Գլխավոր տեղեկություն
Номер
N 655
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.10.31/25(123)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2000
Дата вступления в силу
16.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2000 թվականի N 655
քաղ. Երևան

 

«ԱՇՏԱՐԱԿԻ ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ կետին և 18 ու 24 հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 236 որոշմամբ ստեղծված «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության Աշտարակի «Տրանզիստոր գործարան» դուստր ձեռնարկությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության` 4869268 հազ. դրամ կանոնադրական կապիտալով.

բ) ապահովել «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը, բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի բացումը և հանձնումը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս հետ կնքելով բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումն իրականացնելու մասին պայմանագիր.

գ) երկշաբաթյա ժամկետում «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և դրանք, իբրև պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը.

դ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ, որպես «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվող բաժնետոմսերի արժեքի մասնակի փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության կողմից 438493 ԱՄՆ-ի դոլար գումարը վճարվում է «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1996 թվականին «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից ստացված և բյուջետային երաշխիքով ապահովված 305446 ԱՄՆ-ի դոլար վարկի և 1999 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված 133047 ԱՄՆ-ի դոլար տոկոսագումարի պարտքը, 6-ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն առանձնացվող բաժնետոմսերի արժեքի մնացած մասի չափով «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման կամ ընկերությանն այլ կերպ փոխհատուցելու վերաբերյալ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքին երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր` 99 տարի ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել օգտագործվող հողի նկատմամբ «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության իրավունքը և «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման ու արտանետումների սահմանաքանակները և վերջինիս հետ կնքել համապատասխան պայմանագիր:

5. «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Սին Կրիստալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` գնորդ): Սահմանել մասնավորեցման ենթակա «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 761507 ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով: Գնորդը բաժնետոմսերի վաճառքի գինն ամբողջությամբ վճարում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից մեկամսյա ժամկետում:

6. Սահմանել, որ գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից մեկամսյա ժամկետում լրացուցիչ 438493 ԱՄՆ-ի դոլար փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի ժամանակավոր հաշվին` «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1996 թվականին «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից ստացված և բյուջետային երաշխիքով ապահովված 305446 ԱՄՆ-ի դոլար վարկի և 1999 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված 133047 ԱՄՆ-ի դոլար տոկոսագումարի պարտքը պարտատիրոջը մարելու համար:

7. «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 11010 հազ. դրամ, այդ թվում`

հաշվարկներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3124 հազ. դրամ,

հաշվարկներ սոցիալական ապահովագրության գծով` 1462 հազ. դրամ,

հաշվարկներ անձնակազմին աշխատավարձի վճարման գծով` 2065 հազ. դրամ,

հաշվարկներ հաշվետու անձանց նկատմամբ` 342 հազ. դրամ,

հաշվարկներ մատակարարների և կապալառուների նկատմամբ` 731 հազ. դրամ,

հաշվարկներ տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3286 հազ. դրամ:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել «Աշտարակի տրանզիստոր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր` ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվարկում հաշվի առնելով մինչև 2000 թվականի հոկտեմբերի 1-ը ընկերության գործունեության արդյունքում կատարված փոփոխությունները.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում արտադրության զարգացման համար կատարել առնվազն 10,45 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում` մասնավորեցման պայմանագրում սահմանված ուղղություններով ու ձևով, ինչպես նաև սոցիալական երաշխիքների համար ապահովել տարեկան 400 հազ. ԱՄՆ-ի դոլար աշխատավարձի ֆոնդ և 150 աշխատատեղ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան