներում օգտագործվող «Վարկային հաշիվ» տերմինը նշանակում է Կառավարչի կողմից իր թղթերում, Նվիրառուի անունով, որին վարկատրվում է Հունական դրամաշնորհի գումարը, բացած Հունական դրամաշնորհի հաշիվը,

(ե) Բաժին 2.01-ի հատված 9 փոփոխվելու է հետևյալ կերպով`

«Ծրագիր» տերմինը նշանակում է այն Ծրագիրը, որը վկայակոչվում է Հունական դրամաշնորհի համաձայնագրի նախաբանում և որին աջակցելու նպատակով տրամադրվում է Հունական դրամաշնորհը»,

(զ) Բաժին 4.01-ը փոփոխվելու է հետևյալ կերպով`

«Բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարիչն ու Ստացողը այլ կերպ համաձայնվեն, առհանումները Հունական դրամաշնորհի հաշվից կատարվելու են Հունական դրամաշնորհի համաձայնագրի Բաժին 2.02-ում նշված ավանդային հաշվի արժույթով»,

(է) Բաժին 5.03-ի վերջին նախադասությունը ջնջվում է,

(ը) Բաժին 6.02-ում «Ընկերակցություն» տերմինը նույնպես կներառի իր իրավասության շրջանակներում գործող Միջազգային զարգացման ընկերակցությունը,

(թ) Բաժին 9.04 ջնջվում է և բաժիններ 9.05, 9.06 (վերը նշված փոփոխություններով), 9.07 ու 9.08-ը համապատասխանորեն վերահամարակալվում են Բաժիններ 9.04, 9.05, 9.06 ու 9.07-ի,

(ժ) Բաժին 9.06 (գ) փոփոխվելու է հետևյալ կերպով`

«(գ) Ավարտման օրից ոչ ուշ քան վեց ամիս հետո կամ այնպիսի ավելի ուշ օր, որի վերաբերյալ կարող են համաձայնվել Նվիրառուն ու Կառավարիչը այս նպատակի համար, Նվիրառուն կպատրաստի և կտրամադրի Կառավարչին հաշվետվություն՝ այնպիսի ծավալով ու մանրամասներով, ինչպիսին կարող է պահանջել Կառավարողը, Ծրագրի իրականացման, Հունական դրամաշնորհի շրջանակներում Նվիրառուի ու Կառավարողի կողմից իրենց համապատասխան պարտավորությունների կատարման և Հունական դրամաշնորհի նպատակների իրագործման վերաբերյալ», և

(ի) Բաժիններ 3.02, 3.03, 3.04, 3.05, 4.01, 4.02, 4.03, 4.06, 6,05, 7.01, 8.01(ա), 12.02 և 12.05-ը ջնջվում են։

 

ՀՈԴՎԱԾ II. Դրամաշնորհ

 

 Բաժին 2.01. Կառավարիչը համաձայնվում է սույն Համաձայնագրում սահմանված կամ վկայակոչվող պայմանների ու պահանջների հիման վրա տրամադրել Ստացողին դրամաշնորհ հինգ հարյուր հազար դոլարի չափով), ($500,000).

Բաժին 2.02. (ա) Սույն Բաժնի (բ), (գ) և (դ) կետերի դրույթների համաձայն Ստացողը իրավունք ունի առհանելու Հունական դրամաշնորհի միջոցները Հունական դրամաշնորհի հաշվից Ծրագրի իրականացմանն աջակցելու համար։

(բ) Ստացողը պետք է, մինչև Կառավարչին առհանման վերաբերյալ առաջին խնդրանքի ներկայացնելը, իր Կենտրոնական բանկում բացի և հետագայում պահի ավանդային հաշիվ դոլարով Կառավարչի համար ընդունելի պայմաններով ու պահանջներով։ Հունական դրամաշնորհի հաշվից կատարվող բոլոր առհանումները ավանդագրվելու են Կառավարչի կողմից Ավանդային հաշվին։

(գ) Ստացողը երաշխավորում է, որ Հունական դրամաշնորհի միջոցները չեն օգտագործվելու սույն Համաձայնագրին կից Հավելված 1-ում չընդգրկված ծախսերի ֆինանսավորման համար։ Եթե Կառավարիչը ցանկացած ժամանակ որոշի, որ Հունական դրամաշնորհի որևէ միջոցներ օգտագործվել են նման չընդգրկված ծախսի համար վճարում կատարելու նպատակով, Ստացողը պետք է, Կառավարչից ծանուցումն ստանալուց անմիջապես հետո, (1) ավանդագրի Ավանդային հաշվին նման վճարման գումարին հավասար գումար, կամ (2) եթե Կառավարիչը այդպես պահանջի, փոխհատուցի նման գումարը Կառավարչին։ Պահանջագրի հիման վրա Կառավարչին փոխհատուցված գումարները կդրվեն Հունական դրամաշնորհի հաշվին և կհամարվեն չեղյալ։

Բաժին 2.03. Ավարտման օրը լինելու է 1999 թ. մարտի 31 կամ ավելի ուշ օր, որը կսահմանի Կառավարիչը։ Կառավարիչը պետք է անմիջապես տեղեկացնի Ստացողին այդ ավելի ուշ օրվա մասին։

 

ՀՈԴՎԱԾ III. Հատուկ պայմանավորվածություններ

 

Բաժին 3.01. Բացի սույն Համաձայնագրում այլ կերպ հստակորեն նախատեսված դեպքերի, Զարգացման վարկի համաձայնագրի Հոդված III և IV-ը, ինչպես նաև դրանում վկայակոչված Հավելվածները, ներառվում են սույն Համաձայնագրի մեջ այնպիսի ուժով կարծես ամբողջությամբ շարադրված են դրա մեջ նշանակելով, որ համապատասխանորեն վերոհիշյալ Հոդվածներում բոլոր վկայակոչումները «Ընկերակցությանը» համարվելու են վկայակոչումներ Ընկերակցությանը որպես սույն Համաձայնագրի շրջանակներում Հունական դրամաշնորհի Կառավարիչ, բոլոր վկայակոչումները «Փոխառուին» համարվելու են վկայակոչումներ Ստացողին, և բոլոր վկայակոչումները «Վարկին» ու «Վարկային հաշվին» համարվելու են վկայակոչումներ Հունական դրամաշնորհին ու Հունական դրամաշնորհի հաշվին։

 

ՀՈԴՎԱԾ IV. Իրավունքների և պարտավորությունների փոխանցում

 

Բաժին 4.01. Համաձայն Համաֆինանսավորման համաձայնագրի սույն Համաձայնագրի շրջանակներում Կառավարչի իրավունքներն ու պարտավորությունները կարող են փոխանցվել Նախարարությանը։ Ստացողը ընդունում և համաձայնվում է, որ Կառավարչի կողմից այդ մասին ծանուցում ստանալուց հետո Նախարարությունը, փաստի ուժով, կստանձնի սույն Համաձայնագրի շրջանակներում Կառավարչի իրավունքներն ու պարտավորությունները այդ ծանուցման մեջ նշված օրվանից և այնպիսի կերպով, կարծես Նախարարությունում ի սկզբանե հանդիսացել է սույն Համաձայնագրի կողմ՝ կողմերից յուրաքանչյուրի կողմից առանց որևէ հետագա գործողությունների ձեռնարկման կամ ձևականության. այդ օրվանից Կառավարիչը, որպես սույն Համաձայնագրի կողմ, կզրկվի ցանկացած իրավունքներից կամ պարտավորություններից։

 

ՀՈԴՎԱԾ V. Ուժի մեջ մտնելը

 

Բաժին 5.01. Սույն Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ վերը նշված օրվանից և կմնա ուժի մեջ մինչև սույն Համաձայնագրի կողմերը կատարեն իր սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները։

 

ՀՈԴՎԱԾ VI. Ներկայացում

 

Բաժին 6.01. Ստացողի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը նշանակված է որպես Ստացողի ներկայացուցիչ Ընդհանուր պայմանների Բաժին 11.03-ի նպատակների համար։

Բաժին 6.02. Հետևյալ հասցեները նշված են Ընդհանուր պայմանների Բաժին 11.01-ի նպատակների համար.

Ստացողի`

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Կառավարության տուն 1,

Հանրապետության հրապարակ

Երևան

375010, Հայաստանի Հանրապետություն

 

Տելեքս` 24333 LADA SU

 

Կառավարչի`

International Development Association

1818 H Street, N.W. Washington, D.C. 20433 United States of America

Հեռագրային հասցե`

 

INDEVAS

Washington, D.C.

Տելեքս`

 

248423 (MSI) կամ

64145 (MSI)

 

 

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԻ կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը, իրենց համապատասխան անուններով, վերը նշված օրը և թվականին։

ԼՐԱՑՈՒՄ Ստացողը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունն է։ Այս Նամակը ուժի մեջ կմտնի դրա համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող ներպետական ընթացակարգերի կատարման մասին Ընկերակցությանը ծանուցելու օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Լիազոր ներկայացուցչի կողմից`

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

որպես

ԱԶԳԱՅԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

կողմից տրամադրված հունական դրամական միջոցների կառավարիչ

Լիազոր ներկայացուցչի կողմից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Առհանում Հունական դրամաշնորհից

 

Սույն Համաձայնագրի Բաժին 2.02 (գ)-ի նպատակների համար Հունական դրամաշնորհի միջոցները չեն օգտագործվելու հետևյալ ծախսերի ֆինանսավորման համար`

1. Ստացողի արժույթով արտահայտված ծախսեր կամ ծախսեր Ստացողի տարածքից մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների համար,

2. ծախսեր այնպիսի պայմանագրի համաձայն մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների համար, որը ֆինանսավորվում կամ ստացել է համաձայնություն ֆինանսավորվելու Բանկ կամ Կառավարիչ չհանդիսացող որևէ ազգային կամ միջազգային ֆինանսական հաստատության կամ գործակալության կողմից, կամ որը Բանկը կամ Կառավարիչը ֆինանսավորում կամ համաձայնվել են ֆինանսավորելու մեկ այլ վարկի շրջանակներում,

3. ծախսեր այն ապրանքների համար, որոնք ընդգրկված են Ստանդարտ միջազգային առևտրի դասակարգման Երրորդ վերանայված հրատարակության (SITC Rev.3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում, որը հրատարակված է ՄԱԿ-ի կողմից Վիճակագրական թղթերի M կոմպլեկտում, N. 34/Rev.3 (1986) (the SITC), կամ SITC-ի ապագա վերանայված հրատարակությունների որևէ հաջորդ խմբերում կամ ենթախմբերում, ինչպես կնշի Կառավարիչը Ստացողին ուղարկած ծանուցման մեջ`

Խումբ Ենթախումբ Առարկաների նկարագիր
112 - Ալկոհոլային խմիչքներ
121 - Ծխախոտ, չարտադրված, ծխախոտի թափոններ
122 - Ծխախոտ, արտադրված (ծխախոտային փոխանյութերով կամ առանց դրանց)
525 - Ռադիոակտիվ և դրանց հետ կապ ունեցող նյութեր
667 - Մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք, չմշակված կամ մշակված
718 718.7 Ատոմային ռեակտորներ և դրանց մասեր, ոչ ռադիոակտիվ վառելանյութային էլեմենտներ ատոմային ռեակտորների համար
728.43 - Ծխախոտի մշակման սարքավորումներ
897 897.3 Ոսկե, արծաթե կամ պլատինե մետաղներից պատրաստած թանկարժեք իրեր (բացի ժամացույցների և ժամացույցի տուփերի) և ոսկերչի կամ արծաթագործի արտադրանք (ներառյալ տեղադրված թանկարժեք քարերը)
971   Ոսկի, ոչ դրամական (բացառությամբ ոսկե հանքանյութերի և կոնցենտրատների)

 

4. Ծախսեր այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ռազմական կամ կիսառազմական նպատակների կամ որպես պերճանքի առարկա օգտագործելու համար,

5. Ծախսեր շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցություն ունեցող ապրանքների համար (այս կետի նպատակների համար «շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցություն ունեցող ապրանքներ» տերմինը նշանակում է ապրանքներ, որոնց արտադրությունը, օգտագործումն ու ներմուծումը արգելված է Ստացողի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով, որոնցում Ստացողը հանդիսանում է կողմ), և

6. Ի լրումն Ընդհանուր պայմանների Բաժին 5.01-ի նպատակների, ծախսեր (ա) որևէ երկրի տարածքում, որը չի հանդիսանում Կառավարչի անդամ կամ այդ տարածքից ձեռք բերված ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար, կամ (բ) անձանց կամ կառույցներին տրամադրվող որևէ վճարման կամ որևէ ապրանքների ներմուծման գծով, եթե այդ վճարումը կամ ներմուծումը արգելված է ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված VII-ի համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշմամբ։