Գլխավոր տեղեկություն
Номер
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (16.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
16.08.2012
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
16.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան

N 3

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 168-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ» 111-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» /այսուհետ` Կարգ/ 111-րդ կետով սահմանվել է պարզեցված ընթացակարգի կիրարկման կարգը, որի համաձայն` պարզեցված ընթացակարգով գնում կատարելու դեպքում կիրառվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ` Օրենք/ 27-37-րդ հոդվածներով նախատեսված պայմանները՝ հաշվի առնելով 111-րդ կետում թվարկված առանձնահատկությունները: Մասնավորապես Կարգի 111-րդ կետի 5-րդ ենթակետում թվարկված են այն փաստաթղթերը, որոնք պետք է ներառված լինեն պարզեցված ընթացակարգի դեպքում մասնակցի կողմից ներկայացված հայտում: Մասնավորապես 5-րդ ենթակետի «գ» կետի համաձայն` հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված որակավորման հատկանիշների մասին տվյալները (փաստաթղթերը)` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ:

Միաժամանակ Կարգի 111-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` պարզեցված ընթացակարգի դեպքում հայտերը բացվում են համաձայն Օրենքի 30-րդ հոդվածի, Կարգի 111-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Ընդ որում` բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են, ընթացակարգի հաղթողը` ընտրված մասնակիցը, Կարգի 111-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ Կարգի 111-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն` Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն կնքվում է պայմանագիր:

Վերը նշված դրույթները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս այն առումով, որ պարզեցված ընթացակարգի կիրառման ժամանակ մասնակիցն ի սկզբանե հայտով ներկայացնում է հրավերով սահմանված որակավորման հատկանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, որոնք էլ հենց հիմք են ընդունվում հանձնաժողովի կողմից հայտերի գնահատման ժամանակ, թե հայտով ներկայացվում է հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին մասնակցի հայտարարությունը, իսկ հետո միայն Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցներին որոշելուց հետո` հրավերով սահմանված ժամկետում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հանձնաժողովին է ներկայացնում իր` գնումներին մասնակցելու իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները), որից հետո հանձնաժողովը գնահատում է այդ փաստաթղթերի (տեղեկությունների) համապատասխանությունը հրավերով սահմանված պահանջներին, և, հրավերով սահմանված դեպքերում ու կարգով, գնահատում է տվյալ մասնակցի գնային և ոչ գնային (տեխնիկական) առաջարկի հիմնավորվածությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը` պաշտոնապես պարզաբանում ենք`

Կարգի 111-րդ կետով սահմանված առանձնահատկությունների համաձայն տվյալ դեպքում հայտով ի սկզբանե ներկայացվում են ոչ թե հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին մասնակցի հայտարարությունը /ինչպես դա սահմանված է Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով/, այլ հենց Կարգի 111-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» կետով պահանջվող որակավորման հատկանիշների մասին մասնակցի կողմից հաստատված տվյալները (փաստաթղթերը)` ընդ որում պահանջի համաձայն ներկայացվում են վերոնշյալ փաստաթղթերի մեկ բնօրինակը և հրավերով նախատեսված թվով պատճեններ: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ պարզեցված ընթացակարգի դեպքում` մասնակիցն ի սկզբանե հայտով ներկայացնում է հրավերով սահմանված որակավորման հատկանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, որոնք էլ հենց հիմք են ընդունվում հանձնաժողովի կողմից հայտերի գնահատման ժամանակ: Այսինքն պարզեցված ընթացակարգի կիրառման ժամանակ բոլոր մասնակիցների կողմից ի սկզբանե հայտերով ներկայացվում են հրավերով սահմանված որակավորման հատկանիշներին իրենց համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, որոնց գնահատումն իրականացվում է մեկ փուլով:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան