Գլխավոր տեղեկություն
Номер
N 2
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.26/2(134) Հոդ.50
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.01.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.01.2001
Дата вступления в силу
08.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2001 թվականի N 2
քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 378 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ և ձեռնարկություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) բաժնետիրական ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, ընկերությունների և ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) բաժնետիրական ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների և ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

3. Սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների և ձեռնարկությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Ընկերությունների և ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 378 որոշման 8.1-8.6-րդ կետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 8-ի N 2 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների եվ ձեռնարկությունների

 

1. «Բաղրամյանի խոզաբուծական թիվ 1 համալիր» ՓԲԸ (Արմավիրի մարզ, գ. Լեռնագոգ)

 

2. «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» ՊՓԲԸ (Տավուշի մարզ, գ. Կայան)

 

3. «Ախուրյանի ջրտնտ» ՊՓԲԸ (Շիրակի մարզ, գ. Ախուրյան)

 

4. «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ (Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ)

 

5. ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Ուսումնադասընթացային կոմբինատ» ՊՁ (քաղ. Երևան, Վարդաշեն, 6-20)

 

6. «Լուսատեխնիկ» ՓԲԸ (քաղ. Կապան, Շահումյան 20)

 

7. «Հայառշինվերանորոգում» տրեստ» ՊՁ (քաղ. Երևան, Խանջյան 15)

 

8. «Դիլիջան» հյուրանոց» ՓԲԸ (քաղ. Դիլիջան, Մ. Գորկու փող.)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան