Գլխավոր տեղեկություն
Номер
N 228
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
06.04.1998
Дата вступления в силу
06.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
6 ապրիլի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 1998 թվականի N 228
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 25 ԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ստեղծելու մասին» N 25 որոշման 6-րդ կետի և 1998 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության մասին» N 29 որոշման 3-րդ կետի, մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրությունում և կենտրոնական ապարատի կառուցվածքում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 6-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան