Գլխավոր տեղեկություն
Номер
N 897
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.25
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Дата вступления в силу
15.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի  2000 թվականի N 897

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշման 3-րդ կետի՝

ա) «գ» ենթակետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած» բառերով.

բ) «դ» ենթակետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած» բառերով.

գ) կետը «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը1» ենթակետով.

«ը1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցման գծով փաստացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված գործուղման ծախսերը՝ պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված լինելու դեպքում, հարկատուի համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ, բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում՝ վերը նշված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80 տոկոսից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան