Գլխավոր տեղեկություն
Номер
N 911
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.09.2001
Дата подписания
29.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2001
Дата вступления в силу
29.09.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«29» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2001 թվականի N 911

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000  թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները (ցանկը կցվում է):

 2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունների լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման գործընթացի իրականացումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

 Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 1. «Երառսպասարկում» ՊՁ թիվ 3 դուստր ձեռնարկություն

 2. «Հանրապետական առևտրա-միջնորդային կենտրոն» ՊՁ «թիվ 5» դուստր ձեռնարկություն

 3. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 6 «Մանրամեծածախ բազա» դուստր ձեռնարկություն

 4. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 36 «Տոնավաճառ» դուստր ձեռնարկություն

 5. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 117 դուստր ձեռնարկություն

 6. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 231 դուստր ձեռնարկություն

 7. «Երառսպասարկում» ՊՁ «Հ. 584 տնտհաշվարկային խանութ» դուստր ձեռնարկություն

 8. «Երառսպասարկում» ՊՁ «թիվ 707» դուստր ձեռնարկություն

 9. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ «թիվ 722» դուստր ձեռնարկություն

 10. Երևանի առևտրի սպասարկումների ՊՁ թիվ 10 դուստր ձեռնարկություն («Հայառիմպեքս»)

 11. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի թիվ 1 դուստր ձեռնարկություն

 12. Մասսայական սննդի «թիվ 3» դուստր ձեռնարկություն

 13. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի «թիվ 5» դուստր ձեռնարկություն

 14. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի «թիվ 7» դուստր ձեռնարկություն

 15. «Երառսպասարկում» ՊՁ «Մարզահամերգային համալիր մասսայական սննդի կոմպլեքս» դուստր ձեռնարկություն

 16. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ Մյասնիկյան շրջանի «Պտուղբանջարառ» դուստր ձեռնարկություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.04.2005, N 685-Ն ---------
22.07.2004, N 1156-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան