Գլխավոր տեղեկություն
Номер
N 761
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.08/29(127)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.2000
Дата вступления в силу
18.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2000 թվականի N 761
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի «բ« ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեն, այսուհետև անվանվելով Պայմանավորվող Կողմեր,

նպատակ ունենալով ակտիվացնել գործողությունները զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի մաքսանենգության և ապօրինի առևտրի կանխման, հետաքննման և կանխարգելման գործում,

ձգտելով այդ բնագավառում զարգացնել համագործակցությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող Կողմերը, ղեկավարվելով փոխադարձ հարգանքի և իրավահավասարության սկզբունքներով, Պայմանավորվող Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան և սույն Համաձայնագրի սահմաններում կհամագործակցեն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության կանխման, հետաքննման և կանխարգելման նպատակով:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող Կողմերը կընդունեն բոլոր անհրաժեշտ միջոցները, ուղղված բեռնային և ուղևորային փոխադրումներում ու փոստային փոխանակման ոլորտում մաքսային վերահսկողության արագացմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արժույթի, այլ վճարման միջոցների և արժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և տարանցման կանխմանը` Պայմանավորվող Կողմերի պետությունների տնտեսական և այլ շահերը հնարավոր վնասներից զերծ պահելու նպատակով:

 

Հոդված 3

 

Պայմանավորվող Կողմերը, սույն Համաձայնագրի հիման վրա, համագործակցում են միմյանց հետ իրենց իրավասությունների շրջանակներում և պահպանելով ազգային օրենսդրությունը կփոխանակվեն`

ա) տեղեկություններով` գործող մաքսային օրենսդրության մասին,

բ) տեղեկություններով` մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի մեթոդներով, ինչպես նաև զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի մաքսանենգության և ապօրինի առևտրի կանխման, հետաքննման և կանխարգելման նպատակով գործունեության ակտիվացման մասին,

գ) հատուկ վարժեցրած շներով, վերահսկողության տեխնիկական միջոցների օգտագործման փորձով,

դ) մասնագետներով զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցանելու նպատակով,

ե) զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ գիտական հրապարակումներով և ուսումնական ձեռնարկներով,

զ) տեղեկություններով` թմրանյութերի և հոգեներգործող նյութերի արտադրության նոր տեսակների և դեղերի, ապօրինի տեղափոխման երթուղիների ու դրանց թաքցնելու միջոցների մասին,

է) տեղեկություններով` թմրանյութերի և հոգեներգործող նյութերի նույնականացման և լաբորատոր հետազոտության բնագավառում,

ը) տեղեկություններով` տարբեր երկրներում և տարածաշրջաններում զենքի և թմրանյութերի գների փոփոխման վերաբերյալ,

թ) տեղեկություններով` ելակետային քիմիկատների վերաբերյալ, որոնք օգտագործվում են թմրանյութերի սինթեզման համար,

ժ) տեղեկություններով` զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի տեղափոխման երթուղիների և դրանց թաքցնելու միջոցների վերաբերյալ:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը, իր սեփական նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող Կողմի հարցմամբ, ներկայացնում է օպերատիվ տվյալներ`

ա) մաքսանենգությամբ կամ զենքի, թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի առևտրով զբաղվող կամ այդ գործում կասկածվող անձանց վերաբերյալ,

բ) փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ, որոնք օգտագործվում են մաքսանենգ առարկաների փոխադրման համար,

գ) երկրներից մեկի տարածքով մյուս երկրի տարածք մաքսանենգ առարկաների և թմրանյութերի ապօրինի տեղափոխման հայտնաբերման փաստերի մասին:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող Կողմերից ներկայացվող ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեղեկությունները կհամարվեն գաղտնի և կօգտագործվեն միայն սույն Համաձայնագրի իրագործման նպատակով:

Պայմանավորվող Կողմերը, առանց մյուս Պայմանավորվող Կողմի համաձայնության, սույն Համաձայնագրի համապատասխան ստացված տեղեկությունները չեն ներկայացնում այլ գերատեսչություններին և զանգվածային լրատվական միջոցներին, եթե դրանց տարածումը կարող է վնաս հասցնել մյուս Պայմանավորվող Կողմի շահերին կամ Պայմանավորվող Կողմերի համատեղ գործունեության շահերին:

 

Հոդված 6

 

Եթե Պայմանավորվող Կողմերից մեկի հարցումը մյուս Պայմանավորվող Կողմին (համաձայն սույն Համաձայնագրի 3 և 4 հոդվածների) կարող է վնաս հասցնել մյուս Պայմանավորվող Կողմի պետության ինքնիշխանությանը և ազգային անվտանգությանը, ապա դիմումը կարող է մերժվել` նշելով հիմքերն ու շարժառիթները:

 

Հոդված 7

 

Պայմանավորվող Կողմերի պետությունների օրենսդրությունների հիման վրա և փոխադարձ համաձայնությամբ մաքսային ծառայությունները անհրաժեշտության դեպքում օգտագործում են թմրանյութերի ու հոգեներգործող նյութերի վերահսկելի մատակարարման մեթոդը` նպատակ ունենալով դրանց ապօրինի շրջանառության հետ առնչվող անձանց բացահայտումը:

Վերահսկելի մատակարարման մեթոդի կիրառման մասին որոշումները Պայմանավորվող Կողմերը ընդունում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին և կարող են անհրաժեշտության դեպքում հաշվի առնել Պայմանավորվող Կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:

 

Հոդված 8

 

Եթե Պայմանավորվող Կողմերից մեկը շահագրգռված է մյուս Պայմանավորվող Կողմի պաշտոնատար անձի մասնակցությանը մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման փաստով որպես վկա կամ փորձագետ, ապա նա իրավունք ունի դիմելու մյուս Պայմանավորվող Կողմին համապատասխան հարցումով:

Այդ հարցման բավարարումը կանոնակարգվում է սույն Համաձայնագրի 3 և 4 հոդվածներով:

Պայմանավորվող Կողմերից մեկի պաշտոնական անձինք, մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունների փաստաթղթային հաստատում:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվում են Պայմանավորվող Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 10

 

Պայմանավորվող Կողմերի համաձայնեցմամբ սույն Համաձայնագրում կարող են մտցնել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին Արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

Պայմանավորվող Կողմերի միջև գրագրությունը կիրականացվի ռուսերեն լեզվով:

 

Հոդված 11

 

Պայմանավորվող Կողմերը հրաժարվում են սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման պահանջից, բացառությամբ մասնագետների այցելության հետ կապված ծախսերի:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող Կողմերի պետությունների միջազգային այլ պայմանագրերով ընդունած պարտավորությունները:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Պայմանավորվող Կողմերը դիվանագիտական ճանապարհով միմյանց կտեղեկացնեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական արարողությունների կատարման մասին և կգործի 5 տարի ժամկետով, որից հետո ինքաբերաբար կերկարացվի հաջորդ 5 տարի ժամկետով, եթե Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի մյուս Պայմանավորվող Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված է ք. Աստանայում 1999թ. սեպտեմբերի «  »-ին, երկու բնօրինակով` հայերեն,

ղազախերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման անհրաժեշտության դեպքում հիմք է ընդունվում

ռուսերեն լեզվով տեքստը:

 

Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
նախարարության կողմից 
Ղազախստանի Հանրապետության
պետական եկամուտների
նախարարության մաքսային
կոմիտեի կողմից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան