Գլխավոր տեղեկություն
Номер
N 229
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2002-24.12.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.211
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.03.2002
Дата вступления в силу
12.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.01.2023

040.0229.12.03.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2002 թվականի N 229

քաղ. Երևան

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 2-րդ կետի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1169 որոշման խմբագրությամբ) պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության  հետ համատեղ անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշման 7-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա (դրանց հավաստիության առկայությամբ) հաշվարկել այն և, սույն որոշմամբ հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցում նշված ժամկետներին համապատասխան, յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նշված փայատերերին փոխհատուցվող գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների նախագծերում  ներառելու հնարավորությունների մասին հարցը:

3. Սույն որոշմամբ հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցում չընդգրկված այլ բնակարանաշինարարական կոոպերատիվների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա փոխհատուցումն իրականացնել 2007 թվականից հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 12-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 12-ի N 229 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման

 

NN ը/կ

Բնակարանաշինարարական կոոպերատիվի անվանումը

Առաջին մուծման ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը՝ ըստ ներկայացված անդորրագրերի պատճենների

Փոխհատուցման տարեթիվը

1.

«Նախագծող - 2»

22.07.1987 թ.

2003 թ.

2.

«Խնձորուտ»

17.11.1987 թ.

3.

«Ղարս»

28.12.1987 թ.

4.

«Գուգարք - 4»

30.12.1987 թ.

5.

«Պետպլան»

22.01.1988 թ.

6.

«Կասկադ - 2 - 24»

22.02.1988 թ.

7.

«Բնակկոպ - 45»

29.12.1989 թ.

8.

«Կռունկ»

10.01.1990 թ.

9.

«Երևանշին - 4»

06.02.1990 թ.

10.

«Երևանշին - 3»

06.02.1990 թ.

11.

«Արցախ - 1»

13.02.1990 թ.

12.

«Լոկոմոտիվ»

14.02.1990 թ.

13.

«Արցախ - 2»

14.02.1990 թ.

2004 թ.

14.

«Հայրենադարձ»

14.02.1990 թ.

15.

«Եթեր»

19.02.1990 թ.

16.

«Շինարար»

19.02.1990 թ.

17.

«Սիս»

20.02.1990 թ.

18.

«Նկարիչ»

20.02.1990 թ.

19.

«Կաղնի»

22.02.1990 թ.

20.

«Հայրենիք»

19.03.1990 թ.

2005 թ.

21.

«Տրամվայ - 1»

28.05.1990 թ.

22.

«Հադիս»

27.06.1990 թ.

23.

«Կամուրջ»

03.07.1990 թ.

24.

«Պոլիտեխնիկ - 7»

29.11.1990 թ.

25.

«Զարթոնք»

18.12.1990 թ.

26.

«Ռանչպար»

26.12.1990 թ.

27.

«Արաքս»

22.01.1991 թ.

28.

«Արևիկ»

02.02.1991 թ.

2006 թ.

29.

«Երևանշին - 5»

24.02.1991 թ.

30.

«Ժամագործ»

11.04.1991 թ.

31.

«Հայկ - 1»

04.05.1991 թ.

32.

«Անասնաբույժ - 1»

05.05.1991 թ.

33.

«Հայկ - 2»

16.05.1991 թ.

2007 թ.

34.

«Էրեբունի - 91»

11.07.1991 թ.

35.

«Մանկավարժ»

12.08.1991 թ.

36.

«Մխիթար Հերացի»

27.08.1991 թ.

37.

«Ուռենի»

22.10.1991 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.01.2023, N 42-Ն 13.01.2023, N 229
23.08.2007, N 952-Ն 04.09.2007, N 229
15.11.2005, N 1999-Ն 24.12.2005, N 229
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան