Գլխավոր տեղեկություն
Номер
N 209
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.207
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Дата вступления в силу
01.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2002 թվականի N 209

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 897 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները՝

ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ «ժ» ենթակետով.

«ժ) մարքեթինգի ծախսեր են համարվում ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրության, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացման հետ կապված ծախսերը».

բ) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով.

«ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը՝ հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը չգերազանցող գումարներից կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից ներմուծված ապրանքների արժեքի 5 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան