Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 31155/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Исходный акт (08.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.03.2021
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
08.10.2020
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
08.10.2020
Дата вступления в силу
08.10.2020

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 31155/13)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

8 հոկտեմբերի 2020 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ,

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]՝ դատավորներ,

և Լիվ Տիգերշտետ [Liv Tigerstedt]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2020 թվականի սեպտեմբերի 17-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի ապրիլի 23-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է պրակտիկ գործունեությամբ չզբաղվող իրավաբան տկն Մ. Բաղդասարյանը։

3. Հայաստանի կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

4. Դիմումատուի տվյալներն ու գանգատին վերաբերող տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:

5. Դիմումատուն բողոք է ներկայացրել քրեական գործով վարույթի չափազանց երկար տևողության առնչությամբ։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

6. Դիմումատուն բողոքել է, որ տվյալ քրեական գործով վարույթի տևողությունը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետիե պահանջին։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա՝ համաձայն որի.

 

6-րդ հոդվածի 1-ին կետ

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք...»։

7. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն վերջնական որոշումը կայացնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, Դատարան չի դիմել։ Մասնավորապես, դիմումատուն պետք է Դատարան դիմեր կա՛մ 2012 թվականի ապրիլի 6-ից՝ նրա նկատմամբ մեղադրանքից հրաժարվելու մասին դատախազի որոշման ամսաթվից, կա՛մ 2012 թվականի մայիսի 17-ից՝ նրան արդարացնելու մասին Մարզային դատարանի որոշման ամսաթվից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

8. Դիմումատուն պնդել է, որ իր գործով վարույթն ավարտվել է Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 24-ին կայացրած վերջնական որոշմամբ, որով անփոփոխ է թողնվել Մարզային դատարանի 2012 թվականի մայիսի 17-ի որոշումը:

9. Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ներպետական վերջնական որոշումը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումն է, որով Մարզային դատարանի կողմից դիմումատուին արդարացնելը հաստատվել է վերջին ատյանում։ Հետևաբար դիմումատուն, իր գանգատը ներկայացնելով 2013 թվականի ապրիլի 23-ին, պահպանել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետը:

10. Հետևաբար Դատարանը մերժում է այս առնչությամբ Կառավարության առարկությունը:

11. Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները՝ գործի բարդությունը, դիմումատուի և համապատասխան մարմինների վարքագիծը, և այն, թե վեճի մեջ դիմումատուի համար որն է եղել խնդրո առարկան (տե՛ս, ի թիվս մի շարք այլ վճիռների, Պելիսիեն և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pélissier and Sassi v. France [GC]], թիվ 25444/94, § 67, ՄԻԵԴ 1999-II)։

12. Դատարանը Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia] (թիվ 3627/06, 2012 թվականի հուլիսի 10) նախադեպային գործում արդեն հայտնաբերել է խախտում այն հարցերի առնչությամբ, որոնք համանման են սույն գործում բարձրացված հարցերին։

13. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, ազգային մակարդակով վարույթի ամբողջ տևողությունը հիմնավորող որևէ փաստ կամ փաստարկ չի գտել։ Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։

14. Հետևաբար այս բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

15. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

16. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս, մասնավորապես, Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia], թիվ 3627/06, « 135, 2012 թվականի հուլիսի 10)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։ Այն մերժում է դիմումատուի կողմից ներկայացված արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

17. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ քրեական գործով վարույթի տևողության չափազանց երկար լինելու առնչությամբ հայտնաբերվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Լիվ Տիգերշտետ

Քրշիշթոֆ Վոյտիչեկ

Քարտուղարի տեղակալի
պաշտոնակատար

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ

 

(քրեական գործով վարույթի չափազանց երկար տևողություն)

 

Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը

Դիմումատուի անունը
Ծննդյան ամսաթիվը

Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը

Վարույթն սկսելու ամսաթիվը

Վարույթն ավարտելու ամսաթիվը

Ընդհանուր տևողությունը
Ատյանների մակարդակը

Յուրաքանչյուր դիմումատուին ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը
(եվրոյով)1

Յուրաքանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը
(եվրոյով)
2

31155/13
23.04.2013թ.

Անահիտ Սաղաթելյան
10.06.1959թ.

Բաղդասարյան Մերի
Երևան

01.03.2000թ

24.10.2012թ.

12 տարի, 7 ամիս և 24 օր
3 ատյանների մակարդակ

4 200

800

 

___________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան