Գլխավոր տեղեկություն
Номер
N 694
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.10.2000
Дата вступления в силу
30.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
30 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2000 թվականի N 694
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 782 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 782 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 148, հունիսի 4-ի N 383 և 2000 թվականի ապրիլի 11-ի N 163 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության`

52-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որակավորման հանձնաժողովը կարող է հաշվի առնել լիազորված մարմնի` աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա ներկայացրած առաջարկությունները և աուդիտորի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով, եթե աուդիտորի որակավորումից կամ նրա որակավորման վկայականի ժամկետը երկարաձգելուց հետո աուդիտորների որակավորման քննությունների ծրագրում էական փոփոխություններ չեն կատարվել»,

57-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, աուդիտորի որակավորման վկայականը հիմք է հանդիսանում միայն մեկ լիցենզիայի պայմաններն ապահովելու համար».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգի`

6-րդ կետի «գ» ենթակետը լրացնել «կամ վերջիններիս և աուդիտորական կազմակերպություններին (այդ թվում` օտարերկրյա պետություններում սահմանված կարգով գրանցում ստացած կազմակերպություններին) է պատկանում կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 3/4-ը» բառերով,

7-րդ կետի առաջին պարբերությունից և «բ» ենթակետից հանել համապատասխանաբար «(նոր ստեղծվողների համար` հիմնադիրները)» և «(կազմակերպությունների համար)» բառերը,

7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հիմնադիր փաստաթուղթը»,

7-րդ կետի «գ» ենթակետը «իսկ» բառից առաջ լրացնել «(օտարերկյա պետություններում սահմանված կարգով գրանցում ստացած կազմակերպություններին տրված լիցենզիաների և պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները)» բառերով,

ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «դ» ենթակետը,

17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) չի ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 32-րդ կետի «ե» ենթակետի համաձայն լիազորված մարմնի կողմից սահմանված հաշվետվությունը»,

19-րդ կետի «բ» ենթակետը լրացնել «կամ դիմել է լիազորված մարմին` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով» բառերով,

ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետի «ե» և «է» ենթակետերը.

գ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության մեջ և լիցենզավորման կարգում «ձեռնարկություն», «աուդիտորական ձեռնարկություն» և «անհատ ձեռներեց» բառերը փոխարինել համապատասխանաբար «առևտրային կազմակերպություն», «աուդիտորական կազմակերպություն» և «անհատ ձեռնարկատեր» բառերով (համապատասխան հոլովներով և թվերով):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան