Գլխավոր տեղեկություն
Номер
N 887
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2001-28.09.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2000
Дата вступления в силу
01.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2000 թվականի N 887
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 27 հոդվածի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների մասին» N 573 որոշման 2, 3, 4, 5, 8 և 9-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 27-ի N 887 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրված (այսուհետև` տարանցվող) ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխելու հետ կապված մաքսային ձևակերպումների ու մաքսային հսկողության իրականացման կարգը և տարանցվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Ապրանքները և տրանսպորտային միջոցները «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով հայտարարագրվում են այն մաքսային կետում, որով այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն սկսվում է մուտքի մաքսային կետի կողմից «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով դրանց բացթողման պահից:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը կատարվում է մաքսային ապահովումների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության կամ սույն կարգով նախատեսված այլ դեպքերում` պարտադիր մաքսային ուղեկցմամբ:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից տարանցվող ապրանքների տեղափոխումը կատարվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն ավարտված է համարվում` սկսած այն պահից, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներկայացվում են ելքի մաքսային կետ:

8. Մուտքի մաքսային կետում ձևակերպող տեսուչի անձնական կնիքով կնքվում են տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերը (այսուհետև` ուղեկցող փաստաթղթեր) (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, մատակարարման պայմանագիր և այլն): Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման ժամանակ մաքսային ձևակերպումների համար հիմք են հանդիսանում տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների այն ուղեկցող փաստաթղթերը, որոնք հաստատված են մուտքի մաքսային կետի տեսուչի անձնական կնիքով:

9. Տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին և հսկողությանը մասնակցող մաքսային մարմինները կատարում են այդ ապրանքների ու տրանսպորտային միջոցների հաշվառում` դրանց տվյալները գրանցելով համապատասխան գրանցամատյաններում (NN 1, 1ա, 2 , 3, 3ա ձևերը կցվում են):

10. Մուտքի և ելքի մաքսային կետերում տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային զննման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման ձեվերը

 

11. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով կարող են տեղափոխվել հետևյալ ձևերով`

ա) պարզ տարանցում,

բ) բարդ տարանցում:

 

III. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման «Պարզ տարանցում» ձեվը

 

12. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվում են այլ ապրանքներով չբեռնված տրանսպորտային միջոցներով, որոնք տեղափոխման ժամանակ չեն լրաբեռնվում կամ բեռնաթափվում:

13. Մուտքի մաքսային կետում լրացվում է մաքսային հայտարարագիր` 3 օրինակից: Լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են հետևյալ կերպ`

ա) առաջին օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության (այսուհետև` նախարարություն) մաքսային վարչություն (այսուհետև` վարչություն), որտեղ այն պահվում է հսկողության տակ` մինչև ելքի մաքսային կետից սույն կարգի 16-րդ կետով նախատեսված տեղեկությունները և հայտարարագրի երրորդ օրինակն ստանալը կամ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ սկսելը: Ընդ որում, նախքան հայտարարագրի առաջին օրինակը վարչության հասցեով ուղարկելը նույն հասցեով ուղարկվում է ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները (բովանդակությունը).

բ) երկրորդ և երրորդ օրինակները տրվում են ապրանքներ տեղափոխող անձին, որը երկրորդ օրինակը պահում է իր մոտ, իսկ երրորդ օրինակը տարանցիկ փոխադրման ավարտի պահին ներկայացնում ելքի մաքսային կետ: Ելքի մաքսային կետն ապրանքներ տեղափոխող անձից ստացված հայտարարագրի երրորդ օրինակն ուղարկում է վարչություն:

14. Մուտքի մաքսային կետը որոշում և հայտարարագրի համապատասխան սյունակներում նշում է`

ա) ելքի մաքսային կետը` հաշվի առնելով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նշանակման երկիրը, այսինքն` այն երկիրը, որի մաքսային տարածք մուտք են գործելու տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գալով.

բ) տարանցիկ փոխադրման երթուղին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տվյալ տեսակին հարմար, շահագործելի ճանապարհների տեղաբաշխվածությունը` հնարավոր երթուղիներից ընտրելով այն, որը թույլ է տալիս, ըստ հնարավորին շրջանցելով բնակավայրերը, առավելագույն կարճ ժամկետում մաքսային ելքի կետ հասցնել տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները.

գ) տարանցիկ փոխադրման ժամկետը` հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

15. Վարչությունը մուտքի մաքսային կետից ռադիոհեռագրով ստացված հայտարարագրի տվյալները տարանցիկ փոխադրումների հսկողական գրանցամատյանում գրանցելուց հետո նույն օրը դրանք ռադիոհեռագրով հաղորդում է ելքի մաքսային կետին:

16. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային կետ հասցվելուց հետո ելքի մաքսային կետում`

ա) ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, այնուհետև ելքի մաքսային կետին հանձնված հայտարարագրի օրինակում նշված տվյալները համեմատվում են սույն կարգի 15-րդ կետի համաձայն ստացված տվյալների հետ, ստուգվում են տարանցվող տրանսպորտային միջոցների վրա մուտքի մաքսային կետի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև, առանց մաքսային ապահովումները վնասելու, տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, և դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային կետ հասցվելու օրվան հաջորդող օրը վարչություն են ուղարկվում ռադիոհեռագիր և հայտարարագրի երրորդ օրինակը.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային կետ հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վարչությանը:

17. Տարանցվող ապրանքների տեղափոխումը կամ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ սկսված վարույթն ավարտվելուց հետո հայտարարագրի առաջին և երրորդ օրինակները վարչությունում միացվում են իրար և մեկ ամիսը լրանալուց հետո հանձնվում արխիվ:

18. Եթե վարչությունը մուտքի մաքսային կետի կողմից տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ելքի մաքսային կետից չի ստանում տարանցիկ փոխադրման ավարտի կամ տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր, ապա օրենքով սահմանված կարգով սկսում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը: Եթե վարչությունը տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո 4-ամսյա ժամկետում ելքի մաքսային կետից չի ստանում հայտարարագրի երրորդ օրինակը, ապա սկսում է քննություն` հայտարարագրի երրորդ օրինակը վարչություն չներկայացվելու փաստը պարզելու նպատակով:

 

IV. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների տեղափոխման «Բարդ տարանցում» ձեվը

 

19. Տարանցիկ փոխադրման այս ձևը կիրառվում է, երբ տարանցիկ փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցից տարանցիկ փոխադրման ընթացքում պետք է բեռնաթափվեն (կամ լրաբեռնվեն) այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներ:

20. Մուտքի մաքսային կետում բեռան տարանցվող մասի համար լրացվում է մաքսային հայտարարագիր` երեք օրինակից: Բեռան չտարանցվող մասի մաքսային ձևակերպումներն ու մաքսային հսկողությունն իրականացվում են առանձին (սույն կարգից անկախ)` ընտրված մաքսային ռեժիմի համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե բեռան չտարանցվող (այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված) մասը պետք է սահմանված կարգի համաձայն մաքսային ձևակերպում ստանա, կամ տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը նախարարության տարածաշրջանային մաքսատներից (այսուհետև` միջանկյալ մաքսատուն) մեկում (մի քանիսում) պետք է լրաբեռնվի այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներում, ապա`

ա) մուտքի մաքսային կետում տարանցվող ապրանքների համար լրացված հայտարարագրի համապատասխան սյունակում ըստ հերթականության նշվում են միջանկյալ մաքսատները.

բ) մուտքի մաքսային կետից տարանցվող ապրանքները (եթե այդպիսիք կան` նաև այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքները) և տրանսպորտային միջոցը (միջոցները) փոխադրման ամփոփագրով և պարտադիր մաքսային ուղեկցմամբ (բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքի) ուղարկվում է (են) մուտքի մաքսային կետի կողմից որոշված երթուղու վրա գտնվող առաջին միջանկյալ մաքսատուն: Ընդ որում, փոխադրման ամփոփագրում կատարվում է նշում տարանցվող ապրանքների և այլ մաքսային ռեժիմներով ներմուծվող ապրանքների մասին: Եթե դրվում են մաքսային ապահովումներ, ապա դրանց տվյալները նշվում են միայն փոխադրման ամփոփագրում:

«Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով, իսկ փոխադրման ամփոփագրերի շրջանառության կարգը նախարարության կողմից սահմանվում է առանձին` սույն կարգից անկախ: Ընդ որում, նախքան հայտարարագրի առաջին օրինակը վարչություն ուղարկելը նույն հասցեով ուղարկվում է ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի և փոխադրման ամփոփագրի տվյալները (բովանդակությունը):

21. Մուտքի մաքսային կետը որոշում և հայտարարագրի համապատասխան սյունակներում նշում է`

ա) ելքի մաքսային կետը` հաշվի առնելով տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նշանակման երկիրը, այսինքն` այն երկիրը, որի մաքսային տարածք մուտք են գործելու տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գալով.

բ) տարանցիկ փոխադրման երթուղին հաշվի առնելով միջանկյալ մաքսատների և տրանսպորտային միջոցի տվյալ տեսակին հարմար, շահագործելի ճանապարհների տեղաբաշխվածությունը` հնարավոր երթուղիներից ընտրելով այն երթուղին, որը թույլ է տալիս, ըստ հնարավորին շրջանցելով բնակավայրերը, առավելագույն կարճ ժամկետում ելքի մաքսային կետ հասցնել տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները.

գ) տարանցիկ փոխադրման ժամկետը` հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

22. Վարչությունը մուտքի մաքսային կետից ռադիոհեռագրով ստացված հայտարարագրում և փոխադրման ամփոփագրում նշված տվյալները տարանցիկ փոխադրումների հսկողական գրանցամատյանում գրանցելուց հետո նույն օրը դրանք ռադիոհեռագրով հաղորդում է ելքի մաքսային կետ և միջանկյալ մաքսատներ:

23. Բեռն առաջին միջանկյալ մաքսատուն հասցնելուց հետո մաքսատանը հանվում են մուտքի մաքսային կետի կողմից դրված մաքսային ապահովումները (եթե այդպիսիք կան), բեռնաթափվում է բեռան այն մասը, որը ենթակա է մաքսային ձևակերպման, տվյալ մաքսատանը կամ (և) լրաբեռնվում են այն ապրանքները, որոնք, մաքսային ձևակերպում ստացած լինելով տվյալ մաքսատանը, պետք է փոխադրվեն տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցով: Այնուհետև, հնարավորության դեպքում, տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի վրա դրվում են մաքսային ապահովումներ, և բեռը` փոխադրման ամփոփագրի հետ միասին, ուղարկվում է հաջորդ միջանկյալ մաքսատուն կամ, դրա բացակայության դեպքում` ելքի մաքսային կետ: Յուրաքանչյուր հաջորդ միջանկյալ մաքսատանը հանվում են նախորդ միջանկյալ մաքսատան կողմից դրված մաքսային ապահովումները, որից հետո մաքսային ձևակերպումները և հսկողությունն իրականացվում են նույն կարգով, ինչ առաջին միջանկյալ մաքսատանը:

24. Եթե տարանցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի վրա հնարավոր է դնել մաքսային ապահովումներ, ապա բեռը վերջին միջանկյալ մաքսատուն հասցվելուց հետո պարտադիր մաքսային ուղեկցումը դադարեցվում է:

25. Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային կետ հասցվելուց հետո ելքի մաքսային կետում`

ա) ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, այնուհետև ելքի մաքսային կետին հանձնված հայտարարագրի օրինակում նշված տվյալները համեմատվում են սույն կարգի 22-րդ կետի համաձայն ստացված տվյալների հետ, ապա ստուգվում է բեռան և տրանսպորտային միջոցների փաստացի համապատասխանությունը հայտարարագրում ու փոխադրման ամփոփագրում նշված տեղեկություններին, այսինքն` ստուգվում են տարանցվող տրանսպորտային միջոցների վրա վերջին միջանկյալ մաքսատան կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը և համապատասխանությունը փոխադրման ամփոփագրում նշված տվյալներին, ինչպես նաև, առանց մաքսային ապահովումները վնասելու, տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային կետ հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վարչությանը.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա արգելվում է տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումը, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային կետ հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վարչությանը:

26. Տարանցվող ապրանքների տեղափոխումը կամ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ սկսված վարույթն ավարտվելուց հետո հայտարարագրի առաջին և երրորդ օրինակները վարչությունում միացվում են իրար և մեկ ամիսը լրանալուց հետո հանձնվում արխիվ:

27. Եթե վարչությունը մուտքի մաքսային կետի կողմից տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ելքի մաքսային կետից չի ստանում տարանցիկ փոխադրման ավարտի կամ տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով բաց թողնված ապրանքների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր, ապա օրենքով սահմանված կարգով սկսում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը: Եթե վարչությունը տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանումն արգելելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո 4-ամսյա ժամկետում ելքի մաքսային կետից չի ստանում հայտարարագրի երրորդ օրինակը, ապա սկսում է քննություն` հայտարարագրի երրորդ օրինակը վարչություն չներկայացվելու փաստը պարզելու նպատակով:

 

V. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանությունը

 

28. Անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով տարանցիկ փոխադրումը սահմանված ժամկետում ավարտել չկարողանալու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ընթացքում` գործող կարգի համաձայն տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող է հանձնել տարանցման երթուղուն մոտ գտնվող ցանկացած մաքսային մարմին (այսուհետև` ընդունող մաքսային մարմին)` պատասխանատու պահպանության:

29. Ընդունող մաքսային մարմինը, ստանալով տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները պատասխանատու պահպանության հանձնելու մասին դիմումը, դրա մասին նույն օրը ռադիոհեռագրով տեղեկացնում է վարչությանը` ռադիոհեռագրում նշելով մուտքի մաքսային կետի անվանումը, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքի մաքսային կետից բացթողման ամիսը, ամսաթիվը և մուտքի մաքսային կետում լրացված հայտարարագրի տեսակն ու գրանցման համարը:

30. Ստանալով սույն կարգի 29-րդ կետում նշված ռադիոհեռագիրը` վարչությունը նույն օրը`

ա) ընդունող մաքսային մարմնին ռադիոհեռագրով հաղորդում է մուտքի մաքսային կետից ստացված տեղեկատվությունը (տես 15-րդ և 22-րդ կետերը).

բ) ելքի մաքսային կետին, իսկ բարդ տարանցման դեպքում նաև տարանցման երթուղու հերթական միջանկյալ մաքսատներին ռադիոհեռագրերով տեղեկացնում է տարանցիկ փոխադրման տվյալ դեպքի դադարեցման (չեղյալ համարվելու) մասին, որից հետո ելքի մաքսային կետում լրացվող գրանցամատյանի «Այլ նշումներ» սյունակում կատարվում է «Դադարեցված է` հիմք N ____ ռադիոհեռագիրը» գրառումը:

31. Ստանալով սույն կարգի 30-րդ կետում նշված ռադիոհեռագիրը` ընդունող մաքսային մարմնում, կախված տարանցիկ փոխադրման ձևից, կատարվում են սույն կարգի 16-րդ կամ 25-րդ կետերի «ա» ենթակետերով նախատեսված գործողությունները, որից հետո`

ա) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները վերցվում են պատասխանատու պահպանության, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ռադիոհեռագրով տեղեկացվում է վարչությանը.

բ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ, ապա սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ռադիոհեռագրով տեղեկացվում է վարչությանը:

32. Տարանցվող ապրանքների տեղափոխումը վերսկսվելուց կամ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ սկսված վարույթն ավարտվելուց հետո հայտարարագրի առաջին և երրորդ օրինակները վարչությունում միացվում են իրար և մեկ ամիսը լրանալուց հետո հանձնվում արխիվ: Եթե վարչությունը տարանցվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն սկսելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթ սկսելու մասին ռադիոհեռագիր ստանալուց հետո` 4-ամսյա ժամկետում ընդունող մաքսային մարմնից չի ստանում հայտարարագրի երրորդ օրինակը, ապա սկսում է քննություն` հայտարարագրի երրորդ օրինակը վարչություն չներկայացվելու փաստը պարզելու նպատակով:

33. Ստանալով սույն կարգի 31-րդ կետում նշված ռադիոհեռագրերից որևէ մեկը` վարչությունում լրացվող գրանցամատյանի «Այլ նշումներ» սյունակում համապատասխանաբար կատարվում է «Վերցված է պատասխանատու պահպանության, հիմք` N ____ ռադիոհեռագիրը» կամ «Սկսված է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ, հիմք` N ____ ռադիոհեռագիրը» գրառումը:

34. Պատասխանատու պահպանության վերցված ապրանքների տարանցիկ փոխադրումը վերսկսելիս` ընդունող մաքսային մարմինը հանդես է գալիս որպես մուտքի մաքսային կետ` ղեկավարվելով սույն կարգով մուտքի մաքսային կետի համար նախատեսված կանոնակարգով:

 

VI. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով (սահմանային մաքսային երկու կետերի միջեվ) ապրանքների տեղափոխումը տրանսպորտային միջոցի փոփոխմամբ

 

35. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է փոխվի տարանցիկ փոխադրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը, ապա Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտք գործելու սահմանային մաքսային կետում ապրանքները և տրանսպորտային միջոցը կարող են հայտարարագրվել «Ներմուծում` ազատ մաքսային պահեստ» կամ «Ներմուծում` մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներից որևէ մեկով, այնուհետև ապրանքները, ազատ մաքսային պահեստի կամ մաքսային պահեստի տարածքում այլ տրանսպորտային միջոց վերաբեռնվելուց հետո կարող են հայտարարագրվել և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս հանվել «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով:

 

Ձև 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային կետում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

 

N/N
ը/կ

Ապրանքների և
տրանսպորտային
միջոցների բաց-
թողման ամիսը,
ամսաթիվը
Հայտարա-
րագրի տե-
սակը և գրանց-
ման համարը
Տարանցման
երթուղին
Մաքսային ապահո-
վումները (տեսակը,
համարը)
Տարանցման նպատա-
կով օգտագործվող
տրանսպորտային
միջոցի տեսակը,
մակնիշը, պետհամարանիշը
Մաքսային ուղեկցումն
իրականացնողի
պաշտոնը, անունը
ազգանունը
Ուղեկցող փաստա-
թղթերն ըստ տեսակի,
համարի և լրացման
ամսաթվի
Ելքի մաքսային կետը և
ապրանքներն ու տրանս-
պորտային միջոցները ելքի
մաքսային կետ հասցնելու
ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

3.

               

 

Ծանոթագրություն: 3-րդ սյունակում հաջորդաբար նշվում են երթուղու վրա գտնվող բնակավայրերի անվանումները:

 

Ձև 1ա

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում մուտքի մաքսային կետում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

 

N/N
ը/կ

Ապրանքների և
տրանսպորտային
միջոցների բաց-
թողնման ամիսը,
ամսաթիվը
Հայտարա-
րագրի տե-
սակը և
գրանցման համարը
Տարանցման
երթուղին
Միջանկյալ
մաքսատների
անվանումներն
ըստ հերթա-
կանության
Փոխադրման
ամփոփագրի
համարը, մաքսա-
յին ապահովում-
ները (տեսակը,
համարը) և ապ-
րանքներն ու
տրանսպորտային
միջոցներն առա-
ջին միջանկյալ
մաքսատուն
հասցնելու ամիսը,
ամսաթիվը
Տարանցման
նպատակով օգ-տագործվող
տրանսպորտա-
յին միջոցի տե-
սակը, մակնիշը, պետհամարա-
նիշը
Տարանցիկ փոխադրումը
մաքսային
ուղեկցմամբ
իրականացվելու է
մինչև (վերջին մաքսային
մարմնի անվանումը)
Մաքսային
ուղեկցումն
իրականաց-
նողի պաշ-
տոնը, անունը
ազգանունը
Ուղեկցող փաստա-
թղթերն ըստ տեսակի,
համարի և լրացման
ամսաթվի
Ելքի մաքսային
կետը և ապրանք-
ներն ու տրանս-
պորտային միջոց-
ները ելքի մաքսա-
յին կետ հասցնելու
ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                   

 

Ծանոթագրություն: 3-րդ սյունակում հաջորդաբար նշվում են երթուղու վրա գտնվող բնակավայրերի անվանումները:

 

Ձև 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ելքի մաքսային կետում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

 

N/N
ը/կ

Տարանցվող ապ-
րանքներն ու տրանսպորտային
միջոցները ելքի
մաքսային կետ
հասցնելու ամիսը,
ամսաթիվը
Մուտքի մաք-
սային կետը, հայտարարա-
գրի տեսակը
և գրանցման համարը
Տարանցման նպա-
տակով օգտագործ-
վող տրանսպորտա-
յին միջոցի տե-
սակը, մակնիշը, պետհամարանիշը
Միջանկյալ մաքսա-
տներում լրացված հայտարարագրերը
(ըստ տեսակի, գրանցման համարի
և մաքսային ռեժիմի)
Ուղեկցող փաստա-
թղթերն ըստ տե-
սակի, համարի և
լրացման ամսաթվի
Մաքսային
ուղեկցումն
իրականաց-
նողի պաշ-
տոնը, անունը
ազգանունը
Տարանցվող ապ-
րանքների և տրանս-
պորտային միջոց-
ների արտահանումն
արգելելու ամիսը,
ամսաթիվը և հիմքերը
Տարանցվող
ապրանքների և
տրանսպորտային
միջոցների արտա-
հանումը թույ-
լատրելու ամիսը, ամսաթիվը
Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                 

 

Ծանոթագրություններ: 

1. 4-րդ սյունակը լրացվում է «Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում:

2. 5-րդ սյունակում նշվում են այն ուղեկցող փաստաթղթերը, որոնք կնքված են մուտքի մաքսային կետում:

3. 6-րդ սյունակը լրացվում է այն դեպքում, երբ մաքսային ուղեկցումն իրականացվում է մինչև ելքի մաքսային կետ:

 

Ձև 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Պարզ տարանցում» արարողակարգի դեպքում վարչությունում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

 

N/N
ը/կ

Մուտքի մաքսային
կետը, հայտարա-
րագրի տեսակը,
գրանցման համարը
և ապրանքների ու
տրանսպորտային
միջոցների բացթող-
ման ամիսը, ամսաթիվը
Կիրառված
մաքսային
ապահովում-
ները (տեսակը,
համարը)
Ուղեկցող փաս-
տաթղթերն ըստ
տեսակի, հա-
մարի և լրացման ամսաթվի
Մաքսային ուղեկ-
ցումն իրակա-
նացնողի պաշ-
տոնը, անունը, ազգանունը
Տարանցման նպատակով
օգտագործվող տրանս-
պորտային միջոցի տեսակը,
մակնիշը, պետ-
համարանիշը և տարանց-
ման երթուղին
Տարանցվող
ապրանքների
քանակն ըստ
տեսակների

Ելքի մաքսային կետը
և ապրանքներն ու
տրանսպորտային
միջոցներն այնտեղ
հասցնելու համար
սահմանված ժամկետը

Հսկողությունից
հանելու ամիսը,
ամսաթիվը և հիմքը
Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                 

 

Ծանոթագրություններ: 

1. 5-րդ սյունակում հաջորդաբար նշվում են երթուղու վրա գտնվող բնակավայրերի անվանումները:

2. 8-րդ սյունակը լրացվում է 16-րդ կետում նշված ռադիոհեռագրերից մեկն ստանալուց հետո որպես հիմք նշելով ելքի մաքսային կետից ստացված ռադիոհեռագիրը (համարը, ամիսը, ամսաթիվը):

 

Ձև 3ա

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

«Բարդ տարանցում» արարողակարգի դեպքում վարչությունում լրացվող` տարանցիկ փոխադրվող ապրանքների եվ տրանսպորտային միջոցների

 

N/N
ը/կ

Մուտքի մաք-
սային կետը և
ապրանքների ու
տրանսպորտա-
յին միջոցների
բացթողման
ամիսը, ամսաթիվը
Մուտքի
մաքսային
կետում լրաց-
ված փաս-
տաթղթերն
ըստ տեսակի
և գրանցման համարի
Ուղեկցող
փաստա-
թղթերն ըստ
տեսակի,
համարի և
լրացման ամսաթվի
Մաքսային ուղեկ-
ցումն իրականաց-
նողի պաշտոնը,
անունը, ազգա-
նունը, մաքսային
ուղեկցման վերջ-
նական վայրը
(մաքսային
մարմնի անվանումը)
Տարանցման նը-
պատակով օգտա-
գործվող տրանս-
պորտային միջոցի
տեսակը, մակնիշը,
պետհամարանիշը
և տարանցման երթուղին
Միջանկյալ մաք-
սատները և դրան-
ցում կատարվող
գործողություն-
ներն ըստ մաք-
սային ռեժիմների
Տարանցվող
ապրանք-
ների քանակն
ըստ տեսակ-
ների
Ելքի մաքսային
կետը և ապրանք-
ներն ու տրանս-
պորտային միջոց-
ներն այնտեղ
հասցնելու համար
սահմանված
ժամկետը
Հսկողությունից
հանելու ամիսը,
ամսաթիվը և հիմքը
Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                   

 

Ծանոթագրություններ: 

1. 6-րդ սյունակում սկզբից նշվում է մաքսատան անվանումը, այնուհետև, եթե կատարվելու է տրանսպորտային միջոցի բեռնաթափում (լրաբեռնում), ապա կատարվում է «Բեռնաթափում» (լրաբեռնում) նշումը, որից հետո նշվում է մաքսային ռեժիմը: Օրինակ, «ԱՏՄ լրաբեռնում «Արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով»:

2. 9-րդ սյունակը լրացվում է կարգի 16-րդ կետում նշված ռադիոհեռագրերից մեկն ստանալուց հետո որպես հիմք նշելով ելքի մաքսային կետից ստացված ռադիոհեռագիրը (համարը, ամիսը, ամսաթիվը):