Գլխավոր տեղեկություն
Номер
N 896
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2000-27.09.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.24
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Дата вступления в силу
31.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 896
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 276509 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 236711 հազ. դրամ, որը համապատասխանում է 236711 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 50.968 տոկոս):

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 120647 հազ. դրամ, որը համապատասխանում է 120647 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 30161 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.6. «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 39798 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 17829 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2682 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1774 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5469 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 12044 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 203484 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արագած» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արագած» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 169579 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 169579 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 169579 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 169579 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոս:

2.5. «Արագած» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 33905 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 25925 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3231 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 882 հազ. դրամ.

այլ կրեդիտորական պարտքերի գծով` 593 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 180 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 250 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 828 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2016 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արագած» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում.

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել N 2 «Մոդուլ-Անտառամերձ» արտադրամասի և Խնձորեսկի արտադրամասի գույքը և դրանք որպես պետական սեփականություն մասնավորեցնել հոլանդական աճուրդով:

3.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 121782 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ` վերակազմակերպելով «Գամմա» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 84321 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 84321 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 67456 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 67456 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 37461 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 84 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 10989 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքների վարձատրության գծով` 3199 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 20210 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 1780 հազ. դրամ.

այլ պարտավորությունների գծով` 150 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 28 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1021 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գամմա» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության N 2 «Մոդուլ-Անտառամերձ» արտադրամասի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:

4.2. Սահմանել «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության N 2 «Մոդուլ- Անտառամերձ» արտադրամասի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 46797 հազ. դրամ:

4.3. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը` 25 տոկոս:

4.4. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության N 2 «Մոդուլ-Անտառամերձ» արտադրամասը 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:

4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի արտադրամասի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:

5.2. Սահմանել «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի արտադրամասի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3139 հազ. դրամ:

5.3. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը` 25 տոկոս:

5.4. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի արտադրամասը 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

5.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:

5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով գնահատված «Լոռվա Գեո» փակ բաժնետիրական ընկերության Ախթալայի բազայի ճաշարանի գույքը մասնավորեցնել հոլանդական աճուրդով` ամբողջությամբ:

6.2. Սահմանել «Լոռվա Գեո» փակ բաժնետիրական ընկերության Ախթալայի բազայի ճաշարանի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 5407 հազ. դրամ:

6.3. «Լոռվա Գեո» փակ բաժնետիրական ընկերության Ախթալայի բազայի ճաշարանը 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:

6.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 135882 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

7.2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 135144 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

7.3. «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 738 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 17 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 212 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 416 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 93 հազ. դրամ:

7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:

7.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 74117 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիս» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 60205 հազ. դրամ, որը համապատասխանում է 60205 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 48164 հազ. դրամ, որը համապատասխանում է 48164 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 24082 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

8.5. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 13912 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 477 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 390 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 8098 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 4826 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 121 հազ. դրամ:

8.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 131075 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լազուր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Լազուր» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 130992 հազ. դրամ, որը համապատասխանում է 130992 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 130992 հազ. դրամ, որը համապատասխանում է 130992 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 32748 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

9.5. «Լազուր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 83 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 58 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 25 հազ. դրամ:

9.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 156474 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տրանսճանշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 63,15 տոկոս):

10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 115360 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 115360 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 72850 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 72850 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. «Տրանսճանշին» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 41114 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 21916 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6432 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 373 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1235 հազ. դրամ.

 ստացված կանխավճարների գծով` 2500 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 625 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 8033 հազ. դրամ:

10.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Տրանսճանշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 75047 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության:

11.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 33497 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33497 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 26797 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 26797 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.4. «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 41550 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6669 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2746 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 92 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 14299 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10174 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 826 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 3349 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 800 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2595 հազ. դրամ:

11.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

11.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 39339 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կասկարգո սերվիս» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:

12.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17563 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 17563 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 14050 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14050 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.4. «Կասկարգո սերվիս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 21776 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության բյուջեի նկատմամբ` 6571 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3092 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 232 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 10152 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 141 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 1242 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 346 հազ. դրամ:

12.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կասկարգո սերվիս» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

12.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 32797 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արթիկ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

13.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 32156 հազ. դրամ, որը համապատասխանում է 32156 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 32156 հազ. դրամ, որը համապատասխանում է 32156 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 8039 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

13.5. «Արթիկ» հյուրանոց« պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 249 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 42 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքերի գծով` 156 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 51 հազ. դրամ:

13.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

13.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

13.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

13.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

13.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 36696 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:

14.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 33313 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33313 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 33313 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33313 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.4. «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 3718 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1054 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 903 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 285 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 74 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստի գծով` 888 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 514 հազ. դրամ:

14.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

14.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. Հաշվեկշռային մեթոդով 40514 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

Ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմել է 56,8 տոկոս: (Շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով տարածքային ուղղիչ 10 գործակից):

15.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 39565 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 39565 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 22473 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22473 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոս:

15.5. «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 949 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 144 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 570 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 235 հազ. դրամ:

15.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

15.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

16.1. 4820 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 18965 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

16.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 1630 հազ. դրամ, որը համապատասխանում է 163 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

16.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 9800 դրամ:

16.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 14585 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 648 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 180 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 3840 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2541 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 835 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6541 հազ. դրամ:

16.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

16.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

16.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

17.1. «Սուպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սպասարկում և մատակարարում» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալված հաշվեկշռային մեթոդով 17389 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

17.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

17.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

18.1. «Օբսիդիան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունից «Օբսիդիան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված հաշվեկշռային մեթոդով 3180 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

18.2. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

18.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2004, N 295-Ն 08.04.2004, N 896
27.09.2001, N 901 27.09.2001, N 896
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան