040.0012.08.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2002 թվականի N 12
քաղ. Երևան
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման
I. Ընդհանուր դրույթներ
1. Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգն ընդունվում է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու նշված նյութերի փորձարկումը, պետական գրանցումն ու օգտագործումը:
2. Բույսերի պաշտպանության նոր միջոցների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե՝
ա) դրանք 2 տարվա ընթացքում փորձարկվել են հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում, և ստացվել են դրական արդյունքներ.
բ) առկա է դրանց մասին բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի պետական գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետև՝ հանձնաժողով) դրական եզրակացությունը (ձևը կցվում է):
3. Արտասահմանյան երկրներում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:
4. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
II. Բույսերի պաշտպանության միջոցների փորձարկումը
5. Բույսերի պաշտպանության միջոցների փորձարկումը, որպես կանոն, իրականացվում է դրանք արտադրողի հաշվին:
6. Բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր ու դաշտային փորձարկումները Հայաստանի Հանրապետության համապատասխան գիտահետազոտական հաստատությունների, իրավաբանական անձանց կողմից իրականացվում են հանձնաժողովի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համաձայնեցված ծրագրի համաձայն, պայմանագրային կարգով, 2 տարի անընդմեջ:
7. Բույսերի պաշտպանության միջոցների փորձարկման գիտամեթոդական ապահովման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային և հանձնաժողովին:
8. Բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր ու դաշտային փորձարկումների մեթոդիկան, ըստ բույսերի պաշտպանության միջոցների տեսակների և գյուղատնտեսական մշակաբույսերի, մշակում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ իրենց համակարգի համապատասխան գիտահետազոտական հաստատությունների միջոցով, և այն ներկայացնում են հանձնաժողովին:
9. Բույսերի պաշտպանության միջոցների փորձարկման տարեկան արդյունքների մասին հաշվետվությունները փորձարկողների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և հանձնաժողովին՝ մասնագիտական եզրակացություն տալու համար: Տվյալների ոչ արժանահավատ լինելու դեպքում, հանձնաժողովի առաջարկությամբ, փորձարկումները կարող են շարունակվել ևս մեկ տարի:
III. Բույսերի պաշտպանության նոր միջոցների պետական գրանցման համար եզրակացություն տալը
10. Բույսերի պաշտպանության նոր միջոցների գրանցման համար եզրակացություն տալիս է հանձնաժողովը, եթե լաբորատոր ու դաշտային փորձերի արդյունքներով հաստատվում են դրանց արդյունավետությունը և թույլատրելի նվազագույն նորմերից պակաս վտանգավորությունը:
IV. Բույսերի պաշտպանության նոր միջոցների գրանցումը
11. Բույսերի պաշտպանության նոր միջոցների գրանցման համար անհրաժեշտ են՝
ա) բույսերի պաշտպանության միջոցների փորձարկման արդյունքների մասին հաշվետվությունները.
բ) հանձնաժողովի ընդունած որոշումից քաղվածքը.
գ) հանձնաժողովի եզրակացությունը բույսերի պաշտպանության յուրաքանչյուր միջոցի գրանցման մասին.
դ) բույսերի պաշտպանության ծառայության եզրակացությունը:
12. Բույսերի պաշտպանության միջոցները, որոնք սահմանված կարգով փորձարկվել են հանրապետությունում, փորձարկման արդյունքները քննարկվել ու հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և հանձնաժողովի կողմից, բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման նպատակահարմարությունը հիմնավորող տեղեկանքի և եզրակացության հետ միասին հանձնաժողովը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ընդունում է որոշում բույսերի պաշտպանության նոր միջոցները բույսերի պաշտպանության միջոցների գրանցման և օգտագործման համար թույլատրված միջոցների անվանացանկում ընդգրկելու մասին:
14. Հանձնաժողովը հայտ ներկայացնողին բույսերի պաշտպանության նոր միջոցների գրանցման համար ընդունած եզրակացության մասին տեղյակ է պահում 10-օրյա ժամկետում:
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների ԵՎ կենսաբանական ակտիվ նյութերի պետական գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի
Տվյալներ բույսերի պաշտպանության միջոցների մասին | |||||
առևտրային անվանումը | ազդող նյութը | պատրաս- տուկային ձևը |
ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը | վնասակա- րությունն ստուգիչի համեմատ |
արդյունա- վետությունն ստուգիչի համեմատ |
Եզրակացություն ___________________________________________
(նպատակահարմար է, անհրաժեշտ է գրանցել)
Եզրակացություն տալու հիմքը՝
հանձնաժողովի 200 թ. _________ - ի նիստի N ______ արձանագրությունը
Հանձնաժողովի նախագահ __________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ՝
1. ______________________ 9. ______________________
2. ______________________ 10. ______________________
3. ______________________ 11. ______________________
4. ______________________ 12. ______________________
5. ______________________ 13. ______________________
6. ______________________ 14. ______________________
7. ______________________ 15. ______________________
8. ______________________ 16. ______________________
Հանձնաժողովի քարտուղար _________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ____________200 թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.08.2007, N 1039-Ն | 04.10.2007, N 12 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|