Գլխավոր տեղեկություն
Номер
N 626
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2000-18.01.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.10.2000
Дата вступления в силу
07.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«7» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 7 հոկտեմբերի 2000 թվականի N 626

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է): 

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

3. Հանձնաժողովին` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 7-ից:

 

 Հաստատված է
 ՀՀ կառավարության 2000 թ.
 հոկտեմբերի 7-ի N 626 որոշմամբ

 

 ԿԱԶՄ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի

 

Գ. Պողոսյան   - ՀՀ պետական եկամուտների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մալխասյան   - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ալավերդյան   - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Գ. Արզումանյան   - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Մելքումյան   - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան   - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան   - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ա. Չիլինգարյան   - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ֆ. Մուշեղյան   - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Զ. Բարսեղյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու
Տ. Խաչատրյան   - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
Ա. Թամազյան   - ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության վարչության պետ
Կ. Խտրյան   - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդիր հարցերի վարչության պետ
Ա. Ղազարյան   - ՀՀ պետական եկամուտների նախարարության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 Հաստատված է
 ՀՀ կառավարության 2000 թ.
 հոկտեմբերի 7-ի N 626 որոշմամբ

 

 ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման միջոցառումների

 

1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ

 (1-ին փուլ` 2000 թվական)

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատուն

 1

 1.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (այսուհետև` օրենք) բխող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում

օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 2. Օրենքով սահմանված ֆիզիկական անձանցից հայտարարագրերի ընդունում օրենքով սահմանված ժամկետներում ՀՀ պետական եկամուտների նախարարություն

3.

Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից եկամուտների, գույքի և ծախսերի համադրումն իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ

2-րդ կիսամյակ

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

իրավասու նախարարություններ և գերատեսչություններ

4.

3-րդ կետի պահանջներն իրականացնելու նպատակով համակարգչային բազայի ստեղծում և ծրագրերի մշակում ու ներդրում 2-րդ կիսամյակ

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

 5.

 

Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից ներկայացված հայտարարագրերում արտացոլված տվյալների վերլուծություն

3-րդ եռամսյակ հանձնաժողով

 

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման համակարգի օրենսդրական հիմքերի ստեղծում

(2-րդ փուլ` 2001 թվական)

 

 1

 1.

Այլ երկրների փորձի ուսումնասիրություն, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցություն և անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում

1-ին կիսամյակ

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
 

հանձնաժողով

 2. Գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական նախարարություն իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և  անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի գործողության արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն 3-րդ եռամսյակ

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 3.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում (այդ թվում` նախագծի քննարկում գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների և հասարակության հետ զանգվածային լրատվության միջոցներով)

3-րդ և 4-րդ եռամսյակներ

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
 

հանձնաժողով

 

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ

(3-րդ փուլ` 2002 թվական)

 

 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունում 1-ին կիսամյակ

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի օրենքն ուժի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքից բխող մեջ մտնելուց գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում մեկ ամիս հետո  

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 3. Հայտարարագրման համակարգի ներդրման ապահովման նպատակով համակարգչային բազայի ստեղծում և ծրագրերի մշակում ու ներդրում 2-րդ կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն
 4. Հայտարարագրման համակարգի ներդրման մասին իրազեկման ծրագրի մշակում և իրականացում 2-րդ կիսամյակ

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 5. Հայտարարատուներին մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով կենտրոնների ստեղծում 2-րդ կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն
 6. 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների ապահովում 3-րդ կիսամյակ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառում 2003 թվականի հունվարի 1-ից