Գլխավոր տեղեկություն
Номер
N 70
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.2002
Дата вступления в силу
28.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 2002 թվականի N 70

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1228 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման NN 1 և 2 ցանկերում կատարել լրացումներ (կցվում են).

բ) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը» բառերով.

գ) որոշման 4-րդ կետը`

«Շինարար պանսիոնատ» բառերից հետո լրացնել «Հանգրվան», «Գուգարք» ճամբար», «Դիլիջան» առողջարան», «Սևան» մանկական առողջարան» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժառողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից «Ջերմուկ» առողջարան», «Արզնի» առողջարան», «Կապույտ Սևան» առողջարան» դուստր փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացումը և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կառավարմանը:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 28-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ N 1 ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

 NN
 ը/կ
 Նախարարության,
 գերատեսչության անվանումը
 Օբյեկտի անվանումը,
 գտնվելու վայրը
 Ում հաշվեկշռում է
 գտնվում

 4.

 ՀՀ բնապահպանության
 նախարարություն
 պանսիոնատ
 քաղ. Սևան
 Սևանի ազգային պարկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ N 2 ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 NN
 ը/կ
 Ընկերության
 անվանումը
 Պետական կառավարման
 մարմնի անվանումը
 Պետությանը
 պատկանող
 բաժնեմասը
 (տոկոս)
 
 Առանձնացվող գույքի
 անվանումը,
 գտնվելու վայրը
 Ծանոթա-
 գրություն
 12.  «Էկոսերվիս»
 ՓԲԸ
 ՀՀ բնապահպանության
 նախարարություն
 100

 «Երկրաբան» պանսիոնատ
 գ. Հանքավան
 
 
 13.  «Հայէներգո»
 ՓԲԸ
 ՀՀ էներգետիկայի
 նախարարություն

 100

 ընդունելությունների տուն
 քաղ. Երևան,
 Ամառանոցային 123
 
 14.
 «Հրազդանի ՋԷԿ»
 ՓԲԸ
 ՀՀ էներգետիկայի
 նախարարություն

 100

 պանսիոնատ
 գ. Աղավնաձոր
 
 15.

 «Հայէներգո»
 ՓԲԸ
 ՀՀ էներգետիկայի
 նախարարություն

 100

 «Էներգետիկ»
 հանգստյան տուն
 գ. Աղավնաձոր
 
 16.

 «ՍՀԿՀ» ՓԲԸ

 ՀՀ էներգետիկայի
 նախարարություն

 100

 Լուսակերտի
 հանգստյան տուն
 գ. Արգել
 
 17.
 «Գլխամասային
 կոմունտնտ» ՓԲԸ
 ՀՀ քաղաքաշինության
 նախարարություն

 100

 հանգստի բազա
 քաղ. Դիլիջան
 
 18.
 «Ծաղկահովիտ»
 ճամբար» ՓԲԸ
 ՀՀ տրանսպորտի և կապի
 նախարարություն

 100

 «Ծաղկահովիտ» ճամբար»
 քաղ. Ծաղկաձոր
 
 19.

 «Հայկական
 ավիաուղիներ»
 ՓԲԸ
 ՀՀ կառավարությանն
 առընթեր քաղաքացիական
 ավիացիայի վարչություն

 100

 «Ծաղկաձոր» հանգստի
 բազա քաղ. Ծաղկաձոր

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան