«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2001 թվականի N 789
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 18-ի N 543 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի՝
ա) 1-ին կետում «արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով 0.5 դրամ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«արդյունաբերական նպատակներով | 0.5 դրամ, |
խմելու և կենցաղային նպատակներով բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատա- կարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ |
0.5 դրամ,
0.025 դրամ». |
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0.05 դրամ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|