Գլխավոր տեղեկություն
Номер
N 277
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.1999-21.02.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.05.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.1999
Дата вступления в силу
16.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.02.2005

040.0277.03.05.99 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 1999 թվականի N 277
քաղ. Երևան

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 3-ի N 277 որոշմամբ

 

Մեծությունների միավորների ԵՎ պայմանական սանդղակների կիրառման կանոնները

 

I. Մեծությունների միավորները կիրառելու կանոնները

 

1. Նորմատիվ փաստաթղթերում և հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտվում են ՍԻ միավորներով:

2. Չափման միջոցների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերում նշված չափման միջոցների աստիճանավորումն իրականացվում է ՍԻ միավորներով:

3. Եթե արտադրանքի բնութագրման համար թույլատրվում են տարբեր միավորներ, ապա կիրառվող մեծության միավորը որոշվում է արտադրողի և պատվիրատուի փոխհամաձայնությամբ:

4. Այլ երկրների հետ համագործակցության միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու ժամանակ, ինչպես նաև արտահանվող արտադրանքի վերաբերյալ նորմատիվ տեխնիկական և այլ փաստաթղթերում կիրառվում են մեծությունների միավորների միջազգային պայմանանշանները:

5. Տարբեր արտադրանքի և իրերի նորմատիվային, տեխնիկական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական փաստաթղթերում, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերում, եթե դրանք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար, կիրառվում են մեծությունների միավորների միջազգային կամ հայերեն պայմանանշանները:

Անկախ այն բանից, թե չափման միջոցների վերաբերյալ փաստաթղթերում մեծությունների միավորների ինչպիսի պայմանանշաններ են օգտագործված, չափման միջոցների ցուցանակներում և սանդղակների վրա կիրառվում են մեծությունների միավորների միջազգային պայմանանշանները:

6. Տպագրական հրատարակություններում թույլատրվում է կիրառել մեծությունների միավորների միջազգային կամ հայկական պայմանանշանները: Միաժամանակ մեծությունների միավորների երկու տեսակի պայմանանշանների կիրառումը նույն հրատարակությունում չի թույլատրվում (բացառությամբ մեծությունների միավորների մասին հրատարակությունների, բառարանների):

 

II. Մեծությունների չափայնության ԵՎ միավորների պայմանանշանները գրելու կանոնները

 

7. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:

8. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային պայմանանշանները կամ հատուկ նշաններ (...Օ , ...I , ...II ), ընդ որում, սահմանվում է տառային պայմանանշանների երկու տեսակ` միջազգային (լատիներեն կամ հունարեն տառերով) և հայերեն` (հայերեն տառերով):

9. Մեծությունների միավորների տառային պայմանանշանները տպագրվում են ուղիղ տառերով: Միավորների պայմանանշաններում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:

10. Մեծությունների միավորների պայմանանշանները գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա, առանց տողադարձի: Արժեքի վերջին թվանշանի և միավորի պայմանանշանների միջև պետք է թողնել բացակ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար.

 

ճիշտ է

սխալ է


100 կՎտ


100կՎտ

80 %

80%

20 0C

200 C, 200 C

 

Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված պայմանանշանները: Դրանց առջև բացակ չի թողնվում.

 

ճիշտ է

սխալ է


200


20 0

 

11. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի պայմանանշանը գրվում է բոլոր թվանշաններից հետո.

 

ճիշտ է

սխալ է


423,06 մ


423 մ, 06 

5,758 0 կամ 50 45,481 

50,758 կամ 50 451,48

50 451 28,811

50451 2811  ,8

 

12. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի պայմանանշանը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև` և թվային արժեքից հետո, և սահմանային շեղումից հետո.

 

ճիշտ է

սխալ է


(100,0 ± 0,1) կգ


100,0 ± 0,1կգ

50 գ ± 1 գ

50 ±

 

Եթե շարադրանքում բերվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի պայմանանշանը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի պայմանանշանը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):

13. Բանաձևերում մեծությունների նշանակումները բացատրելիս թույլատրվում է կիրառել միավորների պայմանանշանները: Միավորների պայմանանշանների տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է կախվածությունը միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև, չի թույլատրվում.

 

ճիշտ է

սխալ է

V = 3,6s/t,

V = 3,6 s/t, կմ/ժ,

 որտեղ v-ն արագությունն է, կմ/ժ

որտեղ s-ը ճանապարհն է, մ

s-ը` ճանապարհը, մ

t-ն` ժամանակը, վ

t-ն` ժամանակը, վ

     

14. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային պայմանանշաններն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային պայմանանշաններն իրարից բաժանել բացակներով, եթե դա թյուրիմացության չի հանգեցնում.

 

ճիշտ է

սխալ է


Ն.մ


Նմ

Պա.վ

Պավ

15. Միավորների տառային պայմանանշանների հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով աստիճան բարձրացված (դրական կամ բացասական).

 

ճիշտ է

սխալ է


Վտ . մ-2 . Կ-1 


 Վտ/մ2 /Կ

Վտ
__
մ2.Կ

Վտ
__
մ2
__
Կ

16. Որպես բաժանման նշան թեք գծի օգտագործման դեպքում միավորների պայմանանշանները համարիչում և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների պայմանանշանների արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ:

 

ճիշտ է

սխալ է


մ / վ


մ/վ

Վտ / (մ . Կ)

Վտ/մ.Կ

 

17. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է երկու և ավելի միավորներից, չի թույլատրվում տառային պայմանանշաններն ու միավորների անվանումները համակցել, այսինքն, գրել միավորներից մեկի պայմանանշանը, իսկ մյուսի` անվանումը.

 

ճիշտ է

սխալ է


80 կմ/ժ


80 կմ/ժամում

80 կիլոմետր ժամում

ժամում 80 կմ