«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2000 թվականի N 689
քաղ. Երևան
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆԻԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Նիգավանի գյուղական համայնքի ղեկավար Նորիկ Մանուկյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արագածոտնի մարզի Նիգավանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Նիգավանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54495 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Նիգավանի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 25-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Արագածոտնի մարզի Նիգավանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ԵՎ անցկացման հետ
________________________________________________________________________ 30000 30000 2. 15000 3. 1000 4. 5000 5. 1000 ________________________________________________________________________ ընդամենը 52000 Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր 2495 ________________________________________________________________________ Ընդամենը 54495
NN
ը/կԾախսերը
Գումարը
(դրամ)
________________________________________________________________________
1.
Աշխատանքի վարձատրության ֆոնդ
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
Կապի ծառայության վճարներ
Տրանսպորտի ծառայության վճարներ
Գրասենյակային ծախսեր
(475 ընտրող+475x0,05)x5 դրամ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|