Գլխավոր տեղեկություն
Номер
N 604
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2001-01.01.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.551
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2001
Дата вступления в силу
06.07.2001

040.0604.06.07.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2001 թվականի N 604
քաղ. Երևան

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 352 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2001 թվականի հուլիսի 1-ից «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքում վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի N 184 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն է» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմիններին հանձնարարել մինչև 2001 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային տարածքային հարկային տեսչությանը տրամադրել մարզի տարածքում գրանցված ապահովադիրների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին առկա տեղեկատվության և դրան առնչվող բոլոր փաստաթղթերը (այդ թվում` հաշվետվությունները, ստուգման ակտերը, հաշվառման քարտերը, ապահովադիրների ժամկետանց պարտավորությունների մասին համապատասխան տեղեկությունները) և դրանք մշակող համակարգչային ծրագրերը (տվյալների բազան), ինչպես նաև ապահովադիրների վերաբերյալ վարվող գործերը` փաստաթղթերով և մագնիսային կրիչներով:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ապահովել սույն որոշման 1-ին և 3-րդ կետերի պահանջների կատարման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան