040.1263.24.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 1263
քաղ. Երևան
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնները (կցվում են)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐ
միջուկային եվ ռադիոակտիվ նյութերի փոխադրման
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնները (այսուհետև՝ կանոններ) սահմանում են անվտանգության այն նորմերը, որոնց պահպանմամբ ապահովվում են միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ մարդկանց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունն իոնացնող ճառագայթման հետ կապված վտանգից:
1.2. Կիրառման ոլորտը
Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի վերգետնյա, ջրային և օդային փոխադրամիջոցներով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման վրա, ներառյալ ռադիոակտիվ նյութի օգտագործման հետ կապված փոխադրումը: Փոխադրումը ներառում է միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեղափոխման հետ կապված և այդ գործընթացը կազմող բոլոր գործողություններն ու պայմանները, մասնավորապես, փաթեթավորման կոմպլեկտի նախագծումը, պատրաստումը, սպասարկումը և վերանորոգումը, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի և փաթեթների բեռների նախապատրաստումը, բեռնումը, առաքումը, փոխադրումը, ներառյալ՝ տարանցիկ պահումը, բեռնաթափումը և վերջնական նշանակման վայրում դրանց ընդունումը:
Սույն կանոնները չեն տարածվում՝
ա) փոխադրամիջոցի անքակտելի մասը հանդիսացող միջուկային և ռադիոակտիվ նյութերի վրա.
բ) կազմակերպության ներսում իրականացվող միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումների վրա.
գ) մարդկանց կամ կենդանիներին ներարկված կամ պատվաստված միջուկային և ռադիոակտիվ նյութերի վրա.
դ) բնական ռադիոիզոտոպներ պարունակող բնական նյութերի և հանքանյութի վրա, եթե դրանք չեն նախատեսված պարունակվող ռադիոիզոտոպների անջատման համար և դրանց տեսակարար ակտիվությունը չի գերազանցում սույն կանոնների աղյուսակ 1-ում նշված մակարդակները:
Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ այդ նյութերի իոնացնող ճառագայթումից զատ, այլ վտանգավոր գործոնների ազդեցությունից մարդկանց պաշտպանության ու շրջակա բնական միջավայրի պահպանության, ինչպես նաև այդ նյութերի ֆիզիկական պաշտպանության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
1.3. Սույն կանոններում օգտագործվող հասկացությունները
A1՝ փոխադրվող հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի ակտիվության արժեքը, որը ներկայացված է աղյուսակ 1-ում կամ որոշվում է սույն կանոնների 4-րդ բաժնի դրույթների համաձայն և օգտագործվում է սույն կանոնների պահանջներին համապատասխան՝ ակտիվության սահմանային արժեքների որոշման ժամանակ:
A2՝ փոխադրվող հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութից տարբեր նյութի ակտիվության արժեքը, որը ներկայացված է աղյուսակ 1-ում կամ որոշվում է սույն կանոնների 4-րդ բաժնի դրույթների համաձայն և օգտագործվում է սույն կանոնների պահանջներին համապատասխան՝ ակտիվության սահմանային արժեքների որոշման ժամանակ:
Ցածր տեսակարար ակտիվությամբ նյութ (Low specific activity material - LSA)՝ ռադիոակտիվ նյութ, որն իր բնույթով ունի սահմանափակ տեսակարար ակտիվություն, կամ ռադիոակտիվ նյութ, որի նկատմամբ կիրառվում են սահմանված միջին տեսակարար ակտիվության սահմանային արժեքներ: LSA տեսակի նյութի սահմանված միջին տեսակարար ակտիվությունը որոշելիս չպետք է հաշվի առնվեն այդ նյութը շրջափակող արտաքին պաշտպանիչ շերտի նյութերը:
LSA տեսակի նյութերը բաժանվում են երեք խմբի՝
ա) LSA-1.
ուրանի և թորիումի հանքաքարեր և դրանց խտանյութեր, ինչպես նաև այլ բնական ռադիոիզոտոպներ պարունակող հանքաքարեր, որոնք նախատեսված են այդ ռադիոիզոտոպների օգտագործման նպատակով հետագա վերամշակման համար.
չճառագայթված բնական կամ աղքատացված ուրան կամ բնական թորիում, կամ դրանց խառնուրդներ.
ռադիոակտիվ նյութեր, որոնց համար A2-ի արժեքը չի սահմանափակվում՝ բացառությամբ սույն կանոնների 5.72 կետի համաձայն ազատման ենթակա քանակությունը գերազանցող քանակությամբ տրոհվող նյութերի.
այլ ռադիոակտիվ նյութեր, որոնցում ակտիվությունը հավասարաչափ բաշխված է դրա ողջ ծավալով մեկ և սահմանված միջին տեսակարար ակտիվությունը 30 անգամից ավելի չի գերազանցում սույն կանոնների 3.1-3.6. կետերում նշված տեսակարար ակտիվության արժեքները՝ բացառությամբ՝ 5.72 կետի համաձայն ազատման ենթակա քանակությունից ավելի քանակությամբ տրոհվող նյութերի.
բ) LSA-2.
մինչև 0.8 TBq/լ տրիտիումի տեսակարար ակտիվությամբ ջուր.
այլ ռադիոակտիվ նյութեր, որոնցում ակտիվությունը հավասարաչափ բաշխված է դրա ողջ ծավալով մեկ և սահմանված միջին տեսակարար ակտիվությունը չի գերազանցում 10-4 A2/գ պինդ և գազային նյութերի համար, և 10-5 A2/գ՝ հեղուկ նյութերի համար.
գ) LSA-3.
● փոշիներից տարբերվող պինդ նյութեր, որոնցում ռադիոակտիվ նյութը հավասարաչափ բաշխված է պինդ նյութի կամ պինդ օբյեկտների խմբի ողջ ծավալով մեկ կամ հիմնականում հավասարաչափ բաշխված է պինդ և ամբողջական կապող նյութում (բետոն, բիտում, կերամիկա և այլն).
● փոշիներից տարբերվող պինդ նյութեր, որոնցում ռադիոակտիվ նյութը հանդիսանում է համեմատաբար չլուծվող կամ կառուցվածքային առումով պարունակվում է չլուծվող բյուրեղացանցում, որի շնորհիվ նույնիսկ փաթեթավորման կոմպլեկտի քայքայման և յոթ օր ջրում գտնվելու դեպքում հիմնայնացման պատճառով առաջացած ռադիոակտիվ նյութի արտահոսքը չի կարող գերազանցել 0.1 A2.
● փոշիներից տարբերվող պինդ նյութեր, որոնցում պինդ մարմնի համար սահմանված միջին տեսակարար ակտիվությունը, առանց ցանկացած պաշտպանիչ նյութերի հաշվի առնմամբ, չի գերազանցում 2X10-3 A2/գ:
Մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ օբյեկտներ (Surface contamination object - SCO )՝ պինդ նյութ, որն ինքը չի հանդիսանում ռադիոակտիվ, սակայն ունի իր մակերեսի վրա բաշխված ռադիոակտիվ նյութ: SCO տեսակի նյութերը մտնում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկի մեջ.
ա) SCO-1.պինդ մարմին, որի՝
մատչելի մակերեսի միջինացված 300 սմ2 տարածքի համար (կամ ամբողջ մակերեսի համար, եթե ընդհանուր մակերեսը փոքր է 300 սմ2) չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթմամբ ռադիոիզոտոպներով չի գերազանցում 4 Bq/սմ2, իսկ ալֆա ճառագայթմամբ բոլոր այլ ռադիոիզոտոպների դեպքում՝ 0.4 Bq/սմ2.
մատչելի մակերեսի միջինացված 300 սմ2 տարածքի համար (կամ ամբողջ մակերեսի համար, եթե ընդհանուր մակերեսը փոքր է 300 սմ2) ամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթմամբ ռադիոիզոտոպներով չի գերազանցում 4X104 Bq/սմ2, իսկ ալֆա ճառագայթմամբ բոլոր այլ ռադիոիզոտոպների դեպքում՝ 4X103 Bq/սմ2.
մատչելի մակերեսի միջինացված 300 սմ2 տարածքի համար (կամ ամբողջ մակերեսի համար, եթե ընդհանուր մակերեսը փոքր է 300 սմ2) ամրացված և չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը միացյալ չի գերազանցում 4X104 Bq/սմ2 բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթիչների համար, իսկ ալֆա ճառագայթմամբ բոլոր այլ ռադիոիզոտոպների դեպքում՝ 4X103 Bq/սմ2.
բ) SCO-2. պինդ մարմին, որի արտաքին մակերեսի ռադիոակտիվ աղտոտվածությունը գերազանցում է SCO-1 տեսակի նյութերի համար «ա» ենթակետում բերված սահմանային արժեքները և որի՝
մատչելի մակերեսի միջինացված 300 սմ2 տարածքի համար (կամ ամբողջ մակերեսի համար, եթե ընդհանուր մակերեսը փոքր է 300 սմ2) չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթմամբ ռադիոիզոտոպներով չի գերազանցում 400 Bq/սմ2, իսկ ալֆա ճառագայթմամբ բոլոր այլ ռադիոիզոտոպների դեպքում` 40 Bq/սմ2.
մատչելի մակերեսի միջինացված 300 սմ2 տարածքի համար (կամ ամբողջ մակերեսի համար, եթե ընդհանուր մակերեսը փոքր է 300 սմ2) ամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթմամբ ռադիոիզոտոպներով չի գերազանցում 8X105 Bq/սմ2, իսկ ալֆա ճառագայթմամբ բոլոր այլ ռադիոիզոտոպների դեպքում` 8X104 Bq/սմ2.
մատչելի մակերեսի միջինացված 300 սմ2 տարածքի համար (կամ ամբողջ մակերեսի համար, եթե ընդհանուր մակերեսը փոքր է 300 սմ2) ամրացված և չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթմամբ ռադիոիզոտոպներով միացյալ չի գերազանցում 8X105 Bq/սմ2, իսկ ալֆա ճառագայթմամբ բոլոր այլ ռադիոիզոտոպների դեպքում` 8X104 Bq/սմ2:
Հաստատում (Approval)՝ կարգավորող մարմնի կողմից կառուցվածքի համար սերտիֆիկատ կամ փոխադրության իրականացման համար թույլտվություն տալը։
Բազմակողմանի հաստատում (Multilateral approval)՝ ռադիոակտիվ նյութերի տարանցիկ կամ միջսահմանային փոխադրումների դեպքում բեռի առաջացման՝ պետության կարգավորող մարմնի կողմից կառուցվածքի համար տրված սերտիֆիկատի և/կամ փոխադրության համար տրված թույլտվության լրացուցիչ հաստատումն այն պետության կամ պետությունների կարգավորող մարմինների կողմից, որոնց տարածք կամ որոնց տարածքով փոխադրվում է բեռը։
Միակողմանի հաստատում (Unilateral approval)՝ միայն բեռի առաջացման պետության կարգավորող մարմնի կողմից կառուցվածքի համար սերտիֆիկատ կամ փոխադրության իրականացման համար թույլտվություն տալը։
Իրավասու մարմին (Competent authority)՝ ազգային կարգավորող մարմին կամ միջազգային կազմակերպություն, որն օժտված է ռադիոակտիվ նյութերի փոխադրման հետ կապված ցանկացած գործունեության կարգավորման իրավասությամբ։
Կարգավորող մարմին (Regulatory authority)՝ մարմին, որն օժտված է ռադիոակտիվ նյութերի փոխադրման հետ կապված ցանկացած գործունեության պետական կարգավորման իրավասությամբ։
Տեղայնացման համակարգ (Confinement system)՝ տրոհվող նյութի և փաթեթավորման կոմպլեկտի տարրերի տեղաբաշխման համակարգ, որը նախագծողի կողմից որոշվել և կարգավորող մարմնի կողմից հավանության է արժանացել որպես կրիտիկականության տեսակետից անվտանգության պահպանման համակարգ։
Ռադիոակտիվ աղտոտվածություն (Contamination)՝ ցանկացած մակերեսի վրա կարգավորման ենթակա մակարդակների գերազանցմամբ ռադիոիզոտոպների առկայություն: Բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթմամբ ռադիոիզոտոպների համար կարգավորման մակարդակը հավասար է 0.4 Bq/սմ2, իսկ ալֆա ճառագայթմամբ բոլոր այլ ռադիոիզոտոպների համար՝ 0.04 Bq/սմ2:
Չամրացված ռադիոակտիվ աղտոտվածություն (Non-fixed contamination)՝ ռադիոակտիվ աղտոտվածություն, որը կարող է սովորական պայմաններում փոխադրման ժամանակ հեռացվել մակերեսից։
Ամրացված ռադիոակտիվ աղտոտվածություն (Fixed contamination)՝ ռադիոակտիվ աղտոտվածություն, որը սովորական պայմաններում իրականացվող փոխադրման ժամանակ հնարավոր չէ հեռացնել մակերեսից։
Կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքս (Criticality safety index)՝ տրոհվող նյութ պարունակող փաթեթի, տրանսպորտային կապոցի կամ բեռնատար կոնտեյների համար սահմանված թիվ, որն օգտագործվում է տրոհվող նյութ պարունակող փաթեթների, տրանսպորտային պակետների կամ բեռնատար կոնտեյներների ընդհանուր քանակության սահմանափակման նպատակով։
Կառուցվածք (Design)՝ հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի, տարածման ցածր հատկությամբ ռադիոակտիվ նյութի, փաթեթի կամ փաթեթավորման կոմպլեկտի նկարագրությունը, որը հնարավորություն է տալիս լիովին դրանք տարբերակել: Նման նկարագրությունը կարող է ընդգրկել անվանացանկ, գծագրեր և այլ համապատասխան փաստաթղթեր:
Բացառիկ օգտագործում (Exclusive use)՝ միայն մեկ բեռն առաքողի կողմից տվյալ փոխադրամիջոցի կամ մեծ բեռնատար կոնտեյների օգտագործումը: Այդ փոխադրամիջոցի կամ մեծ բեռնատար կոնտեյների նկատմամբ բոլոր սկզբնական, միջանկյալ և վերջնական բեռնման ու բեռնաթափման աշխատանքներն իրականացվում են բեռն առաքողի կամ բեռը ստացողի համապատասխան ցուցումների համաձայն։
Բնակչության կրիտիկական խումբ՝ տվյալ ճառագայթման աղբյուրի կամ ճառագայթահարման ճանապարհի համար ըստ սեռի, տարիքի, սոցիալական և մասնագիտական հայտանիշների բնակչության կազմից անձանց միատարր խումբ (նվազագույնս 10 հոգուց բաղկացած), որի անդամների համար բնորոշ է առավելագույն էֆեկտիվ կամ համարժեք դոզաների ստացումը նշված աղբյուրից կամ նշված ճանապարհով։
Տրոհվող նյութ (Fissile material)՝ ուրան-233, ուրան-235, պլուտոնիում-239, պլուտոնիում-241 կամ նշված ռադիոիզոտոպների ցանկացած համակցություն: Այս սահմանման տակ չեն ընկնում՝
ա) չճառագայթված բնական ուրանը կամ աղքատեցված ուրանը.
բ) միայն ռեակտորներում ջերմային նեյտրոններով ճառագայթահարված բնական ուրանը կամ աղքատեցված ուրանը։
Բեռնատար կոնտեյներ (Freight container)՝ տրանսպորտային սարքավորում, որը նախագծված է փաթեթավորված կամ չփաթեթավորված բեռները մեկ կամ մի քանի փոխադրամիջոցներով առանց դրանցում գտնվող բեռի միջանկյալ վերաբեռնման փոխադրելը հեշտացնելու նպատակով: Այն պետք լինի բավական կոշտ, առանց միջամտության չպետք է բացվի, կրկին անգամ օգտագործման համար պետք է լինի բավական ամուր և ունենա մեկ փոխադրամիջոցից մյուսին դրա վերաբեռնումն ապահովող հարմարանքներ։
Տարածման ցածր հատկությամբ ռադիոակտիվ նյութ (Low dispersible radioactive material)՝ պինդ ռադիոակտիվ նյութ կամ հերմետիկ պարկուճի (կապսուլայի) մեջ ամփոփված պինդ ռադիոակտիվ նյութ, որն ունի տարածման սահմանափակ հատկություն և հանդես չի գալիս փոշու տեսքով:
Ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթմամբ նյութ (Low toxicity alpha emitters)՝ բնական ուրան, աղքատեցված ուրան, բնական թորիում, ուրան-235 կամ ուրան-238, թորիում-232, թորիում-228 կամ թորիում-230, որոնք պարունակվում են հանքաքարերում կամ հանդես են գալիս ֆիզիկական կամ քիմիական խտանյութերի տեսքով, կամ 10 օրից քիչ կիսատրոհման պարբերությամբ ալֆա ճառագայթմամբ ռադիոիզոտոպներ պարունակող նյութ։
Տրանսպորտային պակետ (Overpack)՝ արկղի, տուփի կամ պարկի տեսքով բեռնարկղ, որը բեռի մշակումը, դասավորումը և փոխադրումը հեշտացնելու նպատակով բեռն առաքողն օգտագործում է մի քանի փաթեթների, որպես մեկ բեռ, միավորման համար։
Փաթեթ (Package)՝ փոխադրման համար ներկայացված փաթեթավորման կոմպլեկտը նրա ռադիոակտիվ պարունակության հետ միասին: Սույն կանոնները տարածվում են հետևյալ տեսակի փաթեթների վրա, որոնց նկատմամբ կիրառվում են ակտիվության և նյութերի վերաբերյալ կանոնների համապատասխան կետերում բերված սահմանափակումները՝
ա) ազատված փաթեթ.
բ) 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթ.
գ) 2-րդ տեսակի արդյունաբերական փաթեթ.
դ) 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթ.
ե) A տեսակի արդյունաբերական փաթեթ.
զ) «B(Ս)» տեսակի արդյունաբերական փաթեթ.
է) «B(M)» տեսակի արդյունաբերական փաթեթ.
ը) «C» տեսակի արդյունաբերական փաթեթ։
Փաթեթավորման կոմպլեկտ (Packaging)՝ փաթեթի ռադիոակտիվ պարունակության լրիվ տեղավորման և ամփոփման համար նախատեսված տարրերի համակցություն: Այն կարող է ներառել մեկ կամ մի քանի ընդունող տարաներ, կլանիչ նյութեր, միմյանցից հեռացվածությունն ապահովող կառուցվածքներ, իոնացնող ճառագայթումից, մեխանիկական հարվածներից, ջրից, հավելյալ ճնշումից և այլ գործոններից պաշտպանող միջոցներ, ինչպես նաև սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներ:
Ճառագայթման մակարդակ (Radiation level)՝ ճառագայթման էֆեկտիվ դոզայի հզորությունը, արտահայտված միլիզիվերտ ժամով (mSv/ժամ):
Ռադիոակտիվ պարունակություն (Radioactive contents)՝ փաթեթում պարունակվող ռադիոակտիվ նյութը` փաթեթավորման նույն կոմպլեկտում դրա հետ գտնվող ցանկացած ռադիոակտիվ աղտոտված կամ ակտիվացված պինդ, հեղուկ կամ գազային նյութերի հետ միասին:
Ռադիոակտիվ նյութ (Radioactive material)՝ ռադիոիզոտոպներ պարունակող ցանկացած նյութ, որում ակտիվության խտությունը, ինչպես նաև բեռի լրիվ ակտիվությունը գերազանցում են սույն կանոնների 3.1-3.6. կետերում նշված արժեքները:
Հատուկ պայմաններ (Special arrangements)՝ սույն կանոնների ոչ բոլոր պահանջները բավարարող բեռների փոխադրման համար կարգավորող մարմնի կողմից սահմանված պայմաններ:
Հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութ (Special form radioactive material)՝ չտարածվող պինդ ռադիոակտիվ նյութ կամ ռադիոակտիվ նյութ պարունակող պարկուճ:
Ռեզերվուար (Tank)՝ բաքի տեսքով կոնտեյներ, ավտոցիստեռն, երկաթուղային ցիստեռն կամ ցանկացած այլ 450 լիտրից ոչ պակաս տարողությամբ տարա, որը նախատեսված է հեղուկ, փոշի, հատիկավոր, 1000 լիտրից ոչ պակաս ծավալով գազային նյութերի համար, ինչպես նաև այն պինդ նյութերի կամ խառնուրդների համար, որոնք լցվելիս հանդես են գալիս գազային կամ հեղուկ տեսքով, իսկ հետագայում պնդանում են:
Տրանսպորտային ինդեքս (Transport index)՝ իոնացնող ճառագայթումից պաշտպանության ապահովման նպատակով փաթեթին, տրանսպորտային պակետին բեռնատար կոնտեյներին կամ փաթեթավորված LSA-1 կամ SCO-1 տեսակի նյութերին շնորհված նիշ:
Չճառագայթված թորիում (Unirradiated thorium)՝ թորիում, որը 1 գ թորիում-232 իզոտոպի նկատմամբ պարունակում է 10-7 գ ոչ ավելի ուրան-233 իզոտոպ:
Չճառագայթված ուրան (Unirradiated uranium)՝ ուրան, որը 1 գ ուրան-235 իզոտոպի նկատմամբ պարունակում է ոչ ավելի քան 2X103 Bq պլուտոնիում, 1 գ ուրան-235 իզոտոպի նկատմամբ՝ ոչ ավելի, քան 9X106 Bq տրոհման նյութեր և 1 գ ուրան-235 իզոտոպի նկատմամբ՝ ոչ ավելի, քան 5X10-3 Bq ուրան-236 իզոտոպ:
2. Հիմնական նորմեր
2.1. Ճառագայթային պաշտպանություն
2.1.1. Ռադիոակտիվ և միջուկային նյութերի ցանկացած փոխադրման դեպքում պետք է մշակվեն ճառագայթային պաշտպանության ծրագրեր, որոնց նախատեսվող միջոցառումների բնույթն ու ծավալը կախված կլինեն հնարավոր ճառագայթահարման մեծությունից և հավանականությունից: Ծրագրերը պետք է բավարարեն սույն կանոնների 2.1.2.-2.1.3. և 2.1.4-2.2.2. կետերի պահանջները:
2.1.2. Ռադիոակտիվ և միջուկային նյութերի փոխադրում իրականացնելիս անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է օպտիմալացվեն այնպես, որպեսզի անձնակազմի և բնակչության ճառագայթահարման անհատական դոզաների մեծությունը, ճառագայթահարման ենթարկված անձանց քանակությունը և ճառագայթահարման ռիսկը պահվեն խելամտորեն հասանելի ցածր մակարդակի վրա՝ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական գործոնները, իսկ ճառագայթահարման անհատական դոզաները չգերազանցեն անվտանգության նորմերով սահմանված արժեքները:
2.1.3. Ռադիոակտիվ նյութերի փոխադրում իրականացնող անձնակազմը պետք է ունենա կատարվող աշխատանքների հետ կապված ճառագայթային վտանգների կանխարգելման և նախազգուշական միջոցների ձեռնարկման համար անհրաժեշտ պատրաստվածություն, որպեսզի ապահովի իր կողմից ստացվող դոզաների փոքրացումը, ինչպես նաև նվազագույնի հասցնի իր գործողությունների հետևանքով այլ մարդկանց հնարավոր ճառագայթահարման դոզաները:
2.1.4. Ռադիոակտիվ նյութերի փոխադրման հետ կապված աշխատանքներ իրականացնելիս, հնարավոր մասնագիտական ճառագայթահարման գնահատման արդյունքների հիման վրա, երբ՝
ա) տարեկան 1 mSv էֆեկտիվ դոզայի գերազանցմամբ դոզայի ստացումը բավական անհավանական է՝ անհրաժեշտ չէ մշակել աշխատանքների հատուկ գրաֆիկ և իրականացնել մանրակրկիտ դոզիմետրիկ հսկողություն.
բ) 1-6 mSv տարեկան էֆեկտիվ դոզայի ստացումը լիովին հավանական է՝ անհրաժեշտ է աշխատատեղերի դոզիմետրիկ հսկողության կամ անհատական դոզիմետրիկ հսկողության անցկացմամբ իրականացնել դոզաների գնահատման ծրագիր.
գ) երբ 6 mSv տարեկան էֆեկտիվ դոզայի գերազանցմամբ դոզայի ստացումը լիովին հավանական է՝ անհրաժեշտ է իրականացնել անհատական դոզիմետրիկ հսկողություն:
2.1.5. Փոխադրվող ռադիոակտիվ նյութերը պետք է գտնվեն անձնակազմից և բնակչությունից բավարար հեռավորության վրա: Ռադիոակտիվ նյութերից անհրաժեշտ հեռավորության կամ ճառագայթման մակարդակների հաշվարկման համար պետք է օգտագործվեն ճառագայթահարման դոզաների հետևյալ արժեքները՝
ա) մշտական աշխատանքի գոտիներում աշխատող անձնակազմի համար՝ ոչ ավելի, քան տարեկան 5 mSv.
բ) ընդհանուր բաց մոտեցման տեղերում գտնվող բնակչության համար ՝ ոչ ավելի, քան տարեկան 1 mSv՝ բնակչության կրիտիկական խմբի ներկայացուցիչների նկատմամբ:
2.1.6. Փոխադրվող ռադիոակտիվ նյութերը պետք է գտնվեն չերևակված լուսանկարչական երիզներից բավարար հեռավորության վրա: Բաժանող հեռավորության հաշվարկման համար պետք է ելնել նրանից, որ չերևակված լուսանկարչական երիզների խմբաքանակի ճառագայթահարման դոզան չպետք է գերազանցի 0.1 mSv մակարդակը:
2.2. Վթարային միջոցառումներ
2.2.1. Ռադիոակտիվ և միջուկային նյութերի փոխադրման ժամանակ տեղի ունեցած պատահարի կամ վթարի դեպքում պետք է պահպանվեն անվտանգության նորմերով սահմանված միջուկային և ճառագայթային վթարների դեպքում պաշտպանական միջոցառումների կիրառման մասին որոշումների կայացման չափանիշները:
2.2.2. Վթարային աշխատակարգերում պետք է հաշվի առնվի վթարի դեպքում շրջակա միջավայրի հետ փոխադրվող ռադիոակտիվ նյութերի շփման հետևանքով այլ վտանգավոր նյութերի առաջացման հնարավորությունը:
2.3. Որակի ապահովում
2.3.1. Սույն կանոնների պահանջների կատարման ապահովման նպատակով հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութերի, տարածման ցածր հատկություններ ունեցող ռադիոակտիվ նյութերի և փաթեթների նախագծման, պատրաստման, փորձարկման, օգտագործման, սպասարկման, նրանց փաստաթղթերի ձևակերպման, ինչպես նաև տրանսպորտային գործողությունների և տարանցիկ պահման համար այդ աշխատանքներն իրականացնող անձանց կողմից պետք է մշակվեն և իրականացվեն որակի ապահովման ծրագրեր: Կարգավորող մարմինը պետք է հնարավորություն ունենա ստանալ հավաստիացում, որ կառուցվածքները համապատասխանում են տեխնիկական պայմաններին, իսկ աշխատանքներն իրականացվում են դրանց համար ստացված լիցենզիայի պայմաններին համապատասխան:
Որակի ապահովման ծրագրի առկայությունը ռադիոակտիվ և միջուկային նյութերի փոխադրման հետ կապված գործունեության լիցենզավորման անհրաժեշտ պայմաններից է:
3. ՌադիոԻզոտոպների ակտիվության սահմանները և ռադիոակտիվ նյութերի նկատմամբ սահմանափակումները
Ռադիոիզոտոպների հիմնական արժեքները
3.1.Աղյուսակ 1-ում ներկայացված են առանձին ռադիոիզոտոպների համար հետևյալ հիմնական արժեքները՝
ա) A1 և A2 ակտիվությունները, TBq.
բ) կարգավորող հսկողությունից նյութերի ազատման տեսակարար ակտիվությունները, Bq/գ.
գ) կարգավորող հսկողությունից բեռների ազատման ակտիվությունները, Bq։
Ռադիոիզոտոպների հիմնական արժեքների հաշվարկը
3.2. Աղյուսակ 1-ում չթվարկված ռադիոիզոտոպների համար սույն կանոնների 3.1. կետում նշված հիմնական արժեքները որոշվում են կարգավորող մարմնի կողմից, իսկ միջազգային փոխադրումների դեպքում դրանք ենթակա են բազմակողմանի հաստատման: Երբ հայտնի է յուրաքանչյուր ռադիոիզոտոպի քիմիական ձևը, համաձայն ճառագայթային պաշտպանության միջազգային հանձնաժողովի (ICRP) խորհուրդների, թույլատրվում է օգտագործել A2-ի արժեքը, որը վերաբերում է նրա լուծվողականության դասին՝ պայմանով, որ ռադիոիզոտոպի քիմիական ձևերը հաշվի են առնվում ինչպես նորմալ, այնպես էլ վթարային պայմաններում փոխադրման ժամանակ: Որպես օրինակ, առանց կարգավորող մարմնի հաստատման կարող են օգտագործվել ռադիոիզոտոպների համար աղյուսակ 2-ում սահմանված արժեքները:
3.3. Աղյուսակ 1-ում չթվարկված ռադիոիզոտոպների համար A1 և A2 ակտիվությունները որոշելիս ընդունվում է, որ ռադիոակտիվ տրոհման մեկ շղթան, որում ռադիոիզոտոպները ներկա են բնական համամասնությամբ և որում բացակայում է կամ 10 օրից ավելի կիսատրոհման պարբերությամբ կամ մայր ռադիոիզոտոպի կիսատրոհման պարբերությունը գերազանցող կիսատրոհման պարբերություն ունեցող դուստր ռադիոիզոտոպը, պետք է դիտարկվի որպես մեկ ռադիոիզոտոպ: Հակառակ դեպքում, երբ դուստր ռադիոիզոտոպներից ցանկացածն ունի 10 օրից ավելի կիսատրոհման պարբերություն կամ մայր ռադիոիզոտոպի կիսատրոհման պարբերությունը գերազանցող կիսատրոհման պարբերություն, պետք է մայր ռադիոիզոտոպն ու այդպիսի ռադիոիզոտոպները դիտարկվեն որպես առանձին իզոտոպների խառնուրդ:
3.4. Ռադիոիզոտոպների խառնուրդի դեպքում սույն կանոնների 3.1. կետում նշված հիմնական արժեքները որոշվում են հետևյալ բանաձևով՝
Xm = |
1 | ||
i f(i) X(i) |
որտեղ՝
f(i)՝ խառնուրդի i-րդ ռադիոիզոտոպի ակտիվության մասնաքանակն է կամ ակտիվության խտությունը.
X(i)՝ համապատասխանաբար A1-ի կամ A2-ի արժեքները, կամ ազատման ենթակա նյութերի ակտիվության խտությունը, կամ ազատման ենթակա բեռի ակտիվության սահմանը.
Xm-ը՝ A1-ի կամ A2-ի ածանցյալ արժեքն է, կամ ազատման ենթակա նյութերի ակտիվության խտությունը, կամ ազատման ենթակա բեռի ակտիվության սահմանը՝ օգտագործված խառնուրդի նկատմամբ:
3.5. Երբ ռադիոիզոտոպների խառնուրդում հայտնի են բոլոր ռադիոիզոտոպները, սակայն հայտնի չեն դրանցից ոմանց ակտիվությունները, այդ ռադիոիզոտոպները կարելի է խմբավորել և սույն կանոնների 3.4. կետում բերված բանաձևում կարելի է օգտագործել համապատասխանաբար յուրաքանչյուր խմբի ռադիոիզոտոպների համար ամենացածր արժեքները: Խմբերը կարող են կազմվել ընդհանուր ալֆա ակտիվության կամ ընդհանուր բետա ակտիվության հիման վրա, եթե դրանք հայտնի են՝ համապատասխանաբար օգտագործելով ալֆա ճառագայթմամբ և բետա ճառագայթմամբ ռադիոիզոտոպների ակտիվության ամենացածր արժեքները:
3.6. Առանձին ռադիոիզոտոպների կամ ռադիոիզոտոպների խառնուրդների դեպքում, երբ բացակայում են համապատասխան տվյալները, օգտագործվում են աղյուսակ 2-ում բերված արժեքները:
Աղյուսակ 1
ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ռադիոիզոտոպը (ատոմային համարը) |
A1 | A2 | Ռադիոակտիվ նյութի ազատման մակարդակն ըստ առանձին ռադիոիզոտոպի տեսակարար ակտիվության |
Ռադիոակտիվ բեռի ազատման մակարդակն ըստ առանձին ռադիոիզոտոպի ակտիվության |
(TBq) | (TBq) | (Bq/գ) | (Bq) | |
Actinium (89) | ||||
Ac-225 (a) | 8x10-1 | 6x10-3 | 1x101 | 1x104 |
Ac-227 (a) | 9x10-1 | 9x10-5 | 1x10-1 | 1x103 |
Ac-228 | 6x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Silver (47) | ||||
Ag-105 | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Ag-108m (a) | 7x10-1 | 7x10-1 | 1x101 (b) | 1x106 (b) |
Ag-110m (a) | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x106 |
Ag-111 | 2x100 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Aluminium (13) | ||||
Al-26 | 1x10-1 | 1x10-1 | 1x101 | 1x105 |
Americium (95) | ||||
Am-241 | 1x101 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Am-242m (a) | 1x101 | 1x10-3 | 1x100 (b) | 1x104 (b) |
Am-243m (a) | 5x100 | 1x10-3 | 1x100 (b) | 1x103 (b) |
Argon (18) | ||||
Ar-37 | 4x101 | 4x101 | 1x106 | 1x108 |
Ar-39 | 4x101 | 2x101 | 1x107 | 1x101 |
Ar-41 | 3x10-1 | 3x10-1 | 1x102 | 1x109 |
Arsenic (33) | ||||
As-72 | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
As-73 | 4x101 | 4x101 | 1x103 | 1x107 |
As-74 | 1x100 | 9x10-1 | 1x101 | 1x106 |
As-76 | 3x10-1 | 3x10-1 | 1x102 | 1x105 |
As-77 | 2x101 | 7x10-1 | 1x103 | 1x106 |
Astatine (85) | ||||
At-211 (a) | 2x101 | 5x10-1 | 1x103 | 1x107 |
Gold (79) | ||||
Au-193 | 7x100 | 2x100 | 1x102 | 1x107 |
Berkelium (97) | ||||
Bk-247 | 8x100 | 8x10-4 | 1x100 | 1x104 |
Bk-249 (a) | 4x101 | 3x10-1 | 1x103 | 1x106 |
Bromine (35) | ||||
Br-76 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
Br-77 | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Br-82 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x106 |
Carbon (6) | ||||
C-11 | 1x100 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
C-14 | 4x101 | 3x100 | 1x104 | 1x107 |
Calcium (20) | ||||
Ca-41 | unlimited | unlimited | 1x105 | 1x107 |
Ca-45 | 4x101 | 1x100 | 1x104 | 1x107 |
Ca-47 (a) | 3x100 | 3x10-1 | 1x101 | 1x106 |
Cadmium (48) | ||||
Cd-109 | 3x101 | 2x100 | 1x104 | 1x106 |
Cd-113m | 4x101 | 5x10-1 | 1x103 | 1x106 |
Cd-115 (a) | 3x100 | 4x10-1 | 1x102 | 1x106 |
Cd-115m | 5x10-1 | 5x10-1 | 1x103 | 1x106 |
Cerium (58) | ||||
Ce-139 | 7x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Ce-141 | 2x101 | 6x10-1 | 1x102 | 1x107 |
Ce-143 | 9x10-1 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Ce-144 (a) | 2x10-1 | 2x10-1 | 1x102 (b) | 1x105 (b) |
Californium (98) | ||||
Cf-248 | 4x101 | 6x10-3 | 1x101 | 1x104 |
Cf-249 | 3x100 | 8x10-4 | 1x100 | 1x103 |
Cf-250 | 2x101 | 2x10-3 | 1x101 | 1x104 |
Cf-251 | 7x100 | 7x10-4 | 1x100 | 1x103 |
Cf-252 | 5x10-2 | 3x10-3 | 1x101 | 1x104 |
Cf-253 (a) | 4x101 | 4x10-2 | 1x102 | 1x105 |
Cf-254 | 1x10-3 | 1x10-3 | 1x100 | 1x103 |
Chlorine (17) | ||||
Cl-36 | 1x101 | 6x10-1 | 1x104 | 1x106 |
Cl-38 | 2x10-1 | 2x10-1 | 1x101 | 1x105 |
Curium (96) | ||||
Cm-240 | 4x101 | 2x10-2 | 1x102 | 1x105 |
Cm-241 | 2x100 | 1x100 | 1x102 | 1x106 |
Cm-242 | 4x101 | 1x10-2 | 1x102 | 1x105 |
Cm-243 | 9x100 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Cm-244 | 2x101 | 2x10-3 | 1x101 | 1x104 |
Cm-245 | 9x100 | 9x10-4 | 1x100 | 1x103 |
Cm-246 | 9x100 | 9x10-4 | 1x100 | 1x103 |
Cm-247 (a) | 3x100 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Cm-248 | 2x10-2 | 3x10-4 | 1x100 | 1x103 |
Cobalt (27) | ||||
Co-55 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Co-56 | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
Co-57 | 1x101 | 1x101 | 1x102 | 1x106 |
Co-58 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Co-58m | 4x101 | 4x101 | 1x104 | 1x107 |
Co-60 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
Chromium (24) | ||||
Cr-51 | 3x101 | 3x101 | 1x103 | 1x107 |
Caesium (55) | ||||
Cs-129 | 4x100 | 4x100 | 1x102 | 1x105 |
Cs-131 | 3x101 | 3x101 | 1x103 | 1x106 |
Cs-132 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x105 |
Cs-134 | 7x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x104 |
Cs-134m | 4x101 | 6x10-1 | 1x103 | 1x105 |
Cs-135 | 4x101 | 1x100 | 1x104 | 1x107 |
Cs-136 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x105 |
Cs-137 (a) | 2x100 | 6x10-1 | 1x101 (b) | 1x104 (b) |
Copper (29) | ||||
Cu-64 | 6x100 | 1x100 | 1x102 | 1x106 |
Cu-67 | 1x101 | 7x10-1 | 1x102 | 1x106 |
Dysprosium (66) | ||||
Dy-159 | 2x101 | 2x101 | 1x103 | 1x107 |
Dy-165 | 9x10-1 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Dy-166 (a) | 9x10-1 | 3x10-1 | 1x103 | 1x106 |
Erbium (68) | ||||
Er-169 | 4x101 | 1x100 | 1x104 | 1x107 |
Er-171 | 8x10-1 | 5x10-1 | 1x102 | 1x106 |
Europium (63) | ||||
Eu-147 | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Eu-148 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Eu-149 | 2x101 | 2x101 | 1x102 | 1x107 |
Eu-150 (short lived) | 2x100 | 7x10-1 | 1x103 | 1x106 |
Eu-150 (long lived) | 7x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x106 |
Eu-152 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Eu-152m | 8x10-1 | 8x10-1 | 1x102 | 1x106 |
Eu-154 | 9x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Eu-155 | 2x101 | 3x100 | 1x102 | 1x107 |
Eu-156 | 7x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x106 |
Fluorine (9) | ||||
F-18 | 1x100 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Iron (26) | ||||
Fe-52 (a) | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x106 |
Fe-55 | 4x101 | 4x101 | 1x104 | 1x106 |
Fe-59 | 9x10-1 | 9x10-1 | 1x101 | 1x106 |
Fe-60 (a) | 4x101 | 2x10-1 | 1x102 | 1x105 |
Gallium (31) | ||||
Ga-67 | 7x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Ga-68 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x105 |
Ga-72 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
Gadolinium (64) | ||||
Gd-146 (a) | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Gd-148 | 2x101 | 2x10-3 | 1x101 | 1x104 |
Gd-153 | 1x101 | 6x100 | 1x102 | 1x107 |
Gd-159 | 3x100 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Germanium (32) | ||||
Ge-68 (a) | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x105 |
Ge-71 | 4x101 | 4x101 | 1x104 | 1x108 |
Ge-77 | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
Hafnium (72) | ||||
Hf-172 (a) | 6x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Hf-175 | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Hf-181 | 2x100 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Hf-182 | unlimited | unlimited | 1x102 | 1x106 |
Mercury (80) | ||||
Hg-194 (a) | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Hg-195m (a) | 3x100 | 7x10-1 | 1x102 | 1x106 |
Hg-197 | 2x101 | 1x101 | 1x102 | 1x107 |
Hg-197m | 1x101 | 4x10-1 | 1x102 | 1x106 |
Hg-203 | 5x100 | 1x100 | 1x102 | 1x105 |
Holmium (67) | ||||
Ho-166 | 4x10-1 | 4x10-1 | 1x103 | 1x105 |
Ho-166m | 6x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Iodine (53) | ||||
I-123 | 6x100 | 3x100 | 1x102 | 1x107 |
I-124 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
I-125 | 2x101 | 3x100 | 1x103 | 1x106 |
I-126 | 2x100 | 1x100 | 1x102 | 1x106 |
I-129 | unlimited | unlimited | 1x102 | 1x105 |
I-131 | 3x100 | 7x10-1 | 1x102 | 1x106 |
I-132 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
I-133 | 7x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
I-134 | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
I-135 (a) | 6x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Indium (49) | ||||
In-111 | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
In-113m | 4x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
In-114m (a) | 1x101 | 5x10-1 | 1x102 | 1x106 |
In-115m | 7x100 | 1x100 | 1x102 | 1x106 |
Iridium (77) | ||||
Ir-189 (a) | 1x101 | 1x101 | 1x102 | 1x107 |
Ir-190 | 7x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x106 |
Ir-192 | 1x100 (c) | 6x10-1 | 1x101 | 1x104 |
Ir-194 | 3x10-1 | 3x10-1 | 1x102 | 1x105 |
Potassium (19) | ||||
K-40 | 9x10-1 | 9x10-1 | 1x102 | 1x106 |
K-42 | 2x10-1 | 2x10-1 | 1x102 | 1x106 |
K-43 | 7x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Krypton (36) | ||||
Kr-81 | 4x101 | 4x101 | 1x104 | 1x107 |
Kr-85 | 1x101 | 1x101 | 1x105 | 1x104 |
Kr-85m | 8x100 | 3x100 | 1x103 | 1x1010 |
Kr-87 | 2x10-1 | 2x10-1 | 1x102 | 1x109 |
Lanthanum (57) | ||||
La-137 | 3x101 | 6x100 | 1x103 | 1x107 |
La-140 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
Lutetium (71) | ||||
Lu-172 | 6x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Lu-173 | 8x100 | 8x100 | 1x102 | 1x107 |
Lu-174 | 9x100 | 9x100 | 1x102 | 1x107 |
Lu-174m | 2x101 | 1x101 | 1x102 | 1x107 |
Lu-177 | 3x101 | 7x10-1 | 1x103 | 1x107 |
Magnesium (12) | ||||
Mg-28 (a) | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
Manganese (25) | ||||
Mn-52 | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
Mn-53 | unlimited | unlimited | 1x104 | 1x109 |
Mn-54 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Mn-56 | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
Molybdenium (42) | ||||
Mo-93 | 4x101 | 2x101 | 1x103 | 1x108 |
Mo-99 (a) | 1x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Nitrogen (7) | ||||
N-13 | 9x10-1 | 6x10-1 | 1x102 | 1x109 |
Sodium (11) | ||||
Na-22 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Na-24 | 2x10-1 | 2x10-1 | 1x101 | 1x105 |
Niobium (41) | ||||
Nb-93m | 4x101 | 3x101 | 1x104 | 1x107 |
Nb-94 | 7x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x106 |
Nb-95 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Nb-97 | 9x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Neodymium (60) | ||||
Nd-147 | 6x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Nd-149 | 6x10-1 | 5x10-1 | 1x102 | 1x106 |
Nickel (28) | ||||
Ni-59 | unlimited | unlimited | 1x104 | 1x108 |
Ni-63 | 4x101 | 3x101 | 1x105 | 1x108 |
Ni-65 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x106 |
Neptunium (93) | ||||
Np-235 | 4x101 | 4x101 | 1x103 | 1x107 |
Np-236 (short lived) | 2x101 | 2x100 | 1x103 | 1x107 |
Np-236 (long lived) | 9x100 | 2x10-2 | 1x102 | 1x105 |
Np-237 | 2x101 | 2x10-3 | 1x100 (b) | 1x103 (b) |
Np-239 | 7x100 | 4x10-1 | 1x102 | 1x107 |
Osmium (76) | ||||
Os-185 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Os-191 | 1x101 | 2x100 | 1x102 | 1x107 |
Os-191m | 4x101 | 3x101 | 1x103 | 1x107 |
Os-193 | 2x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Os-194 (a) | 3x10-1 | 3x10-1 | 1x102 | 1x105 |
Phosphorus (15) | ||||
P-32 | 5x10-1 | 5x10-1 | 1x103 | 1x105 |
P-33 | 4x101 | 1x100 | 1x105 | 1x108 |
Protactinium (91) | ||||
Pa-230 (a) | 2x100 | 7x10-2 | 1x101 | 1x106 |
Pa-231 | 4x100 | 4x10-4 | 1x100 | 1x103 |
Pa-233 | 5x100 | 7x10-1 | 1x102 | 1x107 |
Lead (82) | ||||
Pb-201 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Pb-202 | 4x101 | 2x101 | 1x103 | 1x106 |
Pb-203 | 4x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Pb-205 | unlimited | unlimited | 1x104 | 1x107 |
Pb-210 (a) | 1x100 | 5x10-2 | 1x101 (b) | 1x104 (b) |
Pb-212 (a) | 7x10-1 | 2x10-1 | 1X101 (b) | 1x105 (b) |
Palladium (46) | ||||
Pd-103 (a) | 4x101 | 4x101 | 1x103 | 1x108 |
Pd-107 | unlimited | unlimited | 1x105 | 1x108 |
Pd-109 | 2x100 | 5x10-1 | 1x103 | 1x106 |
Promethium (61) | ||||
Pm-143 | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Pm-144 | 7x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x106 |
Pm-145 | 3x101 | 1x101 | 1x103 | 1x107 |
Pm-147 | 4x101 | 2x100 | 1x104 | 1x107 |
Pm-148m (a) | 8x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x106 |
Pm-149 | 2x100 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Pm-151 | 2x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Polonium (84) | ||||
Po-210 | 4x101 | 2x10-2 | 1x101 | 1x104 |
Praseodymium (59) | ||||
Pr-142 | 4x10-1 | 4x10-1 | 1x102 | 1x105 |
Pr-143 | 3x100 | 6x10-1 | 1x104 | 1x106 |
Platinum (78) | ||||
Pt-188 (a) | 1x100 | 8x10-1 | 1x101 | 1x106 |
Pt-191 | 4x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Pt-193 | 4x101 | 4x101 | 1x104 | 1x107 |
Pt-193m | 4x101 | 5x10-1 | 1x103 | 1x107 |
Pt-195m | 1x101 | 5x10-1 | 1x102 | 1x106 |
Pt-197 | 2x101 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Pt-197m | 1x101 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Plutonium (94) | ||||
Pu-236 | 3x101 | 3x10-3 | 1x101 | 1x104 |
Pu-237 | 2x101 | 2x101 | 1x103 | 1x107 |
Pu-238 | 1x101 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Pu-239 | 1x101 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Pu-240 | 1x101 | 1x10-3 | 1x100 | 1x103 |
Pu-241 (a) | 4x101 | 6x10-2 | 1x102 | 1x105 |
Pu-242 | 1x101 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Pu-244 (a) | 4x10-1 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Radium (88) | ||||
Ra-223 (a) | 4x10-1 | 7x10-3 | 1x102 (b) | 1x105 (b) |
Ra-224 (a) | 4x10-1 | 2x10-2 | 1x101 (b) | 1x105 (b) |
Ra-225 (a) | 2x10-1 | 4x10-3 | 1x102 | 1x105 |
Ra-226 (a) | 2x10-1 | 3x10-3 | 1x101 (b) | 1x104 (b) |
Ra-228 (a) | 6x10-1 | 2x10-2 | 1x101 (b) | 1x105 (b) |
Rubidium (37) | ||||
Rb-81 | 2x100 | 8x10-1 | 1x101 | 1x106 |
Rb-83 (a) | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Rb-84 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Rb-86 | 5x10-1 | 5x10-1 | 1x102 | 1x105 |
Rb-87 | unlimited | unlimited | 1x104 | 1x107 |
Rb (nat) | unlimited | unlimited | 1x104 | 1x107 |
Rhenium (75) | ||||
Re-184 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Re-184m | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Re186 | 2x100 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Re-187 | unlimited | unlimited | 1x106 | 1x109 |
Re-188 | 4x10-1 | 4x10-1 | 1x102 | 1x105 |
Re-189 (a) | 3x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Re (nat) | unlimited | unlimited | 1x106 | 1x109 |
Rhodium (45) | ||||
Rh-99 | 2x100 | 2x100 | 1x101 | 1x106 |
Rh-101 | 4x100 | 3x100 | 1x102 | 1x107 |
Rh-102 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Rh-102m | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Rh-103m | 4x101 | 4x101 | 1x104 | 1x108 |
Rh-105 | 1x101 | 8x10-1 | 1x102 | 1x107 |
Radon (86) | ||||
Ra-222 (a) | 3x10-1 | 4x10-3 | 1x101 (b) | 1x108 (b) |
Ruthenium (44) | ||||
Ru-97 | 5x100 | 5x100 | 1x102 | 1x107 |
Ru-103 (a) | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Ru-105 | 1x100 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Ru-106 (a) | 2x10-1 | 2x10-1 | 1x102 (b) | 1x105 (b) |
Sulphur (16) | ||||
S-35 | 4x101 | 3x100 | 1x105 | 1x108 |
Antimony (51) | ||||
Sb-122 | 4x10-1 | 4x10-1 | 1x102 | 1x104 |
Sb-124 | 6x10-1 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Sb-125 | 2x100 | 1x100 | 1x102 | 1x106 |
Sb-126 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
Scandium (21) | ||||
Sc-44 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x105 |
Sc-46 | 5x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Sc-47 | 1x101 | 7x10-1 | 1x102 | 1x106 |
Sc-48 | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
Selenium (34) | ||||
Se-75 | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Se-79 | 4x101 | 2x100 | 1x104 | 1x107 |
Silicon (14) | ||||
Si-31 | 6x10-1 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Si-32 | 4x101 | 5x10-1 | 1x103 | 1x106 |
Samarium (62) | ||||
Sm-145 | 1x101 | 1x101 | 1x102 | 1x107 |
Sm-147 | unlimited | unlimited | 1x101 | 1x104 |
Sm-151 | 4x101 | 1x101 | 1x104 | 1x108 |
Sm-153 | 9x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Tin (50) | ||||
Sn-113 (a) | 4x100 | 2x100 | 1x103 | 1x107 |
Sn-117m | 7x100 | 4x10-1 | 1x102 | 1x106 |
Sn-119m | 4x101 | 3x101 | 1x103 | 1x107 |
Sn-121m (a) | 4x101 | 9x10-1 | 1x103 | 1x107 |
Sn-123 | 8x10-1 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Sn-125 | 4x10-1 | 4x10-1 | 1x102 | 1x105 |
Sn-126 (a) | 6x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
Stroncium (38) | ||||
Sr-82 (a) | 2x10-1 | 2x10-1 | 1x101 | 1x105 |
Sr-85 | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Sr-85m | 5x100 | 5x100 | 1x102 | 1x107 |
Sr-87m | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Sr-89 | 6x10-1 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Sr-90 (a) | 3x10-1 | 3x10-1 | 1x102 (b) | 1x104 (b) |
Sr-91 (a) | 3x10-1 | 3x10-1 | 1x101 | 1x105 |
Sr-92 (a) | 1x100 | 3x10-1 | 1x101 | 1x106 |
Tritium (1) | ||||
T(H-3) | 4x101 | 4x101 | 1x106 | 1x109 |
Tantalum (73) | ||||
Ta-178 (long lived) | 1x100 | 8x10-1 | 1x101 | 1x106 |
Ta-179 | 3x101 | 3x101 | 1x103 | 1x107 |
Ta-182 | 9x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x104 |
Terbium (65) | ||||
Tb-157 | 4x101 | 4x101 | 1x104 | 1x107 |
Tb-158 | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Tb-160 | 1x100 | 6x10-1 | 1x101 | 1x106 |
Technetium (43) | ||||
Tc-95m (a) | 2x100 | 2x100 | 1x101 | 1x106 |
Tc-96 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x106 |
Tc-96m | 4x10-1 | 4x10-1 | 1x103 | 1x107 |
Tc-97 | unlimited | unlimited | 1x103 | 1x108 |
Tc-97m | 4x101 | 1x100 | 1x103 | 1x107 |
Tc-98 | 8x10-1 | 7x10-1 | 1x101 | 1x106 |
Tc-99 | 4x101 | 9x10-1 | 1x104 | 1x107 |
Tc-99m | 1x101 | 4x100 | 1x102 | 1x107 |
Tellurium (52) | ||||
Te-121 | 2x100 | 2x100 | 1x101 | 1x106 |
Te-121m | 5x100 | 3x100 | 1x102 | 1x105 |
Te-123m | 8x100 | 1x100 | 1x102 | 1x107 |
Te-125m | 2x101 | 9x10-1 | 1x103 | 1x107 |
Te-127 | 2x101 | 7x10-1 | 1x103 | 1x106 |
Te-127m (a) | 2x101 | 5x10-1 | 1x103 | 1x107 |
Te-129 | 7x10-1 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Te-129m (a) | 8x10-1 | 4x10-1 | 1x103 | 1x106 |
Te-131m (a) | 7x10-1 | 5x10-1 | 1x101 | 1x106 |
Te-132 (a) | 5x10-1 | 4x10-1 | 1x102 | 1x107 |
Thorium (90) | ||||
Th-227 | 1x101 | 5x10-3 | 1x101 | 1x104 |
Th-228 (a) | 5x10-1 | 1x10-3 | 1x100 (b) | 1x104 (b) |
Th-229 | 5x100 | 5x10-4 | 1x100 (b) | 1x103 (b) |
Th-230 | 1x101 | 1x10-3 | 1x100 | 1x104 |
Th-231 | 4x101 | 2x10-2 | 1x103 | 1x107 |
Th-232 | unlimited | unlimited | 1x101 | 1x104 |
Th-234 (a) | 3x10-1 | 3x10-1 | 1x103 (b) | 1x105 (b) |
Th (nat) | unlimited | unlimited | 1x100 (b) | 1x103 (b) |
Titanium (22) | ||||
Ti-44 (a) | 5x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
Thallium (81) | ||||
Tl-200 | 9x10-1 | 9x10-1 | 1x101 | 1x106 |
Tl-201 | 1x101 | 4x100 | 1x102 | 1x106 |
Tl-202 | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Tl-204 | 1x101 | 7x10-1 | 1x104 | 1x104 |
Thulium (69) | ||||
Tm-167 | 7x100 | 8x10-1 | 1x102 | 1x106 |
Tm-170 | 3x100 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Tm-171 | 4x101 | 4x101 | 1x104 | 1x108 |
Uranium (92) | ||||
Ս-230 (fast lung absorption) (a) (d) |
4x101 | 1x10-1 | 1x101 (b) | 1x105 (b) |
Ս-230 (medium lung absorption) (a) (e) |
4x101 | 4x10-3 | 1x101 | 1x104 |
Ս-230 (slow lung absorption) (a) (f) |
3x101 | 3x10-3 | 1x101 | 1x104 |
Ս-232 (fast lung absorption) (d) |
4x101 | 1x10-2 | 1x100 (b) | 1x103 (b) |
Ս-232 (medium lung absorption) (e) |
4x101 | 7x10-3 | 1x101 | 1x104 |
Ս-232 (slow lung absorption) (f) |
1x101 | 1x10-3 | 1x101 | 1x104 |
Ս-233 (fast lung absorption) (d) |
4x101 | 9x10-2 | 1x101 | 1x104 |
Ս-233 (medium lung absorption) (e) |
4x101 | 2x10-2 | 1x102 | 1x105 |
Ս-233 (slow lung absorption) (f) |
4x101 | 6x10-3 | 1x101 | 1x105 |
Ս-234 (fast lung absorption) (d) |
4x101 | 9x10-2 | 1x101 | 1x104 |
Ս-234 (medium lung absorption) (e) |
4x101 | 2x10-2 | 1x102 | 1x105 |
Ս-234 (slow lung absorption) (f) |
4x101 | 6x10-3 | 1x101 | 1x105 |
Ս-235 (all lung absorption types)(a), (d), (e), (f) |
unlimited | unlimited | 1x101 (b) | 1x104 (b) |
Ս-236 (fast lung absorption) (d) |
unlimited | unlimited | 1x101 | 1x104 |
Ս-236 (medium lung absorption) (e) |
4x101 | 2x10-2 | 1x102 | 1x105 |
Ս-238 (all lung absorption types)(d), (e), (f) |
unlimited | unlimited | 1x101 (b) | 1x104 (b) |
Ս-236 (slow lung absorption) (f) |
4x101 | 6x10-3 | 1x101 | 1x104 |
Ս (nat) | unlimited | unlimited | 1x100 (b) | 1x103 (b) |
Ս-238 (all lung absorption types)(d), (e), (f) |
unlimited | unlimited | 1x101 (b) | 1x104 (b) |
Ս (dep) | unlimited | unlimited | 1x100 | 1x103 |
Vanadium (23) | ||||
V-48 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x105 |
V-49 | 4x101 | 4x101 | 1x104 | 1x107 |
Tungsten (74) | ||||
W-178 (a) | 9x100 | 5x100 | 1x101 | 1x106 |
W-181 | 3x101 | 3x101 | 1x103 | 1x107 |
W-185 | 4x101 | 8x10-1 | 1x104 | 1x107 |
W-187 | 2x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
W-188 (a) | 4x10-1 | 3x10-1 | 1x102 | 1x105 |
Xenon (54) | ||||
Xe-122 (a) | 4x10-1 | 4x10-1 | 1x102 | 1x109 |
Xe-123 | 2x100 | 7x10-1 | 1x102 | 1x109 |
Xe-127 | 4x100 | 2x100 | 1x103 | 1x105 |
Xe-131m | 4x101 | 4x101 | 1x104 | 1x104 |
Xe-133 | 2x101 | 1x101 | 1x103 | 1x104 |
Xe-135 | 3x100 | 2x100 | 1x103 | 1x1010 |
Yttrium (39) | ||||
Y-87 (a) | 1x100 | 1x100 | 1x101 | 1x106 |
Y-88 | 4x10-1 | 4x10-1 | 1x101 | 1x106 |
Y-90 | 3x10-1 | 3x10-1 | 1x103 | 1x105 |
Y-91 | 6x10-1 | 6x10-1 | 1x103 | 1x106 |
Y-91m | 2x100 | 2x100 | 1x102 | 1x106 |
Y-92 | 2x10-1 | 2x10-1 | 1x102 | 1x105 |
Y-93 | 3x10-1 | 3x10-1 | 1x102 | 1x105 |
Ytterbium (79) | ||||
Yb-169 | 4x100 | 1x100 | 1x102 | 1x107 |
Yb-175 | 3x101 | 9x10-1 | 1x103 | 1x107 |
Zinc (30) | ||||
Zn-65 | 2x100 | 2x100 | 1x101 | 1x106 |
Zn-69 | 3x100 | 6x10-1 | 1x104 | 1x106 |
Zn-69m (a) | 3x100 | 6x10-1 | 1x102 | 1x106 |
Zirconium (40) | ||||
Zr-88 | 3x100 | 3x100 | 1x102 | 1x106 |
Zr-93 | unlimited | unlimited | 1x103 (b) | 1x107 (b) |
Zr-95 (a) | 2x100 | 8x10-1 | 1x101 | 1x106 |
Zr-97 (a) | 4x10-1 | 4x10-1 | 1x101 (b) | 1x105 (b) |
(a) A1-ի և/կամ A2-ի արժեքները ներառում են 10 օր կիսատրոհման պարբերությունից փոքր կիսատրոհման պարբերությամբ դուստր իզոտոպների ներդրումը
(b) ներքո թվարկված են մայր ռադիոիզոտոպները և դրանց դուստր իզոտոպները, որոնք ներառված են հարյուրամյա հավասարակշռության մեջ՝
Sr-90 |
Y-90 | |
Zr-93 |
Nb-93m | |
Zr-97 |
Nb-97 | |
Ru-106 |
Rh-106 | |
Cs-137 |
Ba-137m | |
Ce-134 |
La-134 | |
Ce-144 |
Pr-144 | |
Ba-140 |
La-140 | |
Bi-212 |
Tl-208(0.36), Po-212(0.64) | |
Pb-210 |
Bi-210, Po-210 | |
Pb-212 |
Bi-212, Tl-208(0.36), Po-212(0.64) | |
Rn-220 |
Po-216 | |
Rn-222 |
Po-218, Pb-214, Bi-214, Po-214 | |
Ra-223 |
Rn-219, Po-215, Pb-211, Bi-211, Tl-207 | |
Ra-224 |
Rn-220, Po-216, Pb-212, Bi-212, Tl-208(0.36), Po-212(0.64) | |
Ra-226 |
Rn-222, Po-218, Pb-214, Bi-214, Po-214, Pb-210, Bi-210, Po-210 | |
Ra-228 |
Ac-228 | |
Th-226 |
Ra-222, Rn-218, Po-214 | |
Th-228 |
Ra-224, Rn-220, Po-216, Pb-212, Bi-212, Tl-208(0.36), | |
Th-229 |
Ra-225, Ac-225, Fr-221, At-217, Bi-213, Po-213, Pb-209 | |
Th-nat |
Ra-228, Ac-228, Th-228, Ra-224, Rn-220, Po-216, Pb-212, Bi-212, Tl-208(0.36), Po-212(0.64) | |
Th-234 |
Pa-234m | |
Ս-230 |
Th-226, Ra-222, Rn-218, Po-214 | |
Ս-232 |
Th-228, Ra-224, Rn-220, Po-216, Pb-212, Bi-212, Tl-208(0.36), Po-212(0.64) | |
Ս-235 |
Th-231 | |
Ս-238 |
Th-234, Pa-234m | |
Ս-nat |
Th-234, Pa-234m, Ս-234, Th-230, Ra-226, Rn-222, Po-218, Pb-214, Bi-214, Po-214, Pb-210, Bi-210, Po-210 | |
Ս-240 |
Np-240m | |
Np-237 |
Pa-233 | |
Am-242m |
Am-242 | |
Am-243 |
Np-239 |
(c) քանակությունը կարելի է որոշել չափելով տրոհման արագությունը կամ որոշակի հեռավորության վրա ճառագայթման մակարդակը
(d) այս արժեքները կիրառվում են միայն ուրանի միացությունների նկատմամբ, որոնք ընդունում են UF6, UO2F2 և UO2(NO3)2 քիմիական տեսքն ինչպես նորմալ, այնպես էլ վթարային իրավիճակներում
(e) այս արժեքները կիրառվում են միայն ուրանի միացությունների նկատմամբ, որոնք ընդունում են UՕ3, UF4 և UCl4 և վեց վալենտային միացություններ քիմիական տեսքն ինչպես նորմալ, այնպես էլ վթարային իրավիճակներում
(f) այս արժեքները վերաբերում են ուրանի բոլոր միացություններին, բացառությամբ (d) և (e) կետերում ներկայացվածների
(g) այս արժեքները վերաբերում են միայն չճառագայթված ուրանին
3.7. Փաթեթում պարունակվող ռադիոակտիվ նյութի ակտիվությունը չի կարող գերազանցել սույն կանոնների 3.8.-3.19. կետերում նշված համապատասխան սահմանները:
Անվտանգության կարգավորող հսկողությունից ազատված փաթեթներ
3.8. Անվտանգության կարգավորող հսկողությունից կարող են ազատվել այն փաթեթները, որոնց ռադիոակտիվ պարունակության ակտիվությունը, բացառությամբ բնական ուրանից, աղքատացված ուրանից կամ բնական թորիումից պատրաստված իրերի, չի գերազանցում հետևյալ արժեքները.
ա) սարքի մեջ կամ այլ արդյունաբերական արտադրանքում, ինչպիսիք են ժամացույցները կամ ռադիոէլեկտրոնային սարքերը, պարունակվող կամ նրա մասը հանդիսացող ռադիոակտիվ նյութերի նկատմամբ՝ յուրաքանչյուր առանձին առարկայի կամ փաթեթի համար համապատասխանաբար 3-րդ աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակներում բերված արժեքները.
բ) սարքի մեջ կամ այլ արդյունաբերական արտադրանքում չպարունակվող և նրա մասը չհանդիսացող ռադիոակտիվ նյութերի նկատմամբ՝ աղյուսակ 3-ի 4-րդ սյունակում բերված արժեքները:
3.9. Բնական ուրանից, աղքատացված ուրանից կամ բնական թորիումից պատրաստված իրեր պարունակող փաթեթները կարող են ազատվել կարգավորող հսկողությունից նման նյութերի ցանկացած քանակության դեպքում, եթե ուրանի կամ թորիումի արտաքին մակերեսը ծածկված է մետաղից կամ այլ ամուր նյութից պատրաստված ոչ ակտիվ պատյանով:
3.10. Փոստով ուղարկվող յուրաքանչյուր փաթեթ ազատվում է կարգավորող հսկողությունից , եթե նրա ռադիոակտիվ պարունակության ակտիվությունը չի գերազանցում 3-րդ աղյուսակում բերված արժեքների մեկ տասնորդական մասը:
1-ին, 2-րդ և 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթներ
3.11. LSA կամ SCO տեսակի նյութ պարունակող առանձին փաթեթի ռադիոակտիվ պարունակությունը պետք է սահմանափակվի այնպես, որպեսզի չգերազանցվեն սույն կանոնների 4.21. կետում նշված ճառագայթման մակարդակները:
3.12. Օդային փոխադրամիջոցով փոխադրվող LSA-II և LSA-III տեսակի չհրկիզվող պինդ նյութեր պարունակող առանձին փաթեթի պարունակության ակտիվությունը չպետք է գերազանցի 3000 A2 :
Աղյուսակ 2
Անհայտ ռադիոիզոտոպների կամ խառնուրդների համար ակտիվության հիմնական արժեքները
Ռադիոակտիվ պարունակությունը |
A1 |
A2 |
Ռադիոակտիվ նյութի ազատման մակարդակն ըստ առանձին ռադիո- |
Ռադիոակտիվ բեռի ազատման մակարդակն ըստ առանձին ռադիոիզոտոպի ակտիվության |
(TBq) |
(TBq) |
(Bq/գ) |
(Bq) | |
Հայտնի է, որ ներկա են միայն β կամ γ ճառագայթող իզոտոպներ |
0.1 |
0.02 |
1x101 |
1x104 |
Հայտնի է, որ ներկա են միայն α ճառագայթող իզոտոպներ |
0.2 |
9x10-5 |
1x10-1 |
1x103 |
Համապատասխան տվյալները բացակայում են |
0.001 |
9x10-5 |
1x10-1 |
1x103 |
Աղյուսակ 3
Փոխադրվող առարկաների ԵՎ փաթեթների կարգավորող հսկողությունից ազատման ակտիվության սահմանային արժեքները
Պարունակության ֆիզիկական վիճակը |
Սարք կամ արտադրանք |
Նյութեր | |
Առարկաների համար սահմանային արժեքը |
Փաթեթների համար սահմանային արժեքը |
Փաթեթների համար սահմանային արժեքը | |
Պինդ նյութեր | |||
Հատուկ տեսակի |
10-2A1 |
A1 |
10-3A1 |
Այլ տեսակի |
10-2A2 |
A2 |
10-3A2 |
Հեղուկներ |
10-3A2 |
10-1A2 |
10-4A2 |
Գազեր | |||
Տրիտիում |
2x10-2A2 |
2x10-1A2 |
2x10-2A2 |
Հատուկ տեսակի |
10-3A1 |
10-2A1 |
10-3A1 |
Այլ տեսակի |
10-3A2 |
10-2A2 |
10-3A2 |
«A» տեսակի փաթեթներ
3.13. «A» տեսակի փաթեթների ռադիոակտիվ պարունակության ակտիվությունը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները.
ա) հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի համար - A1,
բ) բոլոր այլ տեսակի ռադիոակտիվ նյութերի համար - A2:
3.14. Եթե ռադիոիզոտոպների խառնուրդի համար հայտնի է նրանում առկա ռադիոիզոտոպների կազմը և համապատասխան ակտիվությունները, ապա «A» տեսակի փաթեթի ռադիոակտիվ պարունակության նկատմամբ կիրառվում է հետևյալ պայմանը՝
|
+ |
|
≤1 |
որտեղ՝
B (i) - ոչ հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի i-րդ ռադիոիզոտոպի ակտիվությունն է, իսկ A1 (i)-ն՝ i-րդ ռադիոիզոտոպի համար A1 -ի արժեքը.
C(j) - ոչ հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի j -րդ ռադիոիզոտոպի ակտիվությունն է, իսկ A2 (j) -ն՝ j-րդ ռադիոիզոտոպի համար A2 - ի արժեքը:
«B(Ս)» և «B(M)» տեսակի փաթեթներ
3.15. «B(Ս)» և «B(M)» տեսակի փաթեթները չպետք է պարունակեն՝
ա) փաթեթի տվյալ կառուցվածքի համար ակտիվության թույլատրելի արժեքը գերազանցող ակտիվությամբ նյութեր.
բ) փաթեթի տվյալ կառուցվածքի համար թույլատրված ռադիոիզոտոպներից տարբերվող ռադիոիզոտոպներ.
գ) փաթեթի տվյալ կառուցվածքի համար թույլատրված ֆիզիկական կամ քիմիական հատկություններ ունեցող նյութերից տարբերվող նյութեր.
«B (Ս)» և «B(M)» տեսակի փաթեթների հաստատման սերտիֆիկատներում պարտադիր նշվում է նրանց պարունակության համապատասխանությունը վերը նշված պահանջներին:
3.16. «B(Ս)» և «B(M)» տեսակի փաթեթները օդային փոխադրամիջոցներով փոխադրվելիս պետք է բավարարեն սույն կանոնների 3.15. կետի պահանջներին և չպետք է պարունակեն հետևյալ արժեքները գերազանցող ակտիվություններ.
ա) տարածման ցածր հատկություն ունեցող նյութերի համար՝ տվյալ կառուցվածքի համար հաստատման սերտիֆիկատներում նշված թույլատրելի արժեքը.
բ) հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութերի համար՝ 3000 A1 կամ 100 000 A2, կախված նրանից, թե այս երկու արժեքներից որն է ամենափոքրը.
գ) բոլոր այլ տեսակի ռադիոակտիվ նյութերի համար՝ 3000 A2:
«C» տեսակի փաթեթներ
3.17. «C» տեսակի փաթեթները չպետք է պարունակեն՝
ա) փաթեթի տվյալ կառուցվածքի համար ակտիվության թույլատրելի արժեքը գերազանցող ակտիվությամբ նյութեր.
բ) փաթեթի տվյալ կառուցվածքի համար թույլատրված ռադիոիզոտոպներից տարբերվող ռադիոիզոտոպներ.
գ) փաթեթի տվյալ կառուցվածքի համար թույլատրված ֆիզիկական կամ քիմիական հատկություններ ունեցող նյութերից տարբերվող նյութեր.
«C» տեսակի փաթեթների հաստատման սերտիֆիկատներում պարտադիր նշվում է նրանց պարունակության համապատասխանությունը վերը նշված պահանջներին:
Տրոհվող նյութեր պարունակող փաթեթներ
3.18. Տրոհվող նյութեր պարունակող փաթեթները չպետք է պարունակեն՝
ա) փաթեթի տվյալ կառուցվածքի համար թույլատրվածից տարբեր մասսայով տրոհվող նյութեր.
բ) փաթեթի տվյալ կառուցվածքի համար թույլատրված ռադիոիզոտոպներից կամ տրոհվող նյութից տարբերվող ռադիոիզոտոպներ կամ տրոհվող նյութեր.
գ) փաթեթի տվյալ կառուցվածքի համար թույլատրված ֆիզիկական կամ քիմիական հատկություններ ունեցող նյութերից տարբերվող նյութեր.
դ) փաթեթի տվյալ կառուցվածքի համար տրոհվող նյութերի տարածական տեղադրումից տարբերվող տարածական տեղադրմամբ տրոհվող նյութեր:
Տրոհվող նյութեր պարունակող փաթեթների հաստատման սերտիֆիկատներում պարտադիր պետք է նշվի նրանց պարունակության համապատասխանությունը վերևում ներկայացված պահանջներին:
Ուրանի հեքսաֆտորիդ պարունակող փաթեթներ
3.19. Ուրանի հեքսաֆտորիդ պարունակող փաթեթում ուրանի հեքսաֆտորիդի մասսան չպետք է գերազանցի այն արժեքը, որը կարող է փաթեթի առավելագույն ջերմաստիճանի պայմաններում (այդ մասին նշվում է գործարանային այն համակարգերի համար, որտեղ պետք է օգտագործվի փաթեթը) բերել 5% -ից փոքր չզբաղեցրած ծավալի առաջացման: Ուրանի հեքսաֆտորիդը պետք է լինի պինդ վիճակում, իսկ փաթեթի փոխադրման ներկայացման ժամանակ փաթեթի ներքին ճնշումը պետք է հավասար լինի մթնոլորտային ճնշմանը:
4. Փոխադրումների իրականացման նկատմամբ պահանջներն ու հսկողությունը
Փոխադրողների կողմից առաջին փոխադրումից առաջ կատարման ենթակա պահանջներ
4.1. Ցանկացած փաթեթի առաջին փոխադրումից առաջ պետք կատարվեն հետևյալ պահանջները.
ա) եթե պաշտպանական պատյանի համակարգում նախագծային ճնշումը գերազանցում է 35 kPa (մանոմետրական), ապա պետք է ապահովվի յուրաքանչյուր փաթեթի պաշտպանական պատյանի համակարգի համապատասխանությունը նախագծային այն պահանջներին, որոնք վերաբերվում են տվյալ ճնշման դեպքում համակարգի ամբողջականության պահպանմանը:
բ) յուրաքանչյուր «B(Ս)», «B(M)» և «C» տեսակի, ինչպես նաև տրոհվող նյութ պարունակող փաթեթի ճառագայթային պաշտպանության և պաշտպանական պատյանի արդյունավետությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ջերմափոխանցման բնութագրերն ու տեղայնացնող համակարգի արդյունավետությունը պետք գտնվեն տվյալ փաթեթի հաստատված կառուցվածքի համար կիրառելի կամ նշված սահմաններում:
գ) տրոհվող նյութ պարունակող փաթեթները, որոնցում որպես փաթեթի բաղկացուցիչ մասեր տեղադրվում են նեյտրոնների հատուկ կլանիչներ, այդ կլանիչների առկայության և դրանց բաշխման համապատասխանության նպատակով պետք է ենթարկվեն ստուգման:
Փոխադրողների կողմից յուրաքանչյուր փոխադրումից առաջ կատարման ենթակա պահանջներ
4.2. Ցանկացած փաթեթի յուրաքանչյուր փոխադրումից առաջ՝
ա) պետք է ապահովվի սույն կանոնների համապատասխան դրույթներում շարադրված բոլոր պահանջների կատարումը.
բ) սույն կանոնների 5.7 կետի պահանջները չբավարարող վերամբարձ միջոցները պետք է հանվեն կամ այլ կերպ բերվեն փաթեթների բարձրացման համար ոչ պիտանի վիճակի.
գ) յուրաքանչյուր «B(Ս)», «B(M)» և «C» տեսակի, ինչպես նաև տրոհվող նյութ պարունակող փաթեթի համար պետք է ապահովվի հաստատման սերտիֆիկատներում նշված բոլոր պահանջների կատարումը.
դ) յուրաքանչյուր «B(Ս)», «B(M)» և «C» տեսակի փաթեթ պետք է փոխադրումից առաջ պահվի այնքան ժամանակ, մինչև որ ապահովվեն ջերմաստիճանի և ճնշման հավասարակշռության նկատմամբ պահանջները, եթե այդ պահանջները չեն հանվել միակողմանի հաստատման կարգով.
ե) յուրաքանչյուր «B(Ս)», «B(M)» և «C» տեսակի փաթեթի համար համապատասխան ստուգման և/կամ փորձարկման միջոցով պետք է ապահովվի պաշտպանական պատյանի բոլոր այն անցքերի հարկին փակումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև տեսանելի հերմետիկացումը, որոնց միջոցով կարող է տեղի ունենալ ռադիոակտիվ պարունակության արտահոսք.
զ) յուրաքանչյուր հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի համար պետք է ապահովվի հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի հաստատման սերտիֆիկատներում նշված բոլոր պահանջների և սույն կանոնների համապատասխան դրույթների կատարումը.
է) տրոհվող նյութեր պարունակող փաթեթների համար, համապատասխան դեպքերում, պետք է կատարվեն սույն կանոնների 5.74 կետի բ) ենթակետում նշված չափումները և յուրաքանչյուր փաթեթի փակման հավաստման նպատակով սույն կանոնների 5.77 կետում նշված ստուգումները.
ը) յուրաքանչյուր տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի համար պետք է ապահովվի հաստատման սերտիֆիկատում նշված բոլոր պահանջների և սույն կանոնների համապատասխան դրույթների կատարումը:
Այլ բեռների փոխադրումը
4.3. Փաթեթը չպետք է պարունակի ոչ մի այլ առարկա, բացի ռադիոակտիվ նյութի օգտագործման համար նախատեսված առարկաները կամ փաստաթղթերը: Այս պահանջը չպետք է խոչընդոտի ցածր տեսակարար ակտիվությամբ նյութերի կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ օբյեկտների փոխադրմանն այլ առարկաների հետ: Փաթեթում նման առարկաների և փաստաթղթերի փոխադրումը, կամ դրանց փոխադրումը ցածր տեսակարար ակտիվությամբ նյութերի կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ օբյեկտների հետ թույլատրվում է, եթե բացառվում է դրանց փոխազդեցությունը փաթեթավորման կոմպլեկտի կամ ռադիոակտիվ պարունակության հետ, որը կարող է բերել փաթեթի անվտանգության մակարդակի ցածրացման:
4.4. Զանգվածային բեռների համար նախատեսված ռեզերվուարներն ու կոնտեյներները, որոնք օգտագործվում են ռադիոակտիվ նյութերի փոխադրման նպատակով, չպետք է օգտագործվեն այլ նյութերի պահման կամ փոխադրման համար, եթե դրանք չեն մաքրված բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթիչներից 0.4 Bq/սմ2 մակարդակից ցածր, ինչպես նաև այլ ալֆա ճառագայթիչներից՝ 0.04 Bq/սմ2 մակարդակից ցածր:
4.5. Բացառիկ օգտագործման կարգով փոխադրվող բեռների հետ թույլատրվում է փոխադրել այլ առարկաներ, եթե այդ փոխադրման կազմակերպումը հսկվում է միայն բեռն առաքողի կողմից և նման փոխադրումը չի արգելվում այլ կանոններով:
4.6. Փոխադրման ժամանակ բեռները պետք է առանձնացված լինեն այլ վտանգավոր բեռներից՝ համաձայն վտանգավոր բեռների փոխադրման մասին այն պետությունների կանոնների, որոնց տարածքով կամ որոնց տարածք պետք է փոխադրվեն նյութերը, կամ, եթե դա կիրառելի է, համաձայն միջազգային իրավասու տրանսպորտային կազմակերպությունների կանոնների և սույն կանոնների:
Պարունակության այլ վտանգավոր հատկությունները
4.7. Փաթեթավորման, պիտակավորման, մակնիշավորման, տարբերանշանների տեղադրման, պահման և փոխադրման ժամանակ, բացի ռադիոակտիվ հատկություններից և տրոհման ունակությունից, պետք է հաշվի առնվեն նաև փաթեթի պարունակության ցանկացած այլ վտանգավոր հատկությունները, ինչպիսիք են, օրինակ, պայթունավտանգությունը, դյուրավառությունը, քիմիական թունավորությունը և կոռոզիոն ակտիվությունը: Դա կապահովի վտանգավոր բեռների փոխադրման մասին այն պետություններից յուրաքանչյուրի համապատասխան կանոնների կատարումը, որոնց տարածքով կամ որոնց տարածք պետք է փոխադրվեն նյութերը, և, եթե դա կիրառելի է՝ միջազգային իրավասու տրանսպորտային կազմակերպությունների կանոնները, ինչպես նաև՝ սույն կանոնները:
Փաթեթների ռադիոակտիվ աղտոտվածության և արտահոսքի նկատմամբ պահանջներն ու հսկողությունը
4.8. Ցանկացած փաթեթի արտաքին մակերեսի չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը պետք է պահվի գործնականորեն հասանելի ամենացածր մակարդակի վրա և սովորական պայմաններում փոխադրման ժամանակ չպետք է գերազանցի հետևյալ արժեքները՝
ա) բետա, գամմա և ցածր թունայնությամբ ալֆա ճառագայթիչների համար՝ 4 Bq/սմ2.
բ) բոլոր այլ ալֆա ճառագայթիչների համար՝ 0.4 Bq/սմ2:
Այս սահմանները կիրառվում են փաթեթի մակերեսի ցանկացած մասի 300 սմ2 միջինացված տարածքի համար:
4.9. Բացառությամբ սույն կանոնների 4.14 կետում նշված պայմանի, տրանսպորտային փաթեթների, բեռնատար կոնտեյներների, ռեզերվուարների և զանգվածային բեռների համար նախատեսված միջին բեռնվածության կոնտեյներների արտաքին և ներքին մակերեսների վրա չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը պետք է չգերազանցի սույն կանոնների 4.8. կետում նշված սահմանները:
4.10. Եթե հայտնաբերվում է, որ փաթեթը վնասված է կամ արտահոսք ունի, կամ հիմքեր կան կասկածելու, որ փաթեթը արտահոսք է ունեցել կամ եղել է վնասված, ապա անհրաժեշտ է սահմանափակել նման փաթեթին մոտենալը և հնարավորին չափ արագ ճառագայթային անվտանգության գծով մասնագետի կողմից իրականացնել ռադիոակտիվ աղտոտվածության աստիճանի և փաթեթից ճառագայթման մակարդակի գնահատում: Անհրաժեշտ է ռադիոմետրիկ սարքերով ստուգել փաթեթը, փոխադրամիջոցը, փոխադրամիջոցի բեռնման և բեռնաթափման հարակից տարածքները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բոլոր այն նյութերն ու իրերը, որոնք փոխադրվել են այդ փոխադրամիջոցով: Անհրաժեշտության դեպքում, վտանգավոր փաթեթի ազդեցությունից անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպման նպատակով պետք է գործողության մեջ մտցվեն համապատասխան վթարային պլանները:
4.11. Վնասվածքներով կամ նորմալ պայմաններում փոխադրման համար թույլատրելի սահմանների գերազանցմամբ արտահոսք ունեցող փաթեթները պետք է տեղափոխվեն հսկողության տակ գտնվող մոտակա հարմար մի վայր (օբյեկտ): Արգելվում է նման փաթեթների հետագա փոխադրումը մինչև նրանց ապաակտիվացման ու վերանորոգման աշխատանքների ավարտը:
4.12. Պարբերաբար պետք է իրականացվի ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար մշտապես օգտագործվող փոխադրամիջոցի կամ սարքավորման ռադիոակտիվ աղտոտվածության ստուգում: Նման ստուգումների անցկացման հաճախականությունը կախված է ռադիոակտիվ նյութերի փոխադրումների ծավալից և ռադիոակտիվ աղտոտվածության հավանականությունից:
4.13. Բացառությամբ սույն կանոնների 4.14 կետում նշված պայմանի, ցանկացած փոխադրամիջոց կամ սարքավորում կամ դրանց մասերը, որոնք ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ ենթարկվել են սույն կանոնների 4.8. կետում նշված սահմանների գերազանցմամբ ռադիոակտիվ աղտոտման, կամ նրանց մակերեսի վրա ճառագայթման հզորությունը գերազանցում է 5 μ Sv/ժամ, պետք է անմիջապես ապաակտիվացվեն և չօգտագործվեն այնքան ժամանակ, մինչև չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունը չիջնի սույն կանոնների 4.8. կետում նշված մակարդակներից ցածր, իսկ ապաակտիվացումից հետո մակերեսի վրա ամրացված ռադիոակտիվ աղտոտվածությամբ պայմանավորված ճառագայթման հզորությունը ցածր չլինի 5 μ Sv/ժամ:
4.14. Բացառիկ օգտագործման համար հաստատված տրանսպորտային փաթեթը, բեռնատար կոնտեյները, ռեզերվուարը և զանգվածային բեռների համար նախատեսված միջին բեռնվածության կոնտեյներները պետք է սույն կանոնների 4.9 և 4.13 կետերի պահանջներից ազատվեն միայն իրենց ներքին մակերեսների մասով և այնքան ժամանակով, քանի դեռ նրանք գտնվում են բացառիկ օգտագործման հաստատված պայմաններում:
Ազատված փաթեթների փոխադրման նկատմամբ պահանջներն ու հսկողությունը
4.15. Ազատված փաթեթների վրա պետք է տարածվեն՝
ա) սույն կանոնների 4.7, 4.8, 4.11, 4.16, 4.34-4.36 կետերի, 4.49 կետի գ) ենթակետի, 4.54 կետի պահանջները և, եթե ընդունելի է, ապա նաև 4.17-4.20 կետերի պահանջները.
բ) ազատված փաթեթների համար սույն կանոնների 5.20 կետում նշված պահանջները.
գ) եթե ազատված փաթեթը տրոհվող նյութ է պարունակում, ապա պետք է կիրառվի սույն կանոնների 5.72 կետում տրոհվող նյութի համար նախատեսված ազատման պահանջներից մեկը և 5.34 կետի պահանջները.
դ) փոստով ուղարկելու դեպքում պետք է կիրառվեն սույն կանոնների 4.78. և 4.79. կետերի պահանջները:
4.16. Ազատված փաթեթի արտաքին մակերեսի ցանկացած կետում ճառագայթման հզորությունը պետք է չգերազանցի 5 μ Sv/ժամ:
4.17. Ցանկացած սարքում կամ արդյունաբերական արտադրանքում պարունակվող կամ նրա մասը կազմող ռադիոակտիվ նյութը, որի ակտիվությունը չի գերազանցում առանձին առարկաների կամ փաթեթների համար համապատասխանաբար 3-րդ աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակներում ներկայացված սահմանները, կարող է փոխադրվել ազատված փաթեթով, եթե՝
ա) չփաթեթավորված առարկայի կամ արտադրանքի արտաքին մակերեսի ցանկացած կետում ճառագայթման հզորությունը չի գերազանցում 0.1mSv/ժամ.
բ) յուրաքանչյուր սարք կամ առարկա (բացառությամբ ժամացույցների և ռադիոլյումինիսցենտային ծածկույթ ունեցող սարքերի) ունի «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ Է» (RADIOACTIVE) մակնիշավորումը.
գ) ռադիոակտիվ պարունակությունը լիովին փակված է ոչ ակտիվ տարրերով:
4.18. Ռադիոակտիվ նյութը, որը հանդես է գալիս սույն կանոնների 4.17 կետի գ) ենթակետում նշված ձևից տարբեր ձևով և նրա ակտիվությունը չի գերազանցում 3-րդ աղյուսակի 4-րդ սյունակում ներկայացված սահմանը, կարող է փոխադրվել ազատված փաթեթում, եթե՝
ա) փաթեթը սովորական պայմաններում փոխադրման ժամանակ պահպանում է ռադիոակտիվ պարունակությունը.
բ) փաթեթի ներքին մակերեսի վրա կա «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ Է» (RADIOACTIVE) մակնիշավորումը, որը փաթեթը բացելիս երևում է և նախազգուշացնում է ռադիոակտիվ նյութի առկայության մասին:
4.19. Արդյունաբերական արտադրանքը, որի միակ ռադիոակտիվ նյութը հանդիսանում է չճառագայթված բնական ուրանը, չճառագայթված աղքատացված ուրանը կամ չճառագայթված բնական թորիումը, կարող է փոխադրվել որպես ազատված փաթեթ, եթե ուրանի կամ թորիումի արտաքին մակերեսը ծածկված է ոչ ակտիվ մետաղից կամ այլ ամուր նյութից պատրաստված պատյանով:
Դատարկ փաթեթավորման կոմպլեկտների փոխադրման նկատմամբ լրացուցիչ պահանջները և հսկողությունը
4.20. Նախկինում ռադիոակտիվ նյութ պարունակած դատարկ փաթեթավորման կոմպլեկտը կարող է փոխադրվել որպես ազատված փաթեթ, եթե՝
ա) նա լավ վիճակում է և հուսալի փակվում է.
բ) ուրան կամ թորիում պարունակող նրա ցանկացած մասը ծածկված է մետաղից կամ այլ ամուր նյութից պատրաստված ոչ ակտիվ պատյանով.
գ) ներքին չամրացված ռադիոակտիվ աղտոտվածությունն ավելի քան հարյուրապատիկ չի գերազանցում սույն կանոնների 4.8 կետում նշված մակարդակները.
դ) նրա վրա այլևս չի երևում սույն կանոնների 4.42 կետին համապատասխան արված ցանկացած մակնիշավորում:
Արդյունաբերական փաթեթներով կամ առանց փաթեթների LSA և SCO տեսակի նյութերի փոխադրման նկատմամբ պահանջներն ու հսկողությունը
4.21. LSA կամ SCO տեսակի նյութի քանակությունը 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթում (IP-1), 2-րդ տեսակի արդյունաբերական փաթեթում (IP-2), 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթում (IP-3), կամ առարկայում կամ առարկաների խմբում պետք է սահմանափակվի այնպես, որպեսզի չպաշտպանված նյութից կամ առարկայից կամ առարկաների խմբից 3 մ հեռավորության վրա ճառագայթման հզորությունը չգերազանցի 10 mSv/ժամ:
4.22. Իրենցից տրոհվող նյութ ներկայացնող կամ այդպիսիք պարունակող LSA կամ SCO տեսակի նյութերը պետք է բավարարեն սույն կանոնների 4.69, 4.70 և 4.72 կետերի պահանջներին:
4.23. LSA-1 և SCO-1 խմբերին պատկանող նյութերը կարող են փոխադրվել առանց փաթեթի հետևյալ պայմանների կատարման դեպքում.
ա) բոլոր չփաթեթավորված նյութերը, բացառությամբ բնական ռադիոիզոտոպներ պարունակող հանքանյութերի, պետք է փոխադրվեն այնպես, որպեսզի սովորական պայմաններում փոխադրման ժամանակ տեղի չունենա պաշտպանության վատացում և փոխադրամիջոցի թափքից ռադիոակտիվ պարունակության արտահոսք .
բ) յուրաքանչյուր փոխադրամիջոց պետք է գտնվի բացառիկ օգտագործման պայմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրվում է միայն SCO-1 տեսակի նյութ, որի մոտ հասանելի և անհասանելի մակերեսների ռադիոակտիվ աղտոտվածությունը ավելի քան տասնապատիկ չի գերազանցում սույն կանոնների 4.14 կետում նշված համապատասխան սահմանը.
գ) եթե հիմք կա կասկածելու, որ SCO-1 տեսակի նյութի դժվար հասանելի մակերեսների վրա կա չամրացված ռադիոակտիվ աղտոտվածություն, պետք է միջոցներ ձեռնարկվեն կանխարգելելու փոխադրամիջոցի թափքի մեջ ռադիոակտիվ նյութի ընկնելը:
4.24. LSA և SCO տեսակի նյութերը, բացառությամբ սույն կանոնների 4.23 կետում նշված դեպքերի, պետք է փաթեթավորվեն համաձայն 4-րդ աղյուսակի:
Տրանսպորտային ինդեքսի ( TI ) որոշումը
4.25.Փաթեթի, տրանսպորտային պակետի կամ բեռնատար կոնտեյների կամ չփաթեթավորված LSA-1 և SCO-1 տեսակի նյութերի տրանսպորտային ինդեքսը (TI ) որոշվում է հետևյալ կերպ՝
ա) փաթեթի, տրանսպորտային պակետի կամ բեռնատար կոնտեյների կամ չփաթեթավորված LSA-1 և SCO-1 տեսակի նյութերի արտաքին մակերեսից 1 մ հեռավորության վրա որոշվում է ճառագայթման առավելագույն մակարդակը «միլիզիվերտ ժամում» (mSv/ժամ) միավորներով: Չափված արժեքը հարկավոր է բազմապատկել 100-ի: Ստացված արդյունքն իրենից կներկայացնի տրանսպորտային ինդեքսը: Ուրանի և թորիումի հանքաքարերի կամ նրանց խտանյութերի դեպքում արտաքին մակերեսից 1 մ հեռավորության վրա գտնվող ցանկացած կետում ճառագայթման առավելագույն մակարդակը չպետք է գերազանցի՝
● 0.4 mSv/ժամ - ուրանի և թորիումի հանքաքարերի ու նրանց ֆիզիկական խտանյութերի համար.
● 0.3 mSv/ժամ - թորիումի քիմիական խտանյութերի համար.
● 0.02 mSv/ժամ - ուրանի քիմիական խտանյութերի համար, բացառությամբ՝ ուրանի հեքսաֆտորիդի:
Աղյուսակ 4
LSA եվ SCO տեսակի նյութեր պարունակող արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները
Ռադիոակտիվ |
Արդյունաբերական փաթեթի տեսակը | ||
Բացառիկ օգտագործում |
Ոչ բացառիկ օգտագործում | ||
LSA-1 | |||
Պինդ նյութեր |
IP-I |
IP-I | |
Հեղուկներ |
IP-I |
IP-2 | |
LSA-2 | |||
Պինդ նյութեր |
IP-2 |
IP-2 | |
Հեղուկներ և գազեր |
IP-2 |
IP-3 | |
LSA-3 |
IP-2 |
IP-3 | |
SCO-1 |
IP-I |
IP-I | |
SCO-2 |
IP-2 |
IP-2 |
բ) ռեզերվուարների, բեռնատար կոնտեյներների և չփաթեթավորված LSA-1 և SCO-1 տեսակի նյութերի համար վերը շարադրված ձևով որոշված թիվը հարկավոր է բազմապատկել վերահաշվարկման համապատասխան գործակցով: Վերահաշվարկման գործակիցները ներկայացված են աղյուսակ 5-ում.
գ) «ա» և «բ» ենթակետերի համաձայն հաշվարկված թվերը պետք է կլորացվեն բարձրացման ուղղությամբ մինչև առաջին տասնորդական նշանը: 0.05 և դրանից փոքր արժեքների դեպքում կարելի է տրանսպորտային ինդեքսը համարել հավասար զրոյի:
4.26. Յուրաքանչյուր տրանսպորտային տարայի, բեռնատար կոնտեյների կամ փոխադրամիջոցի տրանսպորտային ինդեքսը պետք է որոշվի կամ որպես պարունակվող բոլոր փաթեթների տրանսպորտային ինդեքսների գումար կամ ճառագայթման մակարդակի անմիջական չափմամբ, բացառությամբ՝ ոչ կոշտ տրանսպորտային պակետների, որոնց համար տրանսպորտային ինդեքսը պետք է որոշվի որպես պարունակվող բոլոր փաթեթների տրանսպորտային ինդեքսների գումար:
Կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսի (CSI) որոշումը
4.27. Տրոհվող նյութ պարունակող փաթեթների համար կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը (CSI) պետք է որոշվի 50-ը բաժանելով սույն կանոնների 5.81 և 5.82 կետերի համաձայն դուրս բերված N թվի արժեքներից փոքրի վրա (այսինքն՝ CSI=50/N): Կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսի արժեքը կարող է հավասար լինել զրոյի միայն այն դեպքում, երբ անվերջ թվով փաթեթներ հանդիսանում են ենթակրիտիկական:
4.28. Յուրաքանչյուր բեռի կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը պետք է որոշվի որպես բեռի մեջ պարունակվող բոլոր փաթեթների կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների գումար:
Փաթեթների և տրանսպորտային պակետների համար տրանսպորտային ինդեքսի, կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսի և ճառագայթման մակարդակի սահմանային արժեքները։
4.29. Բացառությամբ բացառիկ օգտագործման պայմաններում փոխադրվող բեռների, ցանկացած փաթեթի կամ տրանսպորտային պակետի տրանսպորտային ինդեքսը պետք է չգերազանցի 10-ից, իսկ ցանկացած փաթեթի կամ տրանսպորտային պակետի կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը՝ 50-ից:
Աղյուսակ 5
Խոշոր բեռների համար տրանսպորտային ինդեքսի վերահաշվարկման գործակիցները
Բեռի չափը |
Վերահաշվարկման գործակիցը |
Բեռի չափը ≤ 1 m2 |
1 |
1 m2 < բեռի չափը ≤ 5 m2 |
2 |
5 m2 < բեռի չափը ≤ 20 m2 |
3 |
20 m2 < բեռի չափը |
10 |
4.30. Բացառությամբ բացառիկ օգտագործման պայմաններում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով սույն կանոնների 4.72. կետի ա) ենթակետում նշված պայմանների կատարմամբ փոխադրվող փաթեթների կամ տրանսպորտային պակետների, կամ օդային փոխադրամիջոցով սույն կանոնների 4.78. կետում նշված պայմանների կատարմամբ փոխադրվող փաթեթների կամ տրանսպորտային պակետների, փաթեթի կամ տրանսպորտային պակետի արտաքին մակերեսի ցանկացած կետում ճառագայթման առավելագույն հզորությունը պետք է չգերազանցի 2 mSv/ժամ:
4.31. Բացառիկ օգտագործման պայմաններում փոխադրվող փաթեթի արտաքին մակերեսի ցանկացած կետում ճառագայթման առավելագույն հզորությունը պետք է չգերազանցի 10 mSv/ժամ:
Կատեգորիաները
4.32. Փաթեթները և տրանսպորտային պակետները պետք է վերագրվեն հետևյալ կատեգորիաներից մեկին՝ «I-ՍՊԻՏԱԿ» ("I-WHITE"), «II-ԴԵՂԻՆ» ("II-YELLOW") կամ «III-ԴԵՂԻՆ» (''III-YELLOW''), աղյուսակ 6-ում նշված պայմանների և հետևյալ պահանջների համաձայն.
ա) փաթեթների կամ տրանսպորտային պակետների կատեգորիան որոշելիս պետք է հաշվի առնվեն ինչպես նրանց տրանսպորտային ինդեքսը, այնպես էլ նրանց մակերեսի վրա ճառագայթման մակարդակը: Եթե տրանսպորտային ինդեքսը բավարարում է որևէ կատեգորիայի պայմանների, իսկ ճառագայթման մակարդակը նրանց մակերեսի վրա մեկ այլ կատեգորիայի պայմանների, ապա փաթեթին կամ տրանսպորտային պակետին պետք է վերագրվի ավելի բարձր կատեգորիա: «I - ՍՊԻՏԱԿ» ("I-WHITE") կատեգորիան ընդունվում է որպես ամենացածր.
բ) տրանսպորտային ինդեքսը պետք է որոշվի համաձայն սույն կանոնների 4.25. և 4.26. կետերի.
գ) եթե փաթեթի կամ տրանսպորտային պակետի մակերեսի վրա ճառագայթման հզորությունը գերազանցում է 2 mSv/ժամ, ապա փաթեթը կամ տրանսպորտային պակետը պետք է հակադրվեն բացառիկ օգտագործման պայմաններում՝ պահպանելով սույն կանոնների 4.72 կետի «ա» ենթակետում և 4.78. կետում նշված պայմանները.
դ) հատուկ պայմաններում փոխադրվող փաթեթը պետք է վերագրվի «III-ԴԵՂԻՆ» ("III-YELLOW") կատեգորիային.
ե) հատուկ պայմաններում փոխադրվող փաթեթներ պարունակող տրանսպորտային պակետը պետք է վերագրվի «III-ԴԵՂԻՆ» ("III-YELLOW") կատեգորիային:
Մակնիշավորումը, պիտակները և նշանները
4.33. Յուրաքանչյուր փաթեթ արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա նշված կլինեն բեռն առաքողը և (կամ) բեռը ստացողը:
Աղյուսակ 6
Փաթեթների եվ տրանսպորտային պակետների կատեգորիաները
Պայմանները |
Կատեգորիան | |
Տրանսպորտային ինդեքսը |
Արտաքին մակերեսի ցանկացած կետում ճառագայթման մակարդակը | |
0 |
Ոչ ավելի քան 0.005 mSv/ժամ |
I-ՍՊԻՏԱԿ (I-WHITE) |
Ավելի քան 0, բայց ոչ ավելի քան 1 |
Ավելի քան 0.005 mSv/ժամ, բայց ոչ ավելի քան 0.5 mSv/ժամ |
II-ԴԵՂԻՆ (II-YELLOW) |
Ավելի քան 1, բայց ոչ ավելի քան 10 |
Ավելի քան 0.5 mSv/ժամ, բայց ոչ ավելի քան 2 mSv/ժամ |
III-ԴԵՂԻՆ (III-YELLOW) |
Ավելի քան 10 |
Ավելի քան 2 mSv/ժամ, բայց ոչ ավելի քան 10 mSv/ժամ |
III-ԴԵՂԻՆ (III-YELLOW) (փոխադրումն իրականացվում է հատուկ պայմաններում) |
4.34. Ազատված փաթեթներից զատ յուրաքանչյուր փաթեթ, փաթեթավորման կոմպլեկտի արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա UN տառերից հետո պետք է, ինչպես նաև փոխադրամիջոցի անվանումը: Բացառությամբ միջազգային փոստով ուղարկվող փաթեթների, ազատված փաթեթների վրա UN տառերից հետո պետք է միայն նշվի 7-ում ներկայացված ՄԱԿ-ի համարը: Միջազգային փոստով ուղարկվող փաթեթների նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնների 4.79. կետում շարադրված պահանջները:
4.35. Յուրաքանչյուր փաթեթ, որի բրուտտո մասսան ավել է 50 կգ-ից, փաթեթավորման կոմպլեկտի արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա պետք է նշվի նրա թույլատրելի բրուտտո մասսան:
4.36. Յուրաքանչյուր 1-ին, 2-րդ կամ 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթ փաթեթավորման կոմպլեկտի արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա պետք է նշվի համապատասխանաբար "TYPE IP-1", "TYPE IP-2" կամ "TYPE IP-3":
4.37. Յուրաքանչյուր «A» տեսակի փաթեթ փաթեթավորման կոմպլեկտի արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա պետք է նշվի "TYPE A":
4.38. Յուրաքանչյուր 2-րդ կամ 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթի կամ «A» տեսակի փաթեթի փաթեթավորման կոմպլեկտի արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա պետք է նշվի փաթեթավորման կոմպլեկտի նախագծման երկրում փոխադրամիջոցին տրվող միջազգային գրանցման համարն (VRI), ինչպես նաև այն արտադրող ֆիրմայի անվանումը կամ փաթեթավորման կոմպլեկտի տարբերակման համար կարգավորող մարմնի կողմից սահմանված այլ տարբերանշան:
Աղյուսակ 7
ՄԱԿ-ի համարը եվ անհրաժեշտ տրանսպորտային անվանումները
Առաջարկվող |
ՄԱԿ-ի համարը |
Անհրաժեշտ տրանսպորտային անվանումը և նկարագրությունը |
Լրացուցիչ վտանգները |
1 |
2910 |
Ռադիոակտիվ նյութ, ազատված փաթեթ - |
|
2 |
2911 |
Ռադիոակտիվ նյութ, ազատված փաթեթ - |
|
3 |
2909 |
Ռադիոակտիվ նյութ, ազատված փաթեթ - |
|
4 |
2908 |
Ռադիոակտիվ նյութ, ազատված փաթեթ - |
|
5 |
2912 |
Ռադիոակտիվ նյութ, Ցածր տեսակարար ակտիվություն LSA-1 (չտրոհվող կամ տրոհվող-ազատված) |
|
6 |
3321 |
Ռադիոակտիվ նյութ, Ցածր տեսակարար ակտիվություն LSA-2(չտրոհվող կամ տրոհվող-ազատված) |
|
7 |
3322 |
Ռադիոակտիվ նյութ, Ցածր տեսակարար ակտիվություն LSA-3(չտրոհվող կամ տրոհվող-ազատված) |
|
8 |
2913 |
Ռադիոակտիվ նյութ, Մակերեսային ռադիոակտիվ կեղտոտվածությամբ օբյեկտներ (SCO-1 կամ SCO-3) (չտրոհվող կամ տրոհվող-ազատված) |
|
9 |
2915 |
Ռադիոակտիվ նյութ, «A» տեսակի փաթեթ, |
|
9 |
3332 |
Ռադիոակտիվ նյութ, «A» տեսակի փաթեթ, |
|
10 |
2916 |
Ռադիոակտիվ նյութ, «B(Ս)» տեսակի փաթեթ, |
|
11 |
2917 |
Ռադիոակտիվ նյութ, «B(M)» տեսակի փաթեթ, |
|
12 |
3323 |
Ռադիոակտիվ նյութ, «C» տեսակի փաթեթ, |
|
14 |
2919 |
Ռադիոակտիվ նյութ, հատուկ պայմաններում փոխադրում |
|
|
2978 |
Ռադիոակտիվ նյութ, Ուրանի հեքսաֆտորիդ |
Կոռոզիոն ակտիվություն |
6+13 |
3324 |
Ռադիոակտիվ նյութ, Ցածր տեսակարար ակտիվություն LSA-2, Տրոհվող |
|
7+13 |
3325 |
Ռադիոակտիվ նյութ, Ցածր տեսակարար ակտիվություն LSA-3, Տրոհվող |
|
8+13 |
3326 |
Ռադիոակտիվ նյութ, Մակերեսային ռադիոակտիվ կեղտոտվածությամբ օբյեկտներ |
|
9+13 |
3327 |
Ռադիոակտիվ նյութ, «A» տեսակի փաթեթ, |
|
9+13 |
3333 |
Ռադիոակտիվ նյութ, «A» տեսակի փաթեթ, |
|
10+13 |
3328 |
Ռադիոակտիվ նյութ, «B(Ս)» տեսակի փաթեթ, Տրոհվող |
|
11+13 |
3329 |
Ռադիոակտիվ նյութ, «B(M)» տեսակի փաթեթ, Տրոհվող |
|
12+13 |
3330 |
Ռադիոակտիվ նյութ, «C» տեսակի փաթեթ, Տրոհվող |
|
14+13 |
3331 |
Ռադիոակտիվ նյութ, Հատուկ պայմաններում փոխադրում, Տրոհվող |
|
+13 |
2977 |
Ռադիոակտիվ նյութ, Ուրանի |
Կոռոզիոն ակտիվություն |
4.39. Յուրաքանչյուր փաթեթ, որի փաթեթավորման կոմպլեկտի կառուցվածքը հաստատված է համաձայն սույն կանոնների 5.5.-5.14. և 7.16-7.17 կետերի, պետք է փաթեթավորման կոմպլեկտի արտաքին մակերեսի վրա ունենա հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա նշված կլինի.
ա) փաթեթավորման կոմպլեկտի տարբերակման համար կարգավորող մարմնի կողմից սահմանված տարբերանշանը.
բ) տվյալ փաթեթավորման կոմպլեկտի հաջորդական համարը.
գ) «B(Ս)», «B(M)» կամ «C» տեսակի փաթեթների համար՝ համապատասխանաբար "TYPE B(Ս)", "TYPE B(M)" կամ "TYPE C" գրառումը:
4.40. Յուրաքանչյուր «B(Ս)», «B(M)» կամ «C» տեսակի փաթեթ ամենաարտաքին հրակայուն և ջրակայուն պատյանի արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ մակնիշավորում, որը պետք է կատարվի կրակի և ջրի ազդեցությանը դիմացկուն մեթոդով (փորագրում, դրոշմում և այլ) և կպատկերի նկար 1-ում ներկայացված ճառագայթային վտանգի նշանը:
4.41. Եթե LSA-1 և SCO-1 տեսակի նյութերը գտնվում են տարաներում կամ փաթեթավորման համար նախատեսված նյութերում և փոխադրվում են բացառիկ օգտագործման պայմաններում համաձայն սույն կանոնների 4.23. կետի, այդ տարաների կամ փաթեթավորման համար նախատեսված նյութերի արտաքին մակերեսին կարող է արվել հստակ և չմաքրվող մակնիշավորում, որի վրա համապատասխանաբար նշված կլինի "RADIOACTIVE LSA-1" կամ "RADIOACTIVE SCO-1":
Պիտակավորումը
4.42. Յուրաքանչյուր փաթեթ, տրանսպորտային պակետ և բեռնատար կոնտեյներ՝ կախված կատեգորիայից, պետք է ունենան նկարներ 2-ում, 3-ում կամ 4-ում ներկայացված օրինակներին համապատասխանող պիտակներ: Բացառություն են կազմում մեծ ռեզերվուարներն ու բեռնատար կոնտեյներները, որոնց դեպքում թույլատրվում է օգտագործել սույն կանոնների 4.27. կետի այլընտրանքային դրույթներում նշվող նշանները: Բացի այդ, յուրաքանչյուր փաթեթ, յուրաքանչյուր տրանսպորտային պակետ և յուրաքանչյուր բեռնատար կոնտեյներ, որում պարունակվում է չազատված տրոհվող նյութ, պետք է ունենա նկար 5-ում ներկայացված օրինակին համապատասխանող պիտակ: Պարունակության հետ կապ չունեցող ցանկացած պիտակ պետք է փակվի կամ հեռացվի: Այլ վտանգավոր հատկություններ ունեցող ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ տե՜ս սույն կանոնների կետ 4.7-ը:
4.43. Նկարներ 2-ում, 3-ում և 4-ում ներկայացված օրինակներին համապատասխանող պիտակները պետք է ամրացվեն փաթեթի կամ տրանսպորտային պակետի երկու հանդիպակաց արտաքին մակերեսներին կամ ապրանքատար կոնտեյների կամ ռեզերվուարի բոլոր չորս կողմերին: Նկար 5-ում ներկայացված օրինակին համապատասխանող պիտակները, անհրաժեշտության դեպքում, պետք է ամրացվեն նկարներ 2-ում, 3-ում և 4-ում ներկայացված օրինակներին համապատասխանող պիտակների կողքին: Այդ պիտակները չպետք է փակեն սույն կանոնների 4.33.-4.40 կետերում նշված մակնիշավորումները:
Պիտակների վրա ռադիոակտիվ պարունակության վերաբերյալ տեղեկությունների նշումը
4.44. Նկարներ 2-ում, 3-ում և 4-ում ներկայացված օրինակներին համապատասխանող յուրաքանչյուր պիտակի վրա պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները՝
ա) պարունակությունը. նշվում է ռադիոիզոտոպի (ռադիոիզոտոպների) աղյուսակ 1-ից վերցված անվանումը (անվանումները): Օգտագործվում են աղյուսակում առաջարկվող պայմանանշանները, բացառությամբ՝ LSA-1 տեսակի նյութի համար: Ռադիոիզոտոպների խառնուրդի դեպքում պետք է նշվեն (ելնելով տողի չափերից) այն ռադիոիզոտոպները, որոնց նկատմամբ գործում են ամենամեծ սահմանափակումները: Ռադիոիզոտոպի (ռադիոիզոտոպների) անվանումից (անվանումներից) հետո պետք է նշվի LSA կամ SCO խումբը: Այդ նպատակով պետք է օգտագործվեն LSA-II, LSA-III, SCO-I և SCO-II նշանակումները: LSA-1 նյութերի համար բավական է նշել միայն LSA-1, իսկ ռադիոիզոտոպի անվանման նշում չկատարել:
Նկար 1. Ճառագայթային անվտանգության հիմնական նշանը: X-ի նվազագույն թույլատրելի չափը հավասար է 4 մմ-ի.
բ) ակտիվությունը. նշվում է ռադիոակտիվ պարունակության ակտիվությունն՝ արտահայտված Բեքքերելներով (Bq) և SI համակարգի համապատասխան նախածանցով: Տրոհվող նյութի համար կարող է նշվել այդ նյութի մասսան՝ գրամներով (g) կամ նրան պատիկ միավորներով.
գ) տրանսպորտային պակետների և բեռնատար կոնտեյներների դեպքում պիտակի «Պարունակությունը» ("Content") և «Ակտիվությունը» ("Activity") գրառումների տեղում պետք է նշվի այդ տրանսպորտային պակետի կամ բեռնատար կոնտեյների ողջ պարունակության գումարային արժեքը: Սակայն, եթե տրանսպորտային պակետը կամ բեռնատար կոնտեյները պարունակում է խառը բեռ, ապա կարող է արվել «Նայի՜ր տրանսպորտային փաստաթղթերը» (See Transport Documents) գրառումը.
դ) տրանսպորտային ինդեքսը. տես սույն կանոնների կետեր 4.25 և 4.26: "I-WHITE" կատեգորիայի բեռի դեպքում գրառում չի կատարվում:
Պիտակի վրա կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսի նշումը
4.45. Նկար 5-ում ներկայացված օրինակին համապատասխան յուրաքանչյուր պիտակի վրա պետք է նշված լինի կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը (CSI), որը սահմանվում է իրավասու մարմնի կողմից տրված փոխադրման հատուկ պայմանների հաստատման մասին թույլտվությամբ կամ տվյալ փաթեթի կառուցվածքի հաստատման մասին սերտիֆիկատով:
4.46. Համաձայն սույն կանոնների 4.45. կետի պահանջների, տրանսպորտային պակետների և բեռնատար կոնտեյներների դեպքում նկար 5-ում ներկայացված օրինակին համապատասխան պիտակի վրա կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսի (CSI) փոխարեն նշվում է տրանսպորտային պակետի կամ բեռնատար կոնտեյների ողջ տրոհվող պարունակության կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների գումարը:
Նկար 2. «I-ՍՊԻՏԱԿ» ("I-WHITE") կատեգորիայի պիտակ: Պիտակի հենքը՝ սպիտակ, Ճառագայթային անվտանգության հիմնական նշանի և գրառումների գույնը՝ սև, կատեգորիան նշող շերտը՝ կարմիր
Նախազգուշական նշաններ
4.47. Փաթեթներ փոխադրող մեծ բեռնատար կոնտեյներները և ռեզերվուարները, բացառությամբ նրանց, որոնք փոխադրվում են ազատված փաթեթներ, պետք է ունենան նկար 6-ում ներկայացված օրինակին համապատասխանող չորս նշան: Նշանները պետք է ուղղահայաց ամրացված լինեն փոխադրող մեծ բեռնատար կոնտեյների կամ ռեզերվուարի երկու կողքերին և առջևի ու հետևի պատերին: Մեծ բեռնատար կոնտեյների կամ ռեզերվուարի պարունակությանը չվերաբերող բոլոր նշանները պետք է հանվեն: Պիտակների և նշանների միաժամանակյա օգտագործման փոխարեն, որպես այլընտրանք, թույլատրվում է օգտագործել նկարներ 2-ում, 3-ում, 4-ում և 5-ում ներկայացված օրինակներին համապատասխանող խոշորացված պիտակներ, որոնց նվազագույն չափերը պետք է համապատասխանեն նկար 6-ում ներկայացված չափերին:
4.48. Այն դեպքում, երբ ապրանքատար կոնտեյներում կամ ռեզերվուարում գտնվող բեռը հանդիսանում է չփաթեթավորված LSA-1 կամ SCO-1 տեսակի նյութ կամ, եթե ապրանքատար կոնտեյներում բացառիկ օգտագործման պայմաններում փոխադրվում է փաթեթավորված ռադիոակտիվ նյութ, որն ունի ՄԱԿ-ի մեկ համար, ապա հարկավոր է առնվազն 65 մմ բարձրությամբ սև տառերով ներկայացնել նաև ՄԱԿ-ի համապատասխան համարը (տե՜ս աղյուսակ 7)՝
ա) կամ նկար 6-ում ներկայացված օրինակին համապատասխանող նշանի ներքևի մասում սպիտակ ֆոնի վրա՝ UN տառերից հետո, կամ՝
բ) նկար 7-ում ներկայացված օրինակին համապատասխանող նշանի վրա:
Տարբերակ «բ»-ի օգտագործման դեպքում լրացուցիչ նշանն ամրացվում է հիմնական նշանի կողքին՝ ապրանքատար կոնտեյների կամ ռեզերվուարի չորս կողմերից:
Նկար 3. «II-ԴԵՂԻՆ» ("II-YELLOW") կատեգորիայի պիտակ: Պիտակի վերին կեսի հենքը՝ դեղին, ներքին կեսինը՝ սպիտակ, Ճառագայթային անվտանգության հիմնական նշանի և գրառումների գույնը՝ սև, կատեգորիան նշող շերտերը՝ կարմիր։
Բեռն առաքողի պարտավորությունները
4.49. Մակնիշավորման, պիտակավորման և նշանների ամրացման վերաբերյալ սույն կանոնների 4.20 կետի «դ» ենթակետում և 4.33-4.47. կետերում նշված պահանջների կատարման համար պատասխանատվություն է կրում բեռն առաքողը:
Բեռի վերաբերյալ տեղեկությունները
4.50. Բեռն առաքողը պարտավոր է յուրաքանչյուր բեռն ուղեկցող փաստաթղթերում ներկայացնել ներքո բերված տեղեկություններն ըստ հետևյալ հաջորդականության`
ա) բեռի համապատասխան տրանսպորտային անվանումը (ըստ աղյուսակ 7-ի).
բ) ՄԱԿ-ի վտանգավոր բեռների դասը նշող «7» թիվը.
գ) UN տառերից հետո տվյալ նյութին շնորհված ՄԱԿ-ի համարը (ըստ աղյուսակ 7-ի).
դ) յուրաքանչյուր ռադիոիզոտոպի անվանումը կամ սիմվոլը, իսկ ռադիոիզոտոպների խառնուրդի դեպքում՝ համապատասխան ընդհանուր նկարագրությունը կամ այն ռադիոիզոտոպների ցանկը, որոնց նկատմամբ գործում են ամենամեծ սահմանափակումները.
ե) նյութի ֆիզիկական և քիմիական ձևի նկարագրությունը կամ գրառում այն մասին, որ տվյալ նյութը հանդիսանում է հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութ կամ տարածման ցածր հատկությամբ ռադիոակտիվ նյութ: Քիմիական ձևի համար թույլատրելի է ընդհանուր քիմիական նկարագիրը.
Նկար 4. «III-ԴԵՂԻՆ» ("III-YELLOW") կատեգորիայի պիտակ: Պիտակի վերի կեսի հենքը՝ դեղին, ներքին կեսինը՝ սպիտակ, Ճառագայթային անվտանգության հիմնական նշանի և գրառումների գույնը՝ սև, կատեգորիան նշող շերտերը՝ կարմիր.
զ) փոխադրման ժամանակ պարունակության առավելագույն ակտիվությունն արտահայտված Բեքքերելներով (Bq)՝ SI համակարգի համապատասխան նախածանցով: Տրոհվող նյութի համար կարող է նշվել այդ նյութի մասսան՝ գրամներով (g) կամ նրան պատիկ միավորներով.
է) փաթեթի կատեգորիան, այսինքն՝ «I-ՍՊԻՏԱԿ» (I-WHITE), «II-ԴԵՂԻՆ» (II-YELLOW) կամ «III-ԴԵՂԻՆ» (III-YELLOW).
ը) տրանսպորտային ինդեքսը (միայն II-YELLOW և III-YELLOW կատեգորիաների համար).
թ) տրոհվող նյութ պարունակող բեռների համար, բացառությամբ սույն կանոնների 5.72 կետի համաձայն ազատման տակ ընկնողների՝ կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը (CSI).
ժ) տրանսպորտային պակետում կամ բեռնատար կոնտեյներում փաթեթներ պարունակող բեռների համար՝ յուրաքանչյուր փաթեթի պարունակության մասին մանրամասն նկարագրությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տեղեկություն բեռի կազմում եղած յուրաքանչյուր տրանսպորտային պակետի կամ բեռնատար կոնտեյների պարունակության մասին: Եթե միջանկյալ բեռնաթափման կետում նախատեսվում է տրանսպորտային պակետից կամ բեռնատար կոնտեյներից հանել փաթեթները, ապա անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան տրանսպորտային փաստաթղթեր:
ժա) եթե բեռը նախատեսվում է փոխադրել բացառիկ օգտագործման պայմաններում՝ գրառում «ՓՈԽԱԴՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ("EXCLUSIVE USE SHIPMENT").
ժբ) LSA-II, LSA-III, SCO-I և SCO-II տեսակի նյութերի համար՝ բեռի լրիվ ակտիվությունը՝ արտահայտված A2-ի պատիկով:
Նկար 5. Անվտանգության ինդեքսի պիտակը: Պիտակի հենքը՝ սպիտակ, գրառումների գույնը՝ սև:
Նկար 6. Նախազգուշական նշան
Բեռն առաքողի հայտարարագրումը
4.51. Բեռն առաքողը պարտավոր է տրանսպորտային փաստաթղթերում ներառել հետևյալ կամ նման բովանդակությամբ հայտարարագիր.
«Սույնով հայտարարում եմ, որ տվյալ բեռի պարունակությունը լիովին և ճիշտ արտացոլված է վերը նշված պատշաճ տրանսպորտային անվանման մեջ, որ այն դասակարգված, փաթեթավորված և մակնիշավորված է, ապահովված է պիտակներով և բոլոր տեսակետներից պատրաստ է փոխադրման (նշվում է համապատասխան փոխադրամիջոցի կամ փոխադրամիջոցների տեսակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1263 որոշմամբ հաստատված միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման հատուկ կանոնների և ռադիոակտիվ նյութերի փոխադրման միջազգային կանոնների համաձայն»:
4.52. Եթե նման հայտարարագրի բովանդակությունն արդեն ներառված է այս կամ այն միջազգային համաձայնագրով սահմանվող փոխադրման պայմաններում, ապա բեռն առաքողը պարտավոր չէ ներկայացնել նման հայտարարագիր բեռի այն մասի վերաբերյալ, որի նկատմամբ տարածվում է տվյալ համաձայնագիրը:
Նկար 7. ՄԱԿ-ի համարի առանձին պատկերման համար նախազգուշական նշան
4.53. Հայտարարագիրը պետք է ստորագրված լինի բեռն առաքողի կողմից՝ ամսաթվի նշմամբ: Ֆաքսիմիլային ստորագրությունները թույլատրվում են այն դեպքում, երբ ֆաքսիմիլային ստորագրությունների իրավական ուժը ճանաչվում է համապատասխան իրավական ակտերով:
4.54. Հայտարարագրի առկայությունը պետք է երևա բեռի մասին սույն կանոնների 4.51 կետում նշված տեղեկություններ պարունակող տրանսպորտային փաստաթղթում:
Պիտակների հեռացումը կամ փակումը
4.55. Որպես ազատված փաթեթ փոխադրվող դատարկ փաթեթավորման կոմպլեկտի վրա չպետք է երևան սույն կանոնների 4.51. կետի դրույթների համաձայն վաղօրոք կպցրած պիտակները:
Փոխադրողների համար տեղեկությունները
4.56. Բեռն առաքողը պետք է ներառի տրանսպորտային փաստաթղթերի մեջ ցուցումներ այն գործողությունների մասին, որոնք անհրաժեշտության դեպքում պարտավոր է ձեռնարկել բեռը փոխադրողը: Այդ ցուցումները պետք է գրված լինեն այն լեզվով, որը փոխադրողը կամ համապատասխան մարմինները համարում են անհրաժեշտ, և պետք է պարունակեն առնվազն հետևյալ տարրերը՝
ա) լրացուցիչ պահանջներ փաթեթի, տրանսպորտային պակետի կամ ապրանքատար կոնտեյների բեռնման, դասավորման, տեղափոխման, մշակման և բեռնաթափման հետ կապված, ներառյալ անվտանգ ջերմահեռացման նպատակով դասավորման հետ կապված ցանկացած հատուկ ցուցումները կամ հիշեցումը, որ այդպիսի պահանջներ չեն պահանջվում.
բ) փոխադրամիջոցի տեսակի վերաբերյալ սահմանափակումներ և փոխադրման ուղու վերաբերյալ ցանկացած անհրաժեշտ ցուցումներ.
գ) տվյալ բեռի համար վթարի դեպքում իրականացվելիք միջոցառումները:
4.57. Իրավասու մարմնի կողմից տրված գործող սերտիֆիկատները պարտադիր չէ, որ ուղեկցեն բեռը: Բեռն առաքողը պարտավոր է դրանք տրամադրել բեռը փոխադրողին (փոխադրողներին)՝ մինչև բեռնումն ու բեռնաթափումը:
Իրավասու մարմիններին տեղեկացնելը
4.58. Իրավասու մարմնի կողմից հաստատման ենթակա ցանկացած փաթեթի առաջին փոխադրումից առաջ բեռն առաքողը պետք է ապահովի փաթեթի կառուցվածքի համար կարգավորող մարմնի կողմից տրված սերտիֆիկատների պատճենների տրամադրումն այն պետության կարգավորող մարմնին, որի տարածքով կամ որի տարածք է փոխադրվում բեռը: Բեռն առաքողը պարտավոր չէ սպասել կարգավորող մարմնի կողմից սերտիֆիկատի ստացման մասին հաստատմանը, իսկ կարգավորող մարմինն էլ պարտավոր չէ տալ նման հաստատում:
4.59. Սույն կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված յուրաքանչյուր փոխադրման մասին բեռն առաքողը ծանուցում է այն յուրաքանչյուր պետության կարգավորող մարմնին, որի տարածքով կամ որի տարածք է փոխադրվում բեռը: Նման ծանուցագիր յուրաքանչյուր կարգավորող մարմին պետք է ստանա փոխադրումից ոչ ուշ, քան 7 օր առաջ.
ա) «C» տեսակի փաթեթների փոխադրում, որոնք պարունակում են ռադիոակտիվ նյութ՝ ավելի քան 3000 A1 կամ 3000 A2 ակտիվությամբ, կախված դեպքից, կամ 1000 TBq` կախված նրանից, թե նշված արժեքներից որն է փոքր.
բ) «B(Ս)» տեսակի փաթեթների փոխադրում, որոնք պարունակում են ռադիոակտիվ նյութ, ավելի քան 3000 A1 կամ 3000 A2 ակտիվությամբ, կախված դեպքից, կամ 1000 TBq` կախված նրանից, թե նշված արժեքներից որն է փոքր.
գ) «B(M)» տեսակի փաթեթներ.
դ) հատուկ պայմաններում փոխադրում:
4.60.Բեռի ծանուցագրում պետք է պարունակվեն՝
ա) տեղեկություններ, որոնք բավարար են տվյալ փաթեթի կամ փաթեթների իդենտիֆիկացման համար, ներառյալ սերտիֆիկատների բոլոր համապատասխան համարները և տարբերանշանները.
բ) տեղեկություններ փոխադրողի մասին, փոխադրամիջոցի մասին (այդ թվում՝ փոխադրամիջոցի պետական գրանցման համարանիշը կամ համարանիշերը), փոխադրման ամսաթվի, ժամանման սպասվող ամսաթվի և ենթադրյալ երթուղու մասին.
գ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոիզոտոպների անվանումները.
դ) միջուկային և ռադիոակտիվ նյութի ֆիզիկական և քիմիական ձևի նկարագրությունը կամ գրառում այն մասին, որ այն հանդիսանում է հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութ կամ տարածման ցածր հատկությամբ ռադիոակտիվ նյութ.
ե) տեղեկություն փոխադրման ժամանակ պարունակության առավելագույն ակտիվության մասին՝ արտահայտված Բեքքերելներով (Bq)՝ SI համակարգի համապատասխան նախածանցով: Տրոհվող նյութի համար կարող է նշվել այդ նյութի մասսան՝ գրամներով (g), կամ նրան պատիկ միավորներով:
4.61. Բեռն առաքողը պարտավոր չէ ուղարկել առանձին ծանուցում, եթե պահանջվող տեղեկություններն արդեն ներառված են փոխադրման հաստատման սերտիֆիկատում:
Սերտիֆիկատների և հրահանգների առկայությունը
4.62. Բեռն առաքողը մինչև սերտիֆիկատների պայմաններին համապատասխան փոխադրում ձեռնարկելը պետք ունենա սույն կանոնների համաձայն պահանջվող բոլոր սերտիֆիկատների պատճենները և փոխադրման համար բեռի նախապատրաստման բոլոր միջոցառումների մասին հրահանգները:
Փոխադրման ու տարանցիկ պահման ժամանակ միջուկային և ռադիոակտիվ նյութերի տարանջատումը
4.63. Ռադիոակտիվ նյութ պարունակող փաթեթները, տրանսպորտային պակետները և բեռնատար կոնտեյներները փոխադրման և տարանցիկ պահման ժամանակ պետք է տարանջատված լինեն՝
ա) մարդկանց գտնվելու վայրերից և չերևակված լուսանկարչական երիզներից՝ սույն կանոնների 2.1.5 և 2.1.6 կետերի համաձայն ռադիոակտիվ ճառագայթահարման հսկողության նպատակով.
բ) այլ վտանգավոր բեռներից՝ համաձայն սույն կանոնների 4.6 կետի:
4.64. «II-ԴԵՂԻՆ» (II-YELLOW) կամ «III-ԴԵՂԻՆ» (III-YELLOW) կատեգորիայի փաթեթները կամ տրանսպորտային կոնտեյներները փոխադրելիս պետք է բացառվի փոխադրամիջոցի նույն հատվածում ուղևորների ներկայությունը, բացառությամբ նշված փաթեթները կամ տրանսպորտային կոնտեյներներն ուղեկցելու համար հատուկ լիազորված անձանցից:
Փոխադրման ու տարանցիկ պահման ժամանակ միջուկային և ռադիոակտիվ նյութերի դասավորումը
4.65. Եթե փաթեթի կամ տրանսպորտային պակետի մակերեսի մոտ միջին ջերմային հոսքը չի գերազանցում 15 W/m2, իսկ նրանց անմիջապես շրջապատող մյուս հիմնական բեռները չեն գտնվում պարկերի կամ պակետների մեջ, կարող է հիմնական բեռների հետ փոխադրվել առանց պահպանելու դասավորման վերաբերյալ որևէ պահանջ, բացառությամբ այն դեպքի, երբ հաստատման մասին իրավասու մարմնի կողմից տրված սերտիֆիկատում կա դասավորմանը վերաբերող հատուկ պահանջ:
4.66. Բեռը պետք է լինի հուսալիորեն դասավորված և ամրացված:
4.67. Ապրանքատար կոնտեյներների տեղավորումը և փաթեթների, տրանսպորտային պակետների ու բեռնատար կոնտեյներների կուտակումը պետք է վերահսկվի հետևյալ կերպ՝
ա) բացառությամբ բացառիկ օգտագործման դեպքերի, մեկ փոխադրամիջոցով փոխադրվող փաթեթների, տրանսպորտային պակետների և բեռնատար կոնտեյներների ընդհանուր քանակը պետք է սահմանափակվի այնպես, որպեսզի փոխադրամիջոցում տրանսպորտային ինդեքսների ընդհանուր գումարը չանցնի աղյուսակ 8-ում բերված արժեքներից: LSA-1 տեսակի նյութերի բեռի համար, ըստ տրանսպորտային ինդեքսների գումարի, չկան սահմանափակումներ.
բ) այն դեպքերում, երբ բեռը փոխադրվում է բացառիկ օգտագործման պայմաններում, մեկ փոխադրամիջոցով փոխադրման համար, ըստ տրանսպորտային ինդեքսների գումարի, չկան սահմանափակումներ.
գ) սովորական պայմաններում փոխադրման դեպքում ճառագայթման մակարդակը փոխադրամիջոցի արտաքին մակերեսի ցանկացած կետում չպետք է գերազանցի 2 mSv/ժամը, իսկ նրանից 2 մետր հեռավորության վրա՝ 0.1 mSv/ժամը:
դ) կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների ընդհանուր գումարը բեռնատար կոնտեյներում և փոխադրամիջոցում չպետք է գերազանցի աղյուսակ 9-ում ներկայացված արժեքները:
Աղյուսակ 8
Բացառիկ օգտագործման պայմաններում չգտնվող տրանսպորտային կոնտեյներների եվ փոխադրամիջոցների տրանսպորտային ինդեքսների սահմանային արժեքները
Բեռնատար կոնտեյների կամ փոխադրամիջոցի տեսակը |
Բեռնատար կոնտեյների համար կամ փոխադրամիջոցի թափքում տրանսպորտային ինդեքսների սահմանային ընդհանուր գումարը |
Բեռնատար կոնտեյներ՝ փոքր |
50 |
Բեռնատար կոնտեյներ՝ մեծ |
50 |
Փոխադրամիջոցը |
50 |
Մարդատար օդանավ |
50 |
Բեռնատար օդանավ |
200 |
4.68. Ցանկացած փաթեթ կամ տրանսպորտային պակետ, որոնք ունեն 10-ից բարձր տրանսպորտային ինդեքս, կամ ցանկացած բեռ, որի կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը ավելի է 50-ից, պետք է փոխադրվեն բացառիկ օգտագործման պայմաններում:
Աղյուսակ 9
Տրոհվող նյութեր պարունակող տրանսպորտային կոնտեյներների եվ փոխադրամիջոցների կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների սահմանային արժեքները
Բեռնատար կոնտեյների կամ փոխադրամիջոցի տեսակը |
Բեռնատար կոնտեյների համար կամ փոխադրամիջոցի թափքում կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների սահմանային ընդհանուր գումարը | |
բացառիկ օգտագործման պայմաններից դուրս |
բացառիկ օգտագործման պայմաններում | |
Բեռնատար կոնտեյներ՝ փոքր |
50 |
չի կիրառվում |
Բեռնատար կոնտեյներ՝ մեծ |
50 |
100 |
Փոխադրամիջոցը |
50 |
100 |
Մարդատար օդանավ |
50 |
չի կիրառվում |
Բեռնատար օդանավ |
50 |
100 |
Տրոհվող նյութ պարունակող փաթեթների տարանջատումը փոխադրման և տարանցիկ պահման ժամանակ
4.69. Տարանցիկ պահման ժամանակ տրոհվող նյութ պարունակող փաթեթների, տրանսպորտային պակետների և բեռնատար կոնտեյներների քանակը ցանկացած առանձին պահման տեղում պետք է սահմանափակվի այնպես, որպեսզի այդպիսի փաթեթների, տրանսպորտային պակետների կամ բեռնատար կոնտեյներների ցանկացած խմբի համար կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների ընդհանուր գումարը չգերազանցի 50-ը: Այդպիսի փաթեթների, տրանսպորտային պակետների կամ բեռնատար կոնտեյներների խմբերը պետք է պահվեն այնպես, որպեսզի առնվազն 6 մետր հեռու գտնվեն նման փաթեթների, տրանսպորտային պակետների կամ բեռնատար կոնտեյներների այլ խմբերից:
4.70. Եթե փոխադրամիջոցի թափքում կամ բեռնատար կոնտեյների մոտ կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների ընդհանուր գումարը գերազանցում է 50-ը, ինչպես երևում է աղյուսակ 9-ից, ապա դրանց պահումը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի նրանք առնվազն 6 մետր հեռու լինեն տրոհվող նյութ պարունակող փաթեթների, տրանսպորտային պակետների կամ բեռնատար կոնտեյներների այլ խմբերից կամ ռադիոակտիվ նյութեր փոխադրող այլ փոխադրամիջոցներից:
Երկաթուղով և ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրման հետ կապված լրացուցիչ պահանջներ
4.71. Երկաթուղային և ավտոմոբիլային այն փոխադրամիջոցները, որոնցով փոխադրվում են նկարներ 2-ում, 3-ում, 4-ում կամ 5-ում ներկայացված պիտակներից ցանկացածն ունեցող փաթեթներ, տրանսպորտային պակետներ կամ բեռնատար կոնտեյներներ կամ բացառիկ օգտագործման պայմաններում գտնվող բեռներ, պետք է ունենան նկար 6-ում ներկայացված նախազգուշական նշան.
ա) արտաքին երկու կողապատերի վրա, եթե դա երկաթուղային փոխադրամիջոց է.
բ) արտաքին երկու կողապատերի և արտաքին հետնապատի վրա, եթե դա ավտոմոբիլային փոխադրամիջոց է:
Եթե փոխադրամիջոցը չունի կողապատեր, նախազգուշական նշանները կարող են արվել անմիջապես բեռը կրող հարմարանքի վրա, պայմանով, որ այն հեշտ տարբերակվի: Ինչ վերաբերում է մեծ ռեզերվուարներին կամ բեռնատար կոնտեյներներին, ապա բավական են նրանց վրա եղած նշանները: Եթե փոխադրամիջոցի կառուցվածքը թույլ չի տալիս անել մեծ չափերի նախազգուշական նշաններ, ապա թույլատրվում է նկար 6-ում ներկայացված նախազգուշական նշանի չափերը փոքրացնել մինչև 100 մմ: Փոխադրամիջոցի վրա եղած ցանկացած նշան, որը կապված չէ պարունակության հետ, պետք է հեռացվի:
4.72. Եթե փոխադրամիջոցի վրա եղած բեռն իրենից ներկայացնում է LSA-1 և SCO-1 տեսակի չփաթեթավորված նյութ կամ, եթե բացառիկ օգտագործման պայմաններում փոխադրվող բեռը ՄԱԿ-ի մեկ համար ունեցող ռադիոակտիվ նյութ է, ապա ՄԱԿ-ի համապատասխան համարը՝ արված 65 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ սև թվանշաններով, ևս արվում է՝
ա) կամ նկար 6-ում ներկայացված նախազգուշական նշանի ներքևի մասում՝ նախորդող UN տառերից հետո, կամ՝
բ) նկար 7-ում ներկայացված նշանի վրա:
Վերը նշված «բ» տարբերակի դեպքում լրացուցիչ նշանն ամրացվում է հիմնական նշանի կողքին՝ երկաթուղային փոխադրամիջոցի երկու կողային պատերին և ավտոմոբիլային փոխադրամիջոցի երկու կողային պատերին ու հետևի պատին:
4.73. Բացառիկ օգտագործման կարգով փոխադրվող բեռների համար ճառագայթման մակարդակը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները՝
ա) 10 mSv/ժամ՝ ցանկացած փաթեթի կամ տրանսպորտային պակետի արտաքին մակերեսի ցանկացած կետում և կարող է գերազանցել 2 mSv/ժամ միայն, եթե՝
1. փոխադրամիջոցն ունի արգելափակոց, որը սովորական պայմաններում փոխադրման դեպքում արգելում է կողմնակի անձանց մուտքն արգելափակված գոտուց ներս.
2. ձեռք են առնված փաթեթը կամ տրանսպորտային պակետը փոխադրամիջոցի մեջ ամրացնելու այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ փոխադրամիջոցի մեջ նրանց դրությունը սովորական փոխադրման պայմաններում կմնա անփոփոխ.
3. փոխադրման ժամանակ չեն կատարվում բեռնման և բեռնաթափման աշխատանքներ.
բ) 2 mSv/ժամ՝ փոխադրամիջոցի արտաքին մակերեսի, ներառյալ վերևի և ներքևի մակերեսները, ցանկացած կետում, իսկ բաց փոխադրամիջոցի դեպքում՝ նաև բեռի արտաքին մակերեսի ցանկացած կետում.
գ) 0.1 mSv/ժամ՝ փոխադրամիջոցի արտաքին կողային մակերեսներով կազմված ուղղահայաց հարթություններից 2 մետր հեռավորության վրա, իսկ բաց փոխադրամիջոցի դեպքում՝ փոխադրամիջոցի արտաքին սահմաններով անցնող ուղղահայաց հարթություններից 2 մետր հեռավորության վրա:
4.74. Ավտոմոբիլային փոխադրամիջոցների դեպքում, վարորդից և նրա օգնականներից բացի, ոչ ոք չպետք է թույլտվություն ունենա գտնվելու "II-YELLOW" կամ "III-YELLOW" կատեգորիայի փաթեթներ, տրանսպորտային պակետներ կամ բեռնատար կոնտեյներներ փոխադրող փոխադրամիջոցի թափքի վրա:
Օդային փոխադրումների հետ կապված պահանջները
4.75. «B(M)» տեսակի փաթեթները և բացառիկ օգտագործման պայմաններում փոխադրվող բեռներն արգելվում է փոխադրել մարդատար օդանավերով:
4.76. Օդափոխման կամ ավելորդ ճնշման արտանետման հարմարանքներ ունեցող «B(M)» տեսակի փաթեթները, արտաքին սառեցման հարմարանքներ ունեցող փաթեթները, փոխադրման ժամանակ շահագործման հսկողություն պահանջող փաթեթները և հեղուկ բռնկվող նյութեր պարունակող փաթեթներն արգելվում է փոխադրել օդային փոխադրամիջոցներով:
4.77. Մակերեսի վրա ավելի քան 2 mSv/ժամ ճառագայթման մակարդակ ունեցող փաթեթները կամ տրանսպորտային պակետներն արգելվում է փոխադրել օդային փոխադրամիջոցներով, բացառությամբ հատուկ պայմաններում փոխադրման դեպքերի:
Փոստային փոխադրումների հետ կապված պահանջները
4.78. Բեռը, որը բավարարում է սույն կանոնների 4.15. կետի պահանջները և որի պարունակության ակտիվությունը չի գերազանցում աղյուսակ 3-ում ներկայացված սահմանային արժեքների մեկ տասնորդական մասը, Հայաստանի Հանրապետության փոստային ծառայությունների կողմից կարող է ընդունվել ներքին առաքման՝ պահպանելով այդ ծառայությունների կողմից սահմանված լրացուցիչ պահանջները։
4.79. Բեռը, որը բավարարում է սույն կանոնների 4.15. կետի պահանջները և որի պարունակության ակտիվությունը չի գերազանցում աղյուսակ 3-ում ներկայացված սահմանային արժեքների մեկ տասնորդական մասը, Հայաստանի Հանրապետության փոստային ծառայությունների կողմից կարող է ընդունվել միջազգային առաքման՝ պահպանելով, մասնավորապես, Համաշխարհային փոստային միության (WPU) ակտերով սահմանվող հետևյալ լրացուցիչ պահանջները՝
ա) առաքվող բեռն ազգային փոստային ծառայություններին պետք է փոխանցեն ազգային կարգավորող մարմինների կողմից լիազորված բեռն առաքողները.
բ) առաքումը պետք է իրականացվի հնարավոր ամենաարագ երթուղով, սովորաբար՝ օդային փոխադրամիջոցներով.
գ) առաքվող բեռն իր արտաքին մակերեսի վրա պետք է ունենա հստակ և ամուր ամրացված (կպցրած) պիտակ հետևյալ գրառմամբ՝
«ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹ-ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ» (RADIOACTIVE MATERIAL-QUANTITIES PERMITED FOR MOVEMENT BY POST)։
Դատարկ փաթեթավորման կոմպլեկտի վերադարձման դեպքում նրա վրա գրված այս բառերը պետք է ջնջվեն.
դ) առաքվող բեռի վրա պետք է նշված լինեն բեռն առաքողի անվանումն ու հասցեն՝ հիշեցմամբ, որ բեռը հասցեատիրոջը չհանձնելու դեպքում այն պետք է վերադարձվի.
ե) ներքին փաթեթավորման կոմպլեկտի վրա պետք է նշված լինեն բեռն առաքողի անվանումն ու հասցեն և բեռի պարունակությունը:
Մաքսային գործողություններ
4.80. Մաքսային գործողությունները, այդ թվում՝ փաթեթի ռադիոակտիվ պարունակության հսկողությունը, պետք է իրականացվեն իոնացնող ճառագայթման գրանցման համար նախատեսված սարքերով հատուկ կահավորված տեղերում և որակյալ մասնագետների ներկայությամբ: Ցանկացած փաթեթ, որը մաքսային ծառայության աշխատողների պահանջով բացվել է, հետագա ուղարկումից առաջ մաքսատան միջոցներով պետք է բերվի նախնական վիճակի:
Հասցեատիրոջը չհասցված բեռներ
4.81. Այն դեպքում, երբ բեռը հնարավոր չէ հասցնել հասցեատիրոջը, փոխադրողի կողմից այն պետք է տեղադրվի անվտանգ տեղում և դրա մասին շտապ կերպով տեղեկացվի կարգավորող մարմինը, որն էլ կկայացնի համապատասխան որոշում:
5. Ռադիոակտիվ նյութերին, փաթեթավորման կոմպլեկտներին եվ փաթեթներին ներկայացվող պահանջները
Ռադիոակտիվ նյութերին ներկայացվող պահանջները
5.1. LSA-3 տեսակի ռադիոակտիվ նյութը պետք է լինի պինդ և ունենա այնպիսի հատկություններ, որպեսզի սույն կանոնների 6.3 կետում նշված փորձարկումների ժամանակ փաթեթի ողջ ներքին պարունակության նկատմամբ ջրի ակտիվությունը չգերազանցի 0.1 A2-ը:
5.2. Հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի չափերից առնվազն մեկը պետք է փոքր չլինի 5 մմ-ից:
5.3. Հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութը պետք է ունենա այնպիսի հատկություններ կամ լինի այնպիսին, որպեսզի սույն կանոնների 6.4-6.11 կետերում նշված փորձարկումների ժամանակ պահպանվեն հետևյալ պահանջները՝
ա) սույն կանոնների 6.5, 6.6, 6.7 կետերի և 6.9 կետի «ա» ենթակետի համաձայն կատարվող բախման, հարվածի և ծռման փորձարկումների ժամանակ նրանք պետք է չջարդվեն կամ չքայքայվեն.
բ) սույն կանոնների 6.8 կետի և 6.9 կետի «բ» ենթակետերում նշված ջերմային փորձարկումների ժամանակ նրանք չպետք է հալվեն կամ ցրվեն.
գ) սույն կանոնների 6.10 և 6.11 կետերի համաձայն կատարվող հիմնայնացման փորձարկումների ժամանակ ջրի ակտիվությունը պետք է չգերազանցի 2kBq-ը:
5.4. Եթե հերմետիկ պարկուճը հանդիսանում է հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի բաղկացուցիչ մասը, ապա այդ պարկուճը պետք է պատրաստված լինի այնպես, որպեսզի բացվի միայն քայքայման ճանապարհով:
5.5. Տարածման ցածր հատկությամբ նյութը պետք է իրենից ներկայացնի այնպիսի ռադիոակտիվ նյութ, որի ընդհանուր քանակությունը փաթեթում բավարարի հետևյալ պահանջները.
ա) չպաշտպանված ռադիոակտիվ նյութից 3 մ հեռավորության վրա ճառագայթման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 10 mSv/ժամը.
բ) սույն կանոնների 6.36 և 6.37 կետերի համաձայն կատարվող փորձարկումների ժամանակ գազային կամ աերոզոլային տեսքով մթնոլորտ արտանետված 100 միկրոմետրին համարժեք աերոդինամիկ շառավղով մասնիկների ակտիվությունը չպետք է գերազանցի 100 A2: Յուրաքանչյուր փորձարկման համար կարող է օգտագործվել առանձին փորձանմուշ.
գ) սույն կանոնների 6.3 կետի համաձայն կատարվող փորձարկման ժամանակ ջրի ակտիվությունը չպետք է գերազանցի 100 A2: Այդ փորձարկման ժամանակ պետք է հաշվի առնվի սույն կանոնների 6.36 և 6.37 կետերի համաձայն կատարվող փորձարկումների քայքայիչ ազդեցությունը:
Բոլոր տեսակի փաթեթավորման կոմպլեկտներին և փաթեթներին ներկայացվող ընդհանուր պահանջները
5.6. Հաշվի առնելով փաթեթի մասսան, ծավալը և ձևը՝ այն պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի ապահովված լինեն նրա փոխադրման դյուրինությունն ու անվտանգությունը: Բացի այդ, փաթեթի կառուցվածքը պետք է թույլ տա փոխադրման ժամանակ այն հուսալի ամրացնել փոխադրամիջոցի վրա կամ նրա մեջ:
5.7. Փաթեթի կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի նրա բարձրացման համար նախատեսված նրա վրա գտնվող հարմարանքները ճիշտ շահագործման դեպքում չխափանվեն, իսկ նրանց ջարդվելու դեպքում չվատանա սույն կանոնների պահանջները փաթեթի բավարարման ունակությունը: Փաթեթի կառուցվածքում պետք է հաշվի առնվեն կտրուկ բարձրացման դեպքի համար նախատեսված համապատասխան խնայման գործակիցները:
5.8. Փաթեթի արտաքին մակերեսի վրա գտնվող ցանկացած հարմարանքներ, որոնք կարող են օգտագործվել նրա բարձրացման համար, պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի սույն կանոնների 6.7. կետի պահանջներին համապատասխան դիմանան նրա մասսային կամ հնարավոր լինի դրանք հանել կամ այլ կերպ բերել օգտագործման համար ոչ պիտանի վիճակի:
5.9. Փաթեթավորման կոմպլեկտը գործնականորեն հնարավորին չափ պետք է նախագծված և մշակված լինի այնպես, որպեսզի նրա արտաքին մակերեսը չունենա դուրս ցցված մասեր և հեշտությամբ ապաակտիվացվի:
5.10. Գործնականորեն հնարավորին չափ փաթեթի արտաքին մակերևույթը այնպես պետք է պատրաստված լինի, որպեսզի նրա վրա ջուր չկուտակվի և չմնա:
5.11. Փոխադրման ժամանակ փաթեթին ավելացվող ցանկացած հարմարանք, որ չի հանդիսանում փաթեթի մասը, չպետք է նրան դարձնի պակաս անվտանգ:
5.12. Փաթեթը պետք է ունենա փոխադրման սովորական պայմաններում առաջացող ցանկացած արագացմանը, վիբրացիային կամ վիբրացիոն ռեզոնանսին դիմակայելու հատկություն, որպեսզի չնվազի տարբեր տարաների փականների արդյունավետությունը կամ չխախտվի ողջ փաթեթի ամբողջականությունը: Մասնավորապես, հեղյուսները, պտուտակները և այլ ամրացնող հարմարանքները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի բազմակի օգտագործումից հետո հնարավոր չլինի նրանց ինքնաթուլացումը:
5.13. Փաթեթավորման կոմպլեկտի և ցանկացած տարրերի կամ կառուցվածքների համար օգտագործված նյութերը պետք է ֆիզիկապես ու քիմիապես համատեղելի լինեն միմյանց և ռադիոակտիվ պարունակության հետ: Պետք է հաշվի առնվի, թե նրանք ինչպես կպահեն իրենց ճառագայթային ազդեցության դեպքում:
5.14. Բոլոր այն փականները, որոնց միջոցով ռադիոակտիվ պարունակությունը կարող է դուրս գալ, պետք է պաշտպանված լինեն անթույլատրելի գործողություններից:
5.15. Փաթեթի կառուցվածքը նախագծելիս պետք է հաշվի առնվեն փոխադրման սովորական պայմաններում արտաքին միջավայրի հնարավոր ջերմաստիճաններն ու ճնշումը:
5.16. Այլ վտանգավոր հատկություններ ունեցող ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար նախատեսված փաթեթների կառուցվածքների նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև բեռի այդ հատկությունները:
Օդային տրանսպորտով փոխադրվող փաթեթներին ներկայացվող լրացուցիչ պահանջները
5.17. Օդային տրանսպորտով փոխադրվող փաթեթների մատչելի մակերեսի ջերմաստիճանը, շրջակա միջավայրի 380C ջերմաստիճանի դեպքում, առանց ինսոլացիայի հաշվի առնման, չպետք է գերազանցի 500C-ը:
5.18. Օդային տրանսպորտով փոխադրվող փաթեթները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի շրջակա միջավայրի -400C-+550C ջերմաստիճանային տիրույթի դեպքում չվնասվի նրանց պաշտպանիչ պատյանի ամբողջականությունը:
5.19. Օդային տրանսպորտով փոխադրվող փաթեթները պետք է ունենան պաշտպանիչ պատյան, որն առանց արտահոսքի կդիմանա արտաքին ճնշման մինչև 5 kPa իջեցմանը:
Ազատված փաթեթներին ներկայացվող պահանջները
5.20. Ազատված փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի ապահովվի սույն կանոնների 5.6-6.16 կետերի պահանջների կատարումը, իսկ օդային տրանսպորտով փոխադրության դեպքում՝ նաև սույն կանոնների 5.17-5.19 կետերի պահանջների կատարումը:
Արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները
5.21. 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի ապահովվի սույն կանոնների 5.6-5.16 և 5.34 կետերի պահանջների կատարումը, իսկ օդային տրանսպորտով փոխադրության դեպքում՝ նաև սույն կանոնների 5.17-5.19 կետերի պահանջների կատարումը:
5.22. Այն արդյունաբերական փաթեթը, որը որակվել է որպես 2-րդ տեսակի, պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի ապահովվի սույն կանոնների 5.21 կետով 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները: Բացի այդ, սույն կանոնների 6.22 և 6.23 կետերին համապատասխան փորձարկումների ենթարկվելիս, նման փաթեթի կառուցվածքը պետք է կանխարգելի՝
ա) ռադիոակտիվ պարունակության արտահոսքը կամ տարածումը.
բ) պաշտպանիչ պատյանի ամբողջականության այնպիսի վնասումը, որը կարող է բերել փաթեթի արտաքին մակերեսի վրա ճառագայթման մակարդակի 20%-ից ավելի բարձրացման:
5.23. Այն արդյունաբերական փաթեթը, որը որակվել է որպես 3-րդ տեսակի, պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի ապահովվի սույն կանոնների 5.21 կետով 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները: Բացի այդ, նրա կառուցվածքը պետք է բավարարի նաև սույն կանոնների 5.34-5.47 կետերի պահանջները:
5.24. Փաթեթները կարող են օգտագործվել որպես 2-րդ տեսակի արդյունաբերական փաթեթներ՝ հետևյալ պայմանների դեպքում՝
ա) դրանք բավարարում են սույն կանոնների 5.21 կետով 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները.
բ) դրանք նախագծված են սույն կանոնների 5.6-5.16 կետերով բոլոր տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջներին, վտանգավոր բեռների փոխադրման ՄԱԿ-ի խորհուրդների կամ նշված նորմերին համարժեք ցանկացած այլ պահանջներին համապատասխան.
գ) ՄԱԿ-ի I կամ II խմբի փաթեթների համար պահանջվող փորձարկումների ենթարկվելուց, նման փաթեթի կառուցվածքը պետք է կանխարգելի՝
● ռադիոակտիվ պարունակության արտահոսքը կամ տարածումը.
● պաշտպանիչ պատյանի ամբողջականության այնպիսի վնասումը, որը կարող է բերել փաթեթի ցանկացած մակերեսի վրա ճառագայթման մակարդակի 20%-ից ավելի բարձրացման:
5.25. Կոնտեյներ-բաքերը կարող են օգտագործվել որպես 2-րդ կամ 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթներ, եթե բավարարված են հետևյալ պայմանները.
ա) դրանք բավարարում են սույն կանոնների 5.21 կետով 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները.
բ) դրանք նախագծված են սույն կանոնների 5.6-5.16 կետերով բոլոր տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջներին, վտանգավոր բեռների փոխադրման ՄԱԿ-ի խորհուրդների կամ նշված նորմերին համարժեք ցանկացած այլ պահանջներին համապատասխան.
գ) դրանք նախագծված են այնպես, որպեսզի նախատեսվող ցանկացած լրացուցիչ պաշտպանական միջոց կարողանա դիմակայել փոխադրման սովորական պայմաններում բեռի մշակման ժամանակ առաջացող ստատիկ ու դինամիկ բեռնվածքներին և կանխարգելել պաշտպանիչ պատյանի ամբողջականության այնպիսի վնասումը, որը կարող է բերել կոնտեյներ-բաքի արտաքին մակերեսի վրա ճառագայթման մակարդակի 20%-ից ավելի բարձրացման:
5.26. Այն տարողությունները, որոնք չեն հանդիսանում կոնտեյներ-բաքեր, LSA-1 և LSA-2 տեսակի հեղուկների և գազերի փոխադրման համար կարող են օգտագործվել որպես 2-րդ կամ 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթներ, եթե դրանք առնվազն համապատասխանում են սույն կանոնների 5.25 կետի պահանջներին:
5.27. Բեռնատար կոնտեյներները կարող են օգտագործվել որպես 2-րդ կամ 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթներ, եթե դրանք բավարարում են հետևյալ պայմանները՝
ա) դրանց ռադիոակտիվ պարունակությունը սահմանափակվում է պինդ նյութով.
բ) դրանք բավարարում են սույն կանոնների 5.21 կետով 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները.
գ) դրանք պետք է նախագծված լինեն նաև այնպես, որպեսզի ապահովեն սույն կանոնների 5.6-5.16 կետերով բոլոր տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջները, իսկ փոխադրման սովորական պայմաններում՝ դիմակայեն առաջացող արագացումներին և կանխարգելեն պաշտպանիչ պատյանի ամբողջականության այնպիսի վնասումը, որը կարող է բերել բեռնատար կոնտեյների արտաքին մակերեսի վրա ճառագայթման մակարդակի 20%-ից ավելի բարձրացման:
5.28. Զանգվածային բեռների համար նախատեսված միջին բեռնվածության մետաղական կոնտեյներները կարող են օգտագործվել որպես 2-րդ կամ 3-րդ տեսակի արդյունաբերական փաթեթներ, եթե դրանք բավարարում են հետևյալ պայմանները՝
ա) դրանք բավարարում են սույն կանոնների 5.21 կետով 1-ին տեսակի արդյունաբերական փաթեթներին ներկայացվող պահանջները.
բ) դրանք նախագծված են ՄԱԿ-ի I և II խմբի փաթեթների համար վտանգավոր բեռների փոխադրման ՄԱԿ-ի խորհուրդներին համապատասխան և նույն փաստաթղթի համաձայն փորձարկումների ենթարկվելուց հետո դրանց կանխարգելում են՝
1) ռադիոակտիվ պարունակության արտահոսքը կամ տարածումը.
2) պաշտպանիչ պատյանի ամբողջականության այնպիսի վնասումը, որը կարող է բերել փաթեթի արտաքին մակերեսի վրա ճառագայթման մակարդակի 20%-ից ավելի բարձրացման:
Ուրանի հեքսաֆտորիդ պարունակող փաթեթներին ներկայացվող պահանջները
5.29. Բացառությամբ սույն կանոնների 5.32 կետով նախատեսվող դեպքերի, ուրանի հեքսաֆտորիդը պետք է փաթեթավորվի և փոխադրվի սույն կանոնների 5.30-5.31 կետերի պահանջներին համապատասխան: Փաթեթը պետք է բավարարի նաև սույն փաստաթղթի այլ դրույթներով պարունակության ռադիոակտիվությանն ու տրոհման հատկություններին ներկայացվող պահանջները:
5.30. Յուրաքանչյուր փաթեթ, որը պարունակում է 0.1 կգ կամ ավելի ուրանի հեքսաֆտորիդ, պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի բավարարի հետևյալ պայմանները՝
ա) պետք է առանց արտահոսքի և անթույլատրելի լարման դիմանա սույն կանոնների 6.18 կետի համաձայն անցկացվող կառուցվածքի փորձարկմանը.
բ) պետք է առանց արտահոսքի և ուրանի հեքսաֆտորիդի ցրման դիմանա սույն կանոնների 6.22 կետի համաձայն անցկացվող փորձարկմանը.
գ) պետք է առանց պաշտպանական պատյանի համակարգի խախտման դիմանա 6.28 կետի համաձայն անցկացվող փորձարկմանը:
5.31. Փաթեթը, որը նախատեսված է 0.1 կգ կամ ավելի ուրանի հեքսաֆտորիդ փոխադրելու համար, պետք է չունենա ճնշման գցման համար նախատեսված հարմարանքներ:
5.32. Իրավասու մարմնի կողմից 0.1 կգ կամ ավելի ուրանի հեքսաֆտորիդ փոխադրելու համար նախատեսված փաթեթների հաստատման դեպքում փոխադրումը թույլատրվում է, եթե՝
ա) փաթեթները գործնականորեն բավարարում են սույն կանոնների 5.30-5.31 կետերի պահանջները.
բ) փաթեթները նախագծված են այնպես, որ առանց արտահոսքի և անթույլատրելի լարման դիմանում են սույն կանոնների 6.18 կետի համաձայն անցկացվող կառուցվածքի փորձարկմանը:
«A» տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջները
5.33. «A» փաթեթները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի ապահովեն սույն կանոնների 5.6-5.16 և 5.34-5.49 կետերի պահանջների կատարումը, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում՝ նաև սույն կանոնների 5.17-5.19 կետերի պահանջների կատարումը:
5.34. Փաթեթի նվազագույն գաբարիտային չափը պետք է լինի առնվազն 10 սմ:
5.35. Փաթեթի արտաքին մակերեսին պետք է լինի հարմարանք (օրինակ՝ կնիք), որը դժվարությամբ կենթարկվի վնասման և ձեռք չտված տեսքով ցույց կտա, որ փաթեթը բացված չէ:
5.36. Փաթեթի վրա եղած ցանկացած ամրացման հարմարանքներ պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի փոխադրման ցանկացած պայմաններում այդ հարմարանքներում առաջացող լարումները չվատացնեն սույն կանոնների պահանջներին համապատասխանող հատկությունները:
5.37. Փաթեթի կառուցվածքը հաշվարկելիս պետք է ընդունել, որ փաթեթավորման կոմպլեկտի տարրերը կարող են գտնվել -400C-ից մինչև +700C ջերմաստիճանային տիրույթի պայմաններում: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նշված ջերմաստիճանային տիրույթում առկա հեղուկների սառցակալմանն ու փաթեթավորման կոմպլեկտի նյութերի հատկությունների հնարավոր վատացմանը:
5.38. «A» տեսակի փաթեթի կառուցվածքն ու պատրաստման մեթոդները պետք է համապատասխանեն միջազգային նորմերին և կարգավորող մարմնի կողմից ընդունելի պահանջներին:
5.39. «A» տեսակի փաթեթի կառուցվածքը պետք է ունենա պաշտպանիչ պատյան, որի փականը չի կարող բացվել պատահականորեն կամ փաթեթի ներքին ճնշման հնարավոր ազդեցությամբ:
5.40. «A» տեսակի փաթեթում գտնվող հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութը կարող է դիտվել որպես փաթեթի պաշտպանիչ պատյանի տարր:
5.41. Եթե պաշտպանիչ պատյանն իրենից ներկայացնում է «A» տեսակի փաթեթի առանձին մաս, ապա այն պետք է փակվի փաթեթավորման կոմպլեկտի ցանկացած այլ մասից անկախ հուսալի փակիչով:
5.42. Համապատասխան դեպքերում «A» տեսակի փաթեթի պաշտպանիչ պատյանի կառուցվածքում պետք է հաշվի առնվի հեղուկների կամ այլ խոցելի նյութերի ճառագայթային քայքայման, քիմիական ռեակցիաների կամ ռադիոլիզի պատճառով գազերի անջատման հնարավորությունը:
5.43. Մինչև 60 kPa արտաքին ճնշման անկման դեպքում «A» տեսակի փաթեթի պաշտպանիչ պատյանը պետք է թույլ չտա ռադիոակտիվ պարունակության արտահոսք:
5.44. Բացառությամբ ճնշման գցման համար նախատեսված փականի, «A» տեսակի փաթեթի բոլոր այլ փականները պետք է ունենան փականի միջով ցանկացած արտահոսքեր արգելող հարմարանք:
5.45. «A» տեսակի փաթեթի պաշտպանիչ պատյանի տարրերից ցանկացածը շրջապատող ճառագայթային պաշտպանությանը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի թույլ չտա պաշտպանիչ պատյանի նշված տարրի պատահական ելքը պաշտպանության համակարգի սահմաններից դուրս:
5.46. «A» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի, սույն կանոնների 6.19-6.24 կետերին համապատասխան փորձարկումների ենթարկվելիս, նման փաթեթի կառուցվածքը թույլ չտա՝
ա) ռադիոակտիվ պարունակության արտահոսք կամ տարածում.
բ) պաշտպանիչ պատյանի ամբողջականության այնպիսի վնասում, որը կարող է բերել փաթեթի արտաքին մակերեսի վրա ճառագայթման մակարդակի 20%-ից ավելի բարձրացման:
5.47. Հեղուկ ռադիոակտիվ նյութերի համար նախատեսված «A» տեսակի փաթեթի կառուցվածքում պետք է լինի լրացուցիչ դատարկ ծավալ, որը թույլ կտա հատուցել պարունակության ջերմային ընդարձակումը, լցման և փոխադրման ժամանակ առաջացող դինամիկ էֆեկտները:
5.48.Հեղուկ ռադիոակտիվ նյութերի համար նախատեսված «A» տեսակի փաթեթը, սույն կանոնների 6.25 կետով նախատեսված փորձարկումների ենթարկվելիս, պետք է բավարարի սույն կանոնների 5.46 կետում նշված պահանջները և՝
ա) կամ ունենա հեղուկ պարունակության կրկնակի ծավալի չափով հեղուկների կլանման համար նախատեսված նյութ (ադսորբեր).
բ) կամ էլ ունենա ներքին (առաջնային) և արտաքին (երկրորդային) տարրերից կազմված պաշտպանիչ պատյան, որը թույլ կտա ներքին տարրից ռադիոակտիվ հեղուկի արտահոսքի դեպքում այն պահել արտաքին տարրի ներսում:
5.49. Գազային ռադիոակտիվ նյութերի համար նախատեսված «A» տեսակի փաթեթը պետք է, սույն կանոնների 6.25 կետով նախատեսված փորձարկումների ենթարկվելիս, կանխարգելի ռադիոակտիվ պարունակության արտահոսքը կամ տարածումը: Ռադիոակտիվ տրիտիումի կամ իներտ գազերի համար նախատեսված «A» տեսակի փաթեթն ազատվում է այս պահանջից:
«B(Ս)» տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջները
5.50. «B(Ս)» տեսակի փաթեթները պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի ապահովեն սույն կանոնների 5.6-5.16, 5.34-5.47 (բացառությամբ 5.46 կետի «ա» ենթակետի) և 5.51-5.64 կետերի պահանջների կատարումը, իսկ օդային տրանսպորտով փոխադրության դեպքում՝ նաև սույն կանոնների 5.17-5.19 կետերի պահանջների կատարումը:
5.51. «B(Ս)» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի սույն կանոնների 5.53 և 5.54 կետերով նախատեսված արտաքին պայմաններում իրականացվող նորմալ փոխադրման դեպքում փաթեթի ներսում ռադիոակտիվ պարունակության կողմից անջատվող ջերմությունը (որը հաստատված է սույն կանոնների 6.19-6.24 կետերով նախատեսված փորձարկումների ժամանակ) փաթեթը մեկ շաբաթ չսպասարկվելու դեպքում չբերի փաթեթի պաշտպանիչ պատյանին և ճառագայթային պաշտպանությանը ներկայացվող պահանջների ապահովման վատթարացման: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ջերմության այնպիսի ազդեցությանը, որը կարող է՝
ա) փոխել ռադիոակտիվ պարունակության տեղադրությունը, երկրաչափական ձևը կամ ֆիզիկական վիճակը կամ, եթե ռադիոակտիվ պարունակությունը գտնվում է անոթի կամ կոնտեյների մեջ (օրինակ՝ պատյանի մեջ գտնվող միջուկային ռեակտորի վառելիքային տարրերը), բերել անոթի, կոնտեյների կամ ռադիոակտիվ պարունակության դեֆորմացիայի կամ հալման.
բ) ճառագայթային պաշտպանության համակարգի նյութի ջերմային ընդարձակման, ճաքման կամ հալման պատճառով թուլացնել փաթեթավորման կոմպլեկտի արդյունավետությունը.
գ) խոնավության առկայության դեպքում արագացնել փաթեթի կառուցվածքային մասերի կոռոզիան:
5.52. Բացառությամբ սույն կանոնների 5.17 կետի համաձայն օդային տրանսպորտով փոխադրվող փաթեթներին ներկայացվող պահանջներից, «B(Ս)» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի սույն կանոնների 5.53 կետով նախատեսված արտաքին պայմաններում փոխադրվող փաթեթի արտաքին մակերեսի մատչելի տեղերում ջերմաստիճանը չգերազանցի 500C-ը, եթե միայն տվյալ փաթեթը չի փոխադրվում բացառիկ օգտագործման պայմաններում:
5.53. «B(Ս)» տեսակի փաթեթների համար արտաքին միջավայրի ջերմաստիճանը սահմանվում է 380C:
5.54. Արևային ինսոլացիայի պայմանները պետք է ընդունվեն համաձայն աղյուսակ 11-ում ներկայացված տվյալների:
5.55. «B(Ս)» տեսակի փաթեթը, որը սույն կանոնների 6.28 կետում նշված ջերմային փորձարկումների պահանջների ապահովման նպատակով պարունակում է պաշտպանություն, պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի համապատասխանաբար սույն կանոնների 6.19-6.24 կետերի, 6.27 կետի «ա» և 6.07 կետի «բ» կամ 6.27 կետի «բ» և 6.27 կետի «գ» ենթակետերի համաձայն անցկացվող փաթեթի փորձարկումներից հետո այդ ջերմային պաշտպանությունը պահպանի իր արդյունավետությունը: Փաթեթից դուրս գտնվող ցանկացած նման պաշտպանություն չպետք է շարքից դուրս գա խզման, կտրման, սահքի, շփման կամ հարվածի ուժերի ազդեցության դեպքում:
5.56. «B(Ս)» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի՝
ա) սույն կանոնների 6.19-6.24 կետերի համաձայն փորձարկումից հետո ռադիոակտիվ պարունակության արտահոսքի արագությունը չգերազանցի 10-6 A2 /ժամը.
բ) սույն կանոնների 6.26, 6.27, 6.28 և 6.29 կետերի համաձայն փորձարկումից հետո, առավելագույն ռադիոակտիվ պարունակության դեպքում, մակերեսից 1 մ հեռավորության վրա ճառագայթման մակարդակը չգերազանցի 10 mSv/ժամը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում գումարային ռադիոակտիվ արտահոսքը չգերազանցի 10 A2 85Kr-ի համար, և բոլոր այլ ռադիոիզոտոպների համար` A2:
Եթե փաթեթի պարունակությունն իրենից ներկայացնում է տարբեր ռադիոիզոտոպների խառնուրդ, ապա պետք է կիրառվեն սույն կանոնների 4.04-4.06 կետերի պահանջները, սակայն 85Kr-ի համար պետք է ընդունվի, որ A2(i) էֆեկտիվ նշանակությունը հավասար է 10 A2-ի:
5.57. Եթե «B(Ս)» տեսակի փաթեթի պարունակության ակտիվությունը գերազանցում է 105 A2-ը, ապա սույն կանոնների 6.30 կետի համաձայն անցկացվելիք ստորջրյա փորձարկման ժամանակ նրա պաշտպանիչ պատյանը պետք է չվնասվի:
5.58. «B(Ս)» տեսակի փաթեթից ռադիոակտիվ նյութերի թույլատրելի արտահոսքը պետք է կախված չլինի ֆիլտրերից և սառեցման մեխանիկական համակարգերից:
Աղյուսակ 11
Ինսոլացիայի արժեքները
Մակերևույթի ձևը և փոխադրման վիճակը |
Օրական 12 ժամվա ընթացքում ինսոլացիան |
Հորիզոնական վիճակում փոխադրվող հարթ մակերևույթներ՝ |
|
● հիմքի մակերևույթը |
բացակայում է |
● այլ մակերևույթներ |
800 |
Ոչ հորիզոնական վիճակում փոխադրվող հարթ մակերևույթներ |
|
● յուրաքանչյուր մակերևույթը |
200 |
Կոր մակերևույթներ |
400 |
5.59. «B(Ս)» տեսակի փաթեթը չպետք է ունենա պաշտպանիչ պատյանից ճնշման դուրս նետման հարմարանք, ինչը հնարավորություն կտա սույն կանոնների 6.19-6.24 և 6.26-6.29 կետերի համաձայն փորձարկումների ժամանակ խուսափել ռադիոակտիվ նյութերի արտահոսքից:
5.60. «B(Ս)» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի սույն կանոնների 6.19-6.24 և 6.26-6.29 կետերի համաձայն փորձարկումների ժամանակ նորմալ ճնշման առավելագույն թույլատրելի արժեքի դեպքում պաշտպանիչ պատյանում առաջացող լարումները չբերեն փաթեթի պաշտպանության թուլացման:
5.61. «B(Ս)» տեսակի փաթեթում նորմալ ճնշման առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 700 kPa մանոմետրական հավելյալ ճնշումը:
5.62. Բացառությամբ սույն կանոնների 5.17 կետի պահանջների, օդային տրանսպորտով «B(Ս)» տեսակի փաթեթի փոխադրման դեպքում փաթեթի մատչելի մակերեսի ցանկացած կետում, սույն կանոնների 6.53 կետով սահմանված արտաքին պայմաններում և ինսոլացիայի բացակայության դեպքում, ջերմաստիճանը չի կարող գերազանցել 850C-ը: Եթե նշված ջերմաստիճանը գերազանցում է 500C-ը, ապա փաթեթը պետք է փոխադրվի բացառիկ պայմաններում:
5.63. Տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութ փոխադրող «B(Ս)» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութին ավելացվող և այդ նյութի մասը չհանդիսացող ցանկացած տարր չկարողանա բերել այդ նյութի հատկությունների վատթարացման:
5.64. «B(Ս)» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի արտաքին միջավայրի -400C մինչև +380C ջերմաստիճանային տիրույթի համար:
«B(M)» տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջները
5.65. «B(M)» տեսակի փաթեթները պետք է բավարարեն սույն կանոնների 6.50 կետով «B(Ս)» տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջները: Սակայն այն փաթեթներին, որոնք փոխադրվում են Հայաստանի Հանրապետության ներսում կամ Հայաստանի Հանրապետության և այլ որոշակի պետությունների միջև, կարող են ներկայացվել կարգավորող մարմնի կողմից հաստատված այլ պահանջներ:
5.66. Թույլատրվում է փոխադրման ժամանակ պարբերաբար իրականացնել «B(M)» տեսակի փաթեթի ներքին ճնշման գցում, եթե այդ փաթեթի նկատմամբ շահագործման հսկողությունն ընդունելի է կարգավորող մարմնի կողմից:
«C» տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջները
5.67. «C» տեսակի փաթեթները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի ապահովեն սույն կանոնների 5.6-5.19, 5.34-5.47 (բացառությամբ 5.46 կետի «ա» ենթակետի), 5.51-5.54 և 5.58-5.64 կետերի պահանջների կատարումը:
5.68.«C» տեսակի փաթեթները 0.33 w/մ*K ջերմափոխանցման գործակից և անշարժ վիճակում 380C ջերմաստիճան ունեցող միջավայրում թաղվելուց հետո պետք է բավարարեն սույն կանոնների 5.56 կետի «բ» ենթակետի և 5.60 կետով նախատեսվող փորձարկումների արդյունքների գնահատման չափանիշները: Որպես ելակետային պայմաններ պետք է ընդունվեն, որ՝
● փաթեթի ցանկացած ջերմային պաշտպանություն չի վնասված.
● փաթեթը գտնվում է նորմալ աշխատանքային ճնշման պայմաններում.
● արտաքին միջավայրի ջերմաստիճանը հավասար է 380C-ի:
5.69.«C» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի նորմալ աշխատանքային ճնշման առավելագույն արժեքի պայմաններում՝
● սույն կանոնների 6.19-6.24 կետերի համաձայն փորձարկումից հետո ռադիոակտիվ պարունակության արտահոսքի արագությունը չգերազանցի 10-6 A2/ժամը.
● տվյալ փաթեթի համար նախատեսված առավելագույն ռադիոակտիվ պարունակության դեպքում սույն կանոնների 6.34 կետի համաձայն փորձարկումներից հետո փաթեթի մակերեսից 1 մ հեռավորության վրա ճառագայթման մակարդակը չգերազանցի 10 mSv/ժամը.
● սույն կանոնների 6.34 կետի համաձայն փորձարկումներից հետո ռադիոակտիվ պարունակության գումարային արտահոսքը մեկ շաբաթվա ընթացքում չգերազանցի 10A2՝ 85Kr-ի համար, իսկ բոլոր այլ ռադիոիզոտոպների համար`A2:
Եթե փաթեթի պարունակությունն իրենից ներկայացնում է տարբեր ռադիոիզոտոպների խառնուրդ, ապա պետք է կիրառվեն սույն կանոնների 4.04-4.06 կետերի պահանջները, սակայն 85Kr-ի համար պետք է ընդունվի, որ A2(i) էֆեկտիվ նշանակությունը հավասար է 10 A2 -ի:
5.70. «C» տեսակի փաթեթը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի սույն կանոնների 6.30 կետի համաձայն անցկացվելիք ստորջրյա փորձարկման ժամանակ չվնասվի նրա պաշտպանիչ պատյանը:
Տրոհվող նյութեր պարունակող փաթեթներին ներկայացվող պահանջները
5.71. Տրոհվող նյութը պետք է փոխադրվի այնպես, որպեսզի՝
ա) ինչպես փոխադրման նորմալ, այնպես էլ վթարային իրավիճակներում պահպանվի ենթակրիտիկականությունը: Մասնավորապես, պետք է հաշվի առնվեն հետևյալ անկանխատեսելի դեպքերը՝
1. փաթեթից ջրի արտահոսքը կամ ջրի ներհոսքը փաթեթ.
2. փաթեթի մեջ դրված նեյտրոնների կլանիչների կամ դանդաղեցուցիչների արդյունավետության անկումը.
3. փաթեթի մեջ կամ փաթեթից դուրս գալու հետևանքով միջուկային նյութի վերաբաշխումը.
4. փաթեթի մեջ հեռավորությունների փոքրացումը, կամ փաթեթների միջև հեռավորությունների փոքրացումը.
5. փաթեթի խորասուզումը ջրի կամ ձյան մեջ.
6. փաթեթի ջերմաստիճանի փոփոխությունը.
բ) փաթեթում գտնվող տրոհվող նյութի նկատմամբ կատարվեն սույն կանոնների 5.34 կետի պահանջները.
գ) փաթեթի ռադիոակտիվ պարունակության նկատմամբ կատարվեն սույն կանոններով սահմանվող այլ պահանջները.
դ) կատարվեն սույն կանոնների 5.73-5.82 կետերի պահանջները, եթե փաթեթը սույն կանոնների 5.72 կետի համաձայն չի ընկնում ազատման տակ:
Տրոհվող նյութեր պարունակող փաթեթներին ներկայացվող պահանջներից ազատումը
5.72. Եթե փոխադրվող տրոհվող նյութը բավարարում է սույն կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերից որևէ մեկի դրույթները, ապա այն ազատվում է տրոհվող նյութերի նկատմամբ սույն կանոնների պահանջների կատարումից, իսկ այդ նյութը փոխադրող փաթեթը՝ սույն կանոնների 5.73-5.82 կետերի պահանջներից.
ա) փոխադրվող բեռի մասսան բավարարում է հետևյալ բանաձևին՝
|
+ |
|
< 1, |
որտեղ X-ը և Y-ը աղյուսակ 12-ի համաձայն որոշվող մասսայի սահմանային արժեքներն են՝ հետևյալ պայմանների ապահովման դեպքում.
1. յուրաքանչյուր առանձին փաթեթ պարունակում է 15 գ-ից ոչ ավելի տրոհվող նյութ (չփաթեթավորված նյութի դեպքում այդ քանակական սահմանափակումը պետք է կիրառվի փոխադրամիջոցի մեջ կամ նրա վրա տեղադրված բեռի նկատմամբ).
2. տրոհվող նյութն իրենից ներկայացնում է ջրածին պարունակող հոմոգեն լուծույթ կամ խառնուրդ, որում տրոհվող իզոտոպների հարաբերությունը ջրածնին փոքր է 5%-ից.
3. տրոհվող նյութի քանակությունը ցանկացած 10 լ ծավալում չի գերազանցում 5 գ:
Բեռի մեջ ներկա բերիլիումի և դեյտերիումի քանակությունը պետք է չգերազանցի տրոհվող նյութի ընդհանուր մասսայի 0.1 %-ը.
բ) փոխադրվող ուրան 235-ով մինչև 1% հարստացված ուրանում պլուտոնիումի և ուրան 233-ի ընդհանուր պարունակությունը չի գերազանցում ուրան 235-ի մասսայի 1%-ը և տրոհվող նյութը գործնականորեն հավասարաչափ բաշխված է նյութի ծավալով մեկ: Բացի այդ, ուրան 235-ը հանդես է գալիս մետաղի, օքսիդի կամ կարբիդի տեսքով և չի տեղավորված կարգավորված ցանցի տեսքով.
գ) փոխադրվող ուրան 235-ով մինչև 2% հարստացված ուրանիլ-նիտրատում պլուտոնիումի և ուրան 233-ի ընդհանուր պարունակությունը չի գերազանցում ուրան 235-ի մասսայի 0.002%-ը, իսկ ազոտի և ուրանի ատոմային (N/Ս) հարաբերությունը պակաս չէ 2-ից.
Աղյուսակ 12
Տրոհվող նյութ պարունակող փաթեթներին ներկայացվող պահանջներից ազատման համար այդ փաթեթներում պարունակվող բեռի մասսայի սահմանային արժեքները
Տրոհվող նյութը |
Տրոհվող նյութի մասսան (գ), եթե այն խառնված է այլ նյութերի հետ, որոնցում ջրածնի միջին խտությունը ցածր է ջրի խտությունից կամ հավասար նրան |
Տրոհվող նյութի մասսան (գ), եթե այն խառնված է այլ նյութերի հետ, որոնցում ջրածնի միջին խտությունը բարձր է ջրի խտությունից |
235Ս(X) |
400 |
290 |
Այլ տրոհվող նյութ (Y) |
250 |
180 |
դ) փոխադրվող փաթեթներից յուրաքանչյուրում պլուտոնիումի մասսան ավելի չէ 1 կգ, իսկ մասսայի ոչ ավելի, քան 20%-ը կազմում են ուրան 239-ը, պլուտոնիում 241-ը կամ այդ ռադիոիզոտոպների ցանկացած համակցությունը:
Տրոհվող նյութ պարունակող փաթեթների գնահատման համար անհրաժեշտ փաթեթի պարունակության բնութագրերը
5.73. Եթե հայտնի չեն փաթեթում գտնվող նյութերի ֆիզիկական կամ քիմիական ձևը, մասսան կամ խտությունը, դանդաղեցման գործակիցը կամ երկրաչափական կառուցվածքը, ապա սույն կանոնների 5.77-5.82 կետերով նախատեսված գնահատումները կատարվում են ելնելով այն կանխապայմանից, որ յուրաքանչյուր անհայտ ցուցանիշ ունի այնպիսի նշանակություն, որ այդ գնահատումների հայտնի ցուցանիշների և պայմանների դեպքում նեյտրոնների բազմացումը հասնում է առավելագույնի:
5.74. Ճառագայթահարված միջուկային վառելիքի համար սույն կանոնների 5.77-5.82 կետերով նախատեսված գնահատումները պետք է հիմնված լինեն իզոտոպային կազմի վրա, որը ցույց է տալիս՝
ա) ճառագայթահարման ժամանակահատվածում նեյտրոնների առավելագույն բազմացումը, կամ՝
բ) փաթեթների գնահատման համար նեյտրոնների բազմացման կոնսերվատիվ գնահատականը:
Ճառագայթահարումից հետո, մինչև փոխադրումը, պետք է իզոտոպային կազմի նկատմամբ կոնսերվատիզմի հաստատման նպատակով կատարվեն չափումներ:
Ջերմաստիճանին և կառուցվածքին ներկայացվող պահանջները
5.75. Սույն կանոնների 6.19-6.24 կետերին համապատասխան փորձարկումից հետո նորմալ պայմաններում փոխադրվող փաթեթավորման կոմպլեկտի կառուցվածքը պետք է բացառի 10 սմ կողով խորանարդի ներթափանցումը:
5.76. Եթե կարգավորող մարմնի կողմից փաթեթի կառուցվածքը հաստատող սերտիֆիկատում այլ պայման չի նշված, փաթեթը պետք է նախագծված լինի արտաքին միջավայրի -400C մինչև +380C ջերմաստիճանային տիրույթի հաշվի առնմամբ:
Առանձին փաթեթի գնահատումը
5.77. Առանձին փաթեթի համար պետք է ընդունվի, որ փաթեթի բոլոր դատարկ տարածքները, այդ թվում՝ պաշտպանիչ պատյանից ներս, կարող է ջուր թափանցել կամ, հակառակը, այդ տեղերից դուրս հոսել: Սակայն, եթե փաթեթի կառուցվածքը ներառում է հատուկ միջոցներ, որոնց նպատակն է բացառել ջրի ներթափանցումը որոշակի դատարկ տարածքներ, կամ դրանցից դուրս հոսելը, նույնիսկ անձնակազմի սխալ գործողությունների հետևանքով, ապա կարելի է ընդունել, որ այդ տարածքներ ջրի ներհոսքը/արտահոսքը բացակայում է: Նշված հատուկ միջոցները պետք է ներառեն՝
ա) փաթեթավորման կոմպլեկտում ջրի համար մի շարք արգելափակոցների տեղադրում, որոնցից յուրաքանչյուրը պետք է մնա անջրաթափանց 5.82 «բ» ենթակետի համաձայն փորձարկումից հետո: Փաթեթավորման կոմպլեկտի պատրաստման, շահագործման և սպասարկման ժամանակ պետք է ապահովվի որակի բարձր աստիճան.
բ) միայն ուրանի հեքսաֆտորիդ պարունակող փաթեթների համար.
1. սույն կանոնների 5.82 կետի «բ» ենթաենթակետի համաձայն փորձարկումից հետո պետք է բացակայի փաթեթի փականի և փաթեթավորման կոմպլեկտի ցանկացած այլ տարրի միջև ֆիզիկական հպումը (բացառությամբ ամրացման նախնական կետի), լրացուցիչ՝ սույն կանոնների 6.28 կետի համաձայն փորձարկումից հետո փականները պետք է վնասված չլինեն.
2. փաթեթավորման կոմպլեկտի պատրաստման, շահագործման և սպասարկման ժամանակ պետք է ապահովվի որակի բարձր աստիճան և, դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր փոխադրումից առաջ պետք է իրականացվեն յուրաքանչյուր փաթեթի հերմետիկության փորձարկումներ:
5.78. Հարկավոր է նաև ընդունել, որ տեղայնացման համակարգի համար մոտիկ անդրադարձում կլինի 20 սմ-ից ոչ պակաս ջրի շերտի դեպքում կամ կլինի այնպիսի բարձր անդրադարձում, որը լրացուցիչ կստեղծեն փաթեթավորման կոմպլեկտը շրջապատող նյութերը: Սակայն, եթե հնարավոր է հաստատել, որ սույն կանոնների 5.82 կետի «բ» ենթակետի համաձայն փորձարկումներից հետո փաթեթավորման կոմպլեկտի մեջ տեղայնացման համակարգը մնում է անվնաս, ապա կարելի է սույն կանոնների 5.79 կետի «գ» ենթակետի համար ընդունել, որ փաթեթի համար մոտիկ անդրադարձում կլինի 20 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ջրի շերտի դեպքում:
5.79. Փաթեթը պետք է մնա ենթակրիտիկական սույն կանոնների 5.77 և 5.78 կետերում շարադրված պայմանների դեպքում: Այն պայմանները, որոնցում գտնվում է փաթեթը, պետք է լինեն այնպիսին, որպեսզի նեյտրոնների առավելագույն բազմացումը համապատասխանի՝
ա) փոխադրման սովորական պայմաններին (առանց միջադեպերի).
բ) սույն կանոնների 5.81 «բ» ենթակետով նախատեսվող փորձարկումներին.
գ) սույն կանոնների 5.82 «բ» ենթակետով նախատեսվող փորձարկումներին:
5.80. Օդային տրանսպորտով փոխադրվող փաթեթների դեպքում՝
ա) փաթեթը պետք է մնա ենթակրիտիկական սույն կանոնների 6.34 կետով նախատեսվող փորձարկումների պայմաններում, եթե ընդունված է, որ անդրադարձման ֆունկցիան կատարում է 20 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ջրի շերտը, իսկ փաթեթը պահպանում է անջրաթափանցիկությունը.
բ) սույն կանոնների 5.77 կետում նշված հատուկ միջոցները չպետք է դիտարկվեն, եթե սույն կանոնների 6.34 կետի, իսկ հետո՝ նաև 6.33 կետի համաձայն փորձարկումներից հետո չի կանխվում ջրի ներհոսքը դեպի փաթեթի դատարկ մասեր կամ դրանցից ջրի արտահոսքը:
Նորմալ պայմաններում փոխադրվող փաթեթների խմբաքանակի գնահատումը
5.81. Նորմալ պայմաններում փոխադրվող փաթեթների խմբաքանակի համար պետք է որոշվի «N» թիվը, որի հնգապատիկ մեծացման դեպքում նեյտրոնների առավելագույն բազմացման բերող կառուցվածքի և պայմանների համար կապահովվի ենթակրիտիկականությունը, հետևյալ պահանջների ապահովման դեպքում՝
ա) փաթեթների միջև ընկած տարածքները մնում են դատարկ, իսկ փաթեթների խմբաքանակի տվյալ կառուցվածքի դեպքում անդրադարձիչի ֆունկցիաները կատարում է նրան բոլոր կողմերից շրջափակող 20 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ջրի շերտը.
բ) որպես փաթեթների վիճակ պետք է ընդունվի սույն կանոնների 6.19-6.24 կետերի համաձայն փորձարկումներից հետո նրանց գնահատված կամ փաստացի վիճակը:
Վթարային պայմաններում փոխադրվող փաթեթների խմբաքանակի գնահատումը
5.82. Վթարային պայմաններում փոխադրվող փաթեթների խմբաքանակի համար պետք է որոշվի «N» թիվը, որի կրկնակի մեծացման դեպքում նեյտրոնների առավելագույն բազմացման բերող կառուցվածքի և պայմանների համար կապահովվի ենթակրիտիկականությունը, հետևյալ պահանջների ապահովման դեպքում՝
ա) փաթեթների միջև ընկած տարածքները լցված են ջրածին պարունակող դանդաղեցուցիչով, իսկ փաթեթների խմբաքանակի տվյալ կառուցվածքի դեպքում անդրադարձիչի ֆունկցիաները կատարում է նրան բոլոր կողմերից շրջափակող 20 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ջրի շերտը.
բ) սույն կանոնների 6.19-6.24 կետերի համաձայն փորձարկումներից հետո պետք է անցկացվեն ներքո նշված փորձարկումներից նրանք, որոնք առաջադրում են առավել խիստ պայմաններ՝
սույն կանոնների 1. 6.19 կետի «բ» ենթակետում նշված փորձարկումները և կամ սույն կանոնների 6.19 կետի «գ» ենթակետում նշված փորձարկումներն այն փաթեթների համար, որոնց մասսան չի գերազանցում 500 կգ, իսկ արտաքին գաբարիտային չափերով որոշվող ընդհանուր խտությունը չի գերազանցում 100 կգ/մ3, կամ էլ սույն կանոնների 6.27 կետում նշված փորձարկումները բոլոր այլ փաթեթների համար: Այնուհետև անհրաժեշտ է իրականացնել սույն կանոնների 6.28 կետում նշված փորձարկումները և, որպես ավարտական, սույն կանոնների 6.31-6.33 կետերում նշված փորձարկումները, կամ էլ՝
2. իրականացնել սույն կանոնների 6.29 կետում նշված փորձարկումները.
գ) եթե սույն կանոնների 5.82 «բ» ենթակետում նշված փորձարկումներից հետո տեղի է ունենում տրոհվող նյութի ցանկացած մասի արտահոսք պաշտպանիչ պատյանից դուրս, պետք է ընդունվի, որ տրոհվող նյութի արտահոսքը տեղի է ունենում տվյալ խմբաքանակի յուրաքանչյուր փաթեթից, իսկ ամբողջ տրոհվող նյութի համար կառուցվածքի և դանդաղեցումն այնպիսին են, որ արդյունքում տեղի է ունենում նեյտրոնների առավելագույն բազմացում, որի դեպքում անդրադարձիչի ֆունկցիաները կատարում է խմբաքանակը բոլոր կողմերից շրջափակող 20 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ջրի շերտը:
6. Փորձարկումների կարգը
Պահանջներին համապատասխանության հաստատումը
6.01. Աշխատանքային բնութագրերի համապատասխանությունը 5-րդ բաժնում շարադրված պահանջներին պետք է հաստատվի ներքո բերված փորձարկման մեթոդներից ցանկացածով կամ դրանց համակցությամբ՝
ա) փորձարկվում են փորձանմուշներ, որոնք իրենցից ներկայացնում են ցածր տեսակարար ակտիվությամբ նյութ, կամ հատուկ տեսակի նյութ, կամ տարածման ցածր հատկությամբ ռադիոակտիվ նյութ, կամ փաթեթավորման կոմպլեկտների նախատիպեր կամ մոդելներ: Փորձանմուշի կամ փաթեթավորման կոմպլեկտի փորձարկումների համար նախատեսված պարունակությունը պետք է ունենա բնութագրեր, որոնք հնարավորին չափ մոտիկ կլինեն սպասվելիք ռադիոակտիվ պարունակության բնութագրերին, իսկ փորձարկվող փորձանմուշը կամ փաթեթավորման կոմպլեկտը պետք է պատրաստված լինեն այն տեսքով, ինչպես նրանք պետք է փոխադրվեն.
բ) հղում է կատարվում նախկինում նույն բնութագրի համար ստացված դրական եզրակացության վրա.
գ) փորձարկվում են համապատասխան մասշտաբի մոդելներ, որոնք ունեն փորձարկվող փորձանմուշի համար կարևոր տարրեր, եթե տեխնիկական փորձից հայտնի է, որ նման փորձարկումների արդյունքները նախագծային նպատակների տեսանկյունից ընդունելի են: Մասշտաբային մոդելների օգտագործման դեպքում պետք է հաշվի առնվի փորձարկումների որոշակի պարամետրերի ճշտման անհրաժեշտությունը, օրինակ, ծակիչի տրամագիծը կամ սեղմման ծանրաբեռնվածությունը.
դ) այն դեպքերում, երբ հանրահայտ է հաշվարկների կամ պարամետրերի հուսալիությունը կամ կոնսերվատիվությունը, կատարվում են հաշվարկներ կամ հիմնավորված եզրակացություններ:
6.02. Փորձանմուշի, նմանակի կամ մոդելի փորձարկումից հետո պետք է կիրառվեն արդյունքների գնահատման համապատասխան մեթոդներ, որոնք թույլ են տալիս հաստատել սույն բաժնում շարադրված պահանջների կատարումը՝ համաձայն 4-րդ բաժնում տրված ընդունելի նորմերի և աշխատանքային բնութագրերի:
6.03. Փաթեթի լրիվ պարունակությունը ներկայացնող պինդ նյութից փորձանմուշը պետք է 7 օր ընկղմված լինի արտաքին միջավայրի ջերմաստիճանն ունեցող ջրի մեջ: Փորձարկման համար օգտագործվող ջրի ծավալը պետք է բավարար լինի, որպեսզի 7-օրյա փորձարկումների վերջում չկլանված և չհակազդած ջրի ազատ ծավալը պակաս չլինի փորձանմուշի ծավալի 10%-ից: Փորձարկման համար օգտագործվող ջրի pH-ի սկզբնական արժեքը պետք է լինի 6-8, իսկ 200C ջերմաստիճանի դեպքում առավելագույն հաղորդականությունը՝ 1mS/մ: Փորձանմուշը 7 օր ջրում ընկղմելուց հետո պետք է չափվի ջրի ազատ ծավալի ակտիվությունը:
Հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի փորձարկումը
6.04. Այն փորձանմուշները, որոնք իրենցից ներկայացնում են հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութ կամ նման նյութի նմանակում, պետք է ենթարկվեն սույն կանոնների 6.05-6.09 կետերով նախատեսված բախման, հարվածի, ծռման և ջերմային փորձարկումների: Այդ փորձարկումներից յուրաքանչյուրի համար կարող են օգտագործվել տարբեր փորձանմուշներ: Յուրաքանչյուր փորձարկումից հետո պետք է կատարվի փորձանմուշի գնահատում հիմնայնացմամբ և արտահոսքի ծավալի որոշման մեթոդով, որը պակաս զգայուն չպետք է լինի, քան չտարածվող պինդ նյութի համար սույն կանոնների 6.10 կետում կամ պարկուճում ամփոփված նյութի համար սույն կանոնների 6.11 կետում նշված մեթոդները:
Փորձարկման մեթոդները
6.05. Բախման փորձարկում: Փորձանմուշը 9 մ բարձրությունից պետք է գցվի թիրախի վրա: Թիրախին ներկայացվող պահանջները բերված են սույն կանոնների 6.17 կետում:
6.06. Հարվածի փորձարկում: Փորձանմուշին, որը տեղադրված է պինդ հարթ մակերեսին փռված արճիճե թիթեղի վրա, պետք է հարվածվի փափուկ պողպատի կոճղի հարթ մակերեսով: Հարվածի ուժը պետք է հավասար լինի 1 մ բարձրությունից ազատ ընկնող 1.4 կգ մասսայով բեռի հարվածի ուժին: Կոճղի հարվածող գլխիկը պետք է ունենա 25 մմ տրամագիծ, իսկ նրա կողերը՝ 3 ± 0.3 մմ շառավղով կորություն: Արճիճե թիթեղի կարծրությունը Վիկկերսի սանդղակով պետք է լինի 3.5-4.5, իսկ հաստությունը՝ ոչ ավելի 25 մմ: Այն պետք է ունենա փորձանմուշի հենման մակերեսից մեծ մակերես: Յուրաքանչյուր փորձարկման ժամանակ պետք է օգտագործվի արճիճե նոր թիթեղ: Կոճղով հարվածը պետք է լինի այնպիսին, որպեսզի հասցվի առավելագույն վնասվածք:
6.07. Ծռման փորձարկում: Նման փորձարկման պետք է ենթարկվեն միայն երկար և բարակ աղբյուրները, որոնց երկարությունը փոքր չէ 10 սմ, իսկ երկարության հարաբերությունը նվազագույն հաստությանը փոքր չէ 10-ից: Փորձանմուշը պետք է պինդ ամրացվի հորիզոնական դրությամբ այնպես, որ ամրացման տեղից դուրս մնա նրա երկարության կեսից ոչ պակաս մասը: Փորձանմուշի դիրքը պետք է լինի այնպիսին, որպեսզի նրան հասցվի առավելագույն վնասվածք: Փորձանմուշին պետք է հարվածվի փափուկ պողպատի կոճղի հարթ մակերեսով: Հարվածի ուժը պետք է հավասար լինի 1 մ բարձրությունից ազատ ընկնող 1.4 կգ մասսայով բեռի հարվածի ուժին: Կոճղի հարվածող գլխիկը պետք է ունենա 25 մմ տրամագիծ, իսկ նրա կողերը՝ 3 ± 0.3 մմ շառավղով կորություն:
6.08. Ջերմային փորձարկում: Փորձանմուշը պետք է օդում տաքացվի մինչև 8000C, պահվի այդ ջերմաստիճանում 10 րոպե և ապա բնականորեն սառեցվի:
6.09. Այն փորձանմուշները, որոնք իրենցից ներկայացնում եմ հերմետիկ պարկուճում ամփոփված ռադիոակտիվ նյութ կամ նման նյութի ընդօրինակում, կարող են ազատվել հետևյալ փորձարկումներից՝
ա) սույն կանոնների 6.05 և 6.06 կետերով սահմանվող փորձարկումներից, եթե հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի մասսան պակաս է 200 գ-ից.
բ) սույն կանոնների 6.08 կետով սահմանվող փորձարկումից:
Հիմնայնացման և ծավալային արտահոսքի գնահատման մեթոդներ
6.10. Այն փորձանմուշների համար, որոնք իրենցից ներկայացնում են չտարածվող պինդ նյութ կամ նման նյութի նմանակում, անցկացվում է հիմնայնացման գնահատում հետևյալ կարգով՝
ա) փորձանմուշը պետք է 7 օր ընկղմված լինի արտաքին միջավայրի ջերմաստիճանն ունեցող ջրի մեջ: Փորձարկման ժամանակ օգտագործվող ջրի ծավալը պետք է բավարար լինի, որպեսզի 7-օրյա փորձարկումից հետո մնացած չկլանված և չփոխազդած ջրի ազատ ծավալը լինի փորձարկվող պինդ փորձանմուշի ծավալի 10%-ից ոչ պակաս: Օգտագործվող ջրի սկզբնական pH-ը պետք է լինի 6-10, իսկ 200C ջերմաստիճանի դեպքում առավելագույն հաղորդականությունը` 1 mS/ մ.
բ) այնուհետև ջուրը փորձանմուշի հետ պետք է տաքացվի մինչև 50 ± 50C և փորձանմուշը այդ ջերմաստիճանի տակ պետք է մնա 4 ժամ.
գ) այնուհետև պետք է չափվի ջրի ակտիվությունը.
դ) այնուհետև փորձանմուշն առանց օդահարման պետք է առնվազն 7 օր մնա դուրսը: Շրջակա օդի ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 300C, իսկ հարաբերական խոնավությունը` առնվազն 90%.
ե) այնուհետև պետք է կրկնվեն «ա», «բ» և «գ» կետերի պրոցեդուրաները։
6.11. Այն փորձանմուշների համար, որոնք իրենցից ներկայացնում են հերմետիկ պարկուճի մեջ ամփոփված ռադիոակտիվ նյութ կամ նման նյութի նմանակում, անցկացվում է կամ հիմնայնացման գնահատում կամ ծավալային արտահոսքի գնահատում՝
ա) հիմնայնացման գնահատումն իրականացվում է հետևյալ կարգով՝
1. փորձանմուշը պետք է ընկղմվի արտաքին միջավայրի ջերմաստիճանն ունեցող ջրի մեջ: Օգտագործվող ջրի սկզբնական pH-ը պետք է լինի 6-8, իսկ առավելագույն հաղորդականությունը 200C ջերմաստիճանի դեպքում` 1 mS/ մ.
2. այնուհետև ջուրը փորձանմուշի հետ միասին պետք է տաքացվի մինչև 50 ± 50C և փորձանմուշն այդ ջերմաստիճանի տակ պետք է մնա 4 ժամ.
3. այնուհետև պետք է չափվի ջրի ակտիվությունը.
4. այնուհետև պետք է կրկնվեն 1, 2 և 3 կետերի պրոցեդուրաները.
բ) ծավալային արտահոսքի գնահատումը պետք ընդգրկի ցանկացած փորձարկում, որն ընդունելի է կարգավորող մարմնի կողմից:
Տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի փորձարկումը
6.12. Այն փորձանմուշները, որոնք իրենցից ներկայացնում են տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութ կամ նման նյութի նմանակում, ենթարկվում են սույն կանոնների 6.36 կետում նշված ուժեղացված ջերմային փորձարկման և սույն կանոնների 6.37 կետում նշված բացման փորձարկման: Այդ փորձարկումներից յուրաքանչյուրի ժամանակ կարող է օգտագործվել առանձին փորձանմուշ: Յուրաքանչյուր փորձարկումից հետո փորձանմուշը պետք է ենթարկվի հիմնայնացման ստուգման փորձարկման, ինչպես նշված է սույն կանոնների 6.03 կետով: Յուրաքանչյուր փորձարկումից հետո անհրաժեշտ է պարզել սույն կանոնների 5.05 կետով սահմանված պահանջների կատարման վիճակը:
Փաթեթների փորձարկումը
Փորձանմուշի նախապատրաստումը փորձարկման
6.13. Բոլոր փորձանմուշները մինչև փորձարկումը պետք է ենթարկվեն արտաքին զննման, հայտնաբերելու և գրանցելու համար անսարքությունները կամ վնասվածքները, այդ թվում՝
ա) կառուցվածքի պարամետրերից շեղումները.
բ) պատրաստման դեֆեկտները.
գ) կոռոզիան կամ որակը վատացնող այլ էֆեկտները.
դ) դեֆորմացիաները:
6.14. Պետք է հստակ նշված լինի պաշտպանական պատյանի համակարգը:
6.15. Պետք է հստակ որոշված լինեն փորձանմուշի արտաքին դետալները, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ ցույց տալ նրա ցանկացած մասը:
Պաշտպանական պատյանի համակարգի և պաշտպանության ամբողջականության փորձարկումը և կրիտիկականության տեսակետից անվտանգության գնահատումը
6.16. Սույն կանոնների 6.18-6.37 կետերի համաձայն անցկացված յուրաքանչյուր փորձարկումից հետո՝
ա) պետք է հայտնաբերվեն և գրանցվեն անսարքություններն ու վնասվածքները.
բ) պետք է պարզվի՝ արդյոք պաշտպանական պատյանի համակարգը և պաշտպանությունը բավարարում են փորձարկվող փաթեթին ներկայացվող պահանջները, որոնք բերված են 5-րդ բաժնում.
գ) պետք է պարզվի՝ արդյոք տրոհվող նյութ պարունակող փաթեթների համար պահպանված են ընդունված նախապայմաններն ու պայմանները, որոնք օգտագործվում են սույն կանոնների 5.71-5.82 կետերի համաձայն մեկ կամ մի քանի փաթեթների նկատմամբ պահանջվող գնահատման ժամանակ:
Անկման փորձարկումների համար օգտագործվող թիրախը
6.17. Անկման փորձարկման համար, որոնք նշված են սույն կանոնների 6.05, 6.22, 6.27, 6.35, 6.37 կետերում և 6.25 կետի «ա» ենթակետում, օգտագործվում է թիրախ, որն իրենից ներկայացնում է այնպիսի հարթ և հորիզոնական մակերեսով սալ, որի մակերեսի վրա փորձանմուշի անկման ժամանակ առաջացող տեղաշարժման կամ դեֆորմացիայի դիմակայման ցանկացած մեծացում չի բերում փորձանմուշի վնասման մեծացման:
Ուրանի հեքսաֆտորիդի համար նախատեսված փաթեթավորման կոմպլեկտների փորձարկումը
6.18. Այն փորձանմուշները, որոնք իրենցից ներկայացնում են ուրանի հեքսաֆտորիդի համար նախատեսված փաթեթավորման կոմպլեկտ կամ նման կոմպլեկտի նմանակում, որոնցով նախատեսվում է փոխադրել նվազագույնը 0.1 կգ մասսայով հեքսաֆտորիդ, ենթարկվում են հիդրավլիկ փորձարկման նվազագույնը 1.4 MPa ներքին ճնշման դեպքում: Եթե փորձարկման ճնշումը փոքր է 2.8 MPa, ապա տվյալ կառուցվածքի համար պահանջվում է բազմակողմանի հաստատում: Կրկնակի փորձարկման ենթարկվող փաթեթավորման կոմպլեկտների համար կարող է կիրառվել չքայքայող փորձարկման ցանկացած այլ համարժեք մեթոդ, սակայն անհրաժեշտ է բազմակողմանի հաստատում:
Փորձարկումներ, որոնք անհրաժեշտ են հաստատելու համար փոխադրման նորմալ պայմաններում փաթեթների դիմանալու հատկությունները
6.19. Որպես փորձարկումներ, որոնք անհրաժեշտ են հաստատելու համար փոխադրման նորմալ պայմաններում փաթեթների դիմանալու հատկությունները, հանդես են գալիս՝
Þ ջրացողմամբ փորձարկումը.
Þ ազատ անկման փորձարկումը.
Þ միմյանց վրա շարելու փորձարկումը.
Þ քայքայման խորության (պենետրացիայի) փորձարկումը:
Փաթեթի փորձանմուշներն ազատ անկման, իրար վրա դարսելու և քայքայման խորության փորձարկումներից յուրաքանչյուրից առաջ պետք է ենթարկվեն ջրացողման: Բոլոր փորձարկումների ժամանակ կարող է օգտագործվել մեկ փորձանմուշ, պայմանով, որ կատարված են սույն կանոնների 6.20 կետի պահանջները:
6.20. Փորձանմուշի ջրացողման և հաջորդող փորձարկման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի այնպիսին, որպեսզի ջուրը հասցնի առավելագույնս ներծծվել` առանց արտաքին մակերեսի տեսանելի չորացման: Որևէ հակացուցման բացակայության դեպքում այդ ժամանակահատվածն ընդունվում է հավասար երկու ժամի, պայմանով, որ ջուրը ցողվում է չորս կողմերից: Սակայն, եթե ջուրը ցողվում է այդ չորս կողմերից յուրաքանչյուրից հաջորդաբար, ապա որևէ ժամանակահատված չպետք է լինի:
6.21. Ջրացողմամբ փորձարկումը: Փորձանմուշը պետք է ցողվի ջրով, որը նմանակում է 1 ժամից ոչ պակաս ժամանակով փորձանմուշի մնալը մոտավորապես 4 սմ/ժամ ինտենսիվությամբ անձրևի տակ:
6.22. Ազատ անկման փորձարկումը: Փորձանմուշը պետք է ընկնի թիրախի վրա այնպես, որպեսզի փորձարկվող պաշտպանության միջոցներին հասցվի առավելագույն վնասվածք՝
ա) անկման բարձրությունը, հաշված փորձանմուշի ամենաներքևի կետից մինչև հարթ թիրախի վերևի մակերեսը, պետք է պակաս չլինի աղյուսակ 13-ում համապատասխան մասսայի համար նշված բարձրությունից: Թիրախը պետք է համապատասխանի սույն կանոնների 6.17 կետի պահանջներին.
բ) մինչև 50 կգ մասսայով ուղղանկյուն ստվարաթղթե կամ փայտե փաթեթների յուրաքանչյուր առանձին փորձանմուշ պետք է ենթարկվի յուրաքանչյուր անկյան վրա 0.3 մ-ից ազատ անկման փորձարկման.
գ) մինչև 100 կգ մասսայով գլանաձև ֆիբրե փաթեթների յուրաքանչյուր առանձին փորձանմուշ պետք է ենթարկվի յուրաքանչյուր գլանի հիմքի ծայրամասի յուրաքանչյուր քառորդի վրա 0.3 մ-ից ազատ անկման փորձարկման:
6.23. Միմյանց վրա շարելու փորձարկումը: Եթե փաթեթավորման կոմպլեկտի ձևը չի բացառում նրանց միմյանց վրա շարելու հնարավորությունը, փորձանմուշը 24 ժամվա ընթացքում ենթարկվում է սեղմման: Սեղմման ուժը պետք է հավասար կամ մեծ լինի`
ա) ուժից, որը համարժեք է տվյալ փաթեթի մասսայի հնգապատիկին.
բ) ուժից, որը համարժեք է 13 kPa ճնշման և փաթեթի ուղղահայաց պրոյեկցիայի մակերեսի արտադրյալին:
Բեռնվածությունը պետք է հավասարաչափ բաշխվի փորձանմուշի երկու հակադարձ կողմերի միջև, որոնցից մեկը հիմքն է, որի վրա սովորաբար կանգնում է փաթեթը:
Աղյուսակ 13
Փոխադրման նորմալ պայմաններում փաթեթների դիմանալու փորձարկումների ժամանակ ազատ անկման բարձրությունը
Փաթեթի մասսան (կգ) |
Ազատ անկման բարձրությունը (մ) |
Փաթեթի մասսան < 5 000 |
1.2 |
5 000 ≤ փաթեթի մասսան < 10 000 |
0.9 |
10 000 ≤ փաթեթի մասսան < 15 000 |
0.6 |
15 000 ≤ փաթեթի մասսան |
0.3 |
6.24. Քայքայման խորության փորձարկումը: Փորձանմուշը պետք է տեղադրվի հորիզոնական կարծր հարթ մակերեսի վրա, որը չի տեղաշարժվում փորձարկման ժամանակ: Կիսագնդի ձև ունեցող վերջավորությամբ 3.2 սմ տրամագծով ձողը, որի մասսան հավասար է 6 կգ, ազատ անկմամբ 1 մ բարձրությունից ուղղահայաց գցվում է փորձանմուշի ամենաթույլ մասի մեջտեղի ուղղությամբ այնպես, որպեսզի փաթեթը բավական խոր ծակելու դեպքում հարվածի պաշտպանական պատյանի համակարգին։
Հեղուկների և գազերի համար նախատեսված «A» տեսակի փաթեթների լրացուցիչ փորձարկումները
6.25. Առանձին փորձանմուշներ պետք է ենթարկվեն ներքո բերված փորձարկումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ հնարավոր է հաստատել, որ տվյալ փորձանմուշի համար փորձարկումներից մեկը հանդիսանում է ավելի ծանր, քան մյուսները: Նման դեպքերում մեկ փորձանմուշ ենթարկվում է առավել ծանր փորձարկման:
ա) ազատ անկման փորձարկում: Փորձանմուշը պետք է գցվի թիրախի վրա այնպես, որպեսզի նրա պաշտպանիչ պատյանին հասցվի առավելագույն վնասվածք: Անկման բարձրությունը, որը չափվում է փորձանմուշի ամենաներքևի մասից մինչև թիրախի մակերեսը, պետք է կազմի 9 մ: Թիրախը պետք է համապատասխանի սույն կանոնների 6.17 կետի պահանջներին.
բ) քայքայման խորության փորձարկում: Փորձանմուշը պետք է ենթարկվի սույն կանոնների 6.24 կետում նշված փորձարկման, տարբերությամբ, որ ձողի անկման բարձրությունը 1 մ-ի փոխարեն պետք է կազմի 1.7 մ:
Վթարային փոխադրման պայմաններին դիմանալու հատկություններն ստուգելու փորձարկումներ
6.26. Վթարային փոխադրման պայմաններին դիմանալու հատկություններն ստուգելու նպատակով փորձանմուշը պետք է ենթարկվի սույն կանոնների 6.27 և 6.28 կետերում նշված փորձարկումներին նշված հաջորդականությամբ: Այդ փորձարկումներից հետո կամ նույն փորձանմուշը կամ մեկ այլ նման փորձանմուշ պետք է ենթարկվի սույն կանոնների 6.29 կետում ներկայացված, իսկ եթե հնարավոր է` նաև ջրի մեջ խորասուզման սույն կանոնների 6.30 կետում ներկայացված փորձարկման:
6.27. Մեխանիկական վնասման փորձարկում: Մեխանիկական վնասման փորձարկումը բաղկացած է անկման երեք տարբեր փորձարկումներից: Յուրաքանչյուր փորձանմուշ պետք է ենթարկվի անկման համապատասխան փորձարկման՝ համաձայն սույն կանոնների 5.56 կամ 5.82 կետի պահանջների: Փորձանմուշի անկման հաջորդականությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի մեխանիկական վնասման փորձարկումների ավարտից հետո փորձանմուշին հասցված լինեն այնպիսի վնասվածքներ, որոնք հաջորդող ջերմային փորձարկման ժամանակ կբերեն առավելագույն վնասման.
ա) առաջին փորձանմուշը թիրախի վրա այնպես պիտի ընկնի, որպեսզի ստանա առավելագույն վնասվածք, իսկ անկման բարձրությունը, որը չափվում է փորձանմուշի ամենաներքևի մասից մինչև թիրախի մակերեսը, պետք է կազմի 9 մ: Թիրախը պետք է համապատասխանի սույն կանոնների 6.17 կետի պահանջներին.
բ) երկրորդ փորձանմուշը պետք է ընկնի ձողի վրա, որն ուղղահայաց կոշտ ամրացված է թիրախի վրա այնպես, որպեսզի փորձանմուշին հասցվի առավելագույն վնաս: Անկման բարձրությունը, որը չափվում է հարվածի համար նախատեսված տեղից մինչև ձողի վերևի մակերեսը, պետք է կազմի 1 մ: Ձողը պետք է պատրաստված լինի փափուկ պողպատից, ունենա 15 ± 0.5 սմ տրամագծով կլոր կտրվածք և 20 սմ բարձրություն: Եթե ձողի ավելի մեծ երկարության դեպքում փորձանմուշին կարող է հասցվել ավելի մեծ վնասվածք, ապա պետք է օգտագործվի համապատասխան երկարության ձող: Ձողի վերին հարթությունը պետք է լինի հարթ, իսկ եզրերի կորությունը պետք է ավելի չլինի 6 մմ-ից: Թիրախը, որին ամրացված է ձողը, պետք է համապատասխանի սույն կանոնների 6.17 կետի պահանջներին.
գ) երրորդ փորձանմուշը պետք է ենթարկվի դինամիկ քայքայման փորձարկման: Այդ փորձարկման դեպքում փորձանմուշն ամրացվում է թիրախին այնպես, որպեսզի նրա վրա 9 մ բարձրությունից 500 կգ քաշով բեռի անկման դեպքում նրան հասցվի առավելագույն վնասվածք: Ընկնող բեռը պետք է պատրաստված լինի փափուկ պողպատից և ունենա 1 մ X 1 մ սալի տեսք: Այն պետք է ընկնի հորիզոնական դրությամբ: Անկման բարձրությունը պետք է չափվի սալի ներքևի մակերեսից մինչև փորձանմուշի վերևի կետը: Թիրախը, որի վրա տեղադրված է փորձանմուշը, պետք է համապատասխանի սույն կանոնների 6.17 կետի պահանջներին:
6.28. Ջերմային փորձարկում: Փորձանմուշը պետք է գտնվի փաթեթի մեջ ջերմային հավասարակշռության վիճակում արտաքին միջավայրի 380C ջերմաստիճանի, աղյուսակ 11-ում նշված արևի ինսոլացիայի և ռադիոակտիվ պարունակության ներքին ջերմության անջատման առավելագույն հաշվարկային արագության պայմաններում: Թույլատրվում է, որպեսզի նշված պարամետրերից ցանկացածն ունենա այլ նշանակություն, պայմանով, որ դրանք անհրաժեշտ ձևով հաշվի կառնվեն փաթեթի պահվածքը գնահատելիս:
Ջերմային փորձարկումը պետք է այնուհետև նախատեսի՝
ա) փորձանմուշի 30 րոպե տեղադրում ջերմային միջավայրում, որտեղ ջերմային հոսքն առնվազն համարժեք կլինի օդային միջավայրում ածխաջրածնային վառելիքի այրման օջախում եղած ջերմային հոսքին: Արտաքին միջավայրի պայմանները գործնականորեն պետք է լինեն հաստատուն, իսկ 8000C միջին ջերմաստիճանի դեպքում կրակի ճառագայթման գործակիցը պետք է լինի առնվազն 0.9: Կրակը պետք է ամբողջովին գրկի փորձանմուշը: Մակերեսային կլանման գործակիցը պետք է ընդունվի հավասար 0.8, կամ այն արժեքին, որը չափումներով հաստատված է նշված կրակի օջախում տեղադրված փաթեթի համար.
բ) այնուհետև փորձանմուշը տեղադրվում է արտաքին միջավայրի 380C ջերմաստիճանի, աղյուսակ 11-ում նշված արևի ջերմության և ռադիոակտիվ պարունակության ներքին ջերմության անջատման առավելագույն հաշվարկային արագության պայմաններն ունեցող միջավայրում այնքան ժամանակ, որպեսզի համոզվել, որ փորձանմուշի բոլոր մասերում ջերմաստիճանի արժեքներն իջնում կամ մոտիկանում են նախնական կայուն վիճակի պայմաններին: Թույլատրվում է, որպեսզի այդ պարամետրերից ցանկացածը տաքացման ավարտից հետո ունենա այլ նշանակություն, պայմանով, որ դրանք անհրաժեշտ ձևով հաշվի կառնվեն փաթեթի պահվածքը գնահատելիս:
Փորձարկման ժամանակ և դրանից հետո փորձանմուշը չպետք է արհեստականորեն սառեցվի, իսկ փորձանմուշի ցանկացած այրում պետք է շարունակվի բնական ձևով:
6.29. Ջրի մեջ խորասուզման փորձարկում: Փորձանմուշն առնվազն 8 ժամ պետք է գտնվի առնվազն 15 մ բարձրությամբ ջրի սյան ազդեցության տակ: Նրա դիրքը պետք է լինի այնպիսին, որպեսզի հասցվի առավելագույն վնասվածք:
Ավելի քան 105 A2 ակտիվությամբ ռադիոակտիվ պարունակությամբ «B(Ս)» և «B(M)» տեսակի փաթեթների և «C» տեսակի փաթեթների ջրի մեջ ընկղմամբ ուժեղացված փորձարկումը
6.30. Ջրի մեջ մոտավորապես ուժեղացված փորձարկումը: Մոտավորապես 1 ժամ փորձանմուշը պետք է գտնվի առնվազն 200 մ բարձրությամբ ջրի սյան ազդեցության տակ:
Տրոհվող նյութ պարունակող փաթեթների անջրաթափանցության փորձարկումը
6.31. Նման փորձարկումներից պետք է ազատվեն այն փաթեթները, որոնց նկատմամբ սույն կանոնների 5.77-5.82 կետերի պահանջների համաձայն գնահատման նպատակով ընդունվել է, որ նրանց մեջ ներթափանցում և նրանց միջից արտահոսում է այնքան ծավալով ջուր, որը բերում է ամենաբարձր ռեակտիվության:
6.32. Մինչև սույն կանոնների 6.33 կետով նախատեսվող փորձարկմանը ենթարկվելը, փորձանմուշը, համաձայն սույն կանոնների 5.82 կետի պահանջների, պետք է ենթարկվի սույն կանոնների 6.27 կետի «ա» ենթակետում, կամ 6.27 կետի «բ» ենթակետում, կամ 6.27 կետի «գ» ենթակետում նշված փորձարկումներին, ինչպես նաև սույն կանոնների 6.28 կետում նշված փորձարկմանը:
6.33. Փորձանմուշն առնվազն 8 ժամ պետք է գտնվի 0.9 մ բարձրությամբ ջրի սյան ազդեցության տակ: Նրա դիրքը պետք է լինի այնպիսին, որի դեպքում կսպասվի ջրի առավելագույն ներհոսք:
«C» տեսակի փաթեթների փորձարկումը
6.34. Փաթեթները ներկայացված հաջորդականությամբ պետք է ենթարկվեն փորձարկումների հետևյալ հաջորդականություններին՝
ա) սույն կանոնների 6.27 կետի «ա» ենթակետում, 6.27 կետի «գ» ենթակետում, 6.35 և 6.36 կետերում նշված փորձարկումներին.
բ) սույն կանոնների 6.37 կետում նշված փորձարկմանը:
Յուրաքանչյուր հաջորդականությունում նշված փորձարկումների ժամանակ թույլատրվում է օգտագործել տարբեր փորձանմուշներ:
6.35. Ծակման/պատռման փորձարկում: Փորձանմուշը պետք է ենթարկվի փափուկ պողպատից պատրաստված ձողով քայքայիչ ազդեցության: Ձողի դիրքը փորձանմուշի նկատմամբ պետք է լինի այնպիսին, որպեսզի սույն կանոնների 6.34 կետի «ա» ենթակետում նշված փորձարկումներից հետո հասցվի առավելագույն վնասվածք.
ա) թիրախի վրա պետք է տեղադրվի 250 կգ-ից պակաս մասսայով «C» փաթեթ և նրա վրա 3 մ բարձրությունից պետք է գցվի 250 կգ քաշով ձող: Այս փորձարկման համար օգտագործվող ձողը պետք է իրենից ներկայացնի 20 սմ կտրվածքով գլանաձև ձող, որի հարվածող ծայրը հանդիսանում է 30 սմ բարձրությամբ և 2.5 սմ տրամագծով գագաթով հատված կոն: Թիրախը, որի վրա տեղադրված է փորձանմուշը, պետք է համապատասխանի սույն կանոնների 6.17 կետի պահանջներին.
բ) 250 կգ և ավելի մասսայով փաթեթների դեպքում ձողն ամրացվում է թիրախին և փորձանմուշը գցվում է նրա վրա 3 մ բարձրությունից: Այս դեպքում ձողի չափերը պետք է համապատասխանեն «ա» կետում նշված չափերին, բացառությամբ, որ ձողի երկարությունն ու մասսան պետք է լինեն այնպիսին, որպեսզի հասցվի առավելագույն վնասվածք: Թիրախը, որի վրա ամրացվում է ձողը, պետք է համապատասխանի սույն կանոնների 6.17 կետի պահանջներին:
6.36. Ուժեղացված ջերմային փորձարկում: Այս փորձարկման պայմանները համապատասխանում են սույն կանոնների 6.28 կետի պայմաններին, բացառությամբ, որ ջերմային միջավայրում փորձանմուշը դրվում է 60 րոպե ժամանակով:
6.37. Բախման փորձարկում: Փորձանմուշը ենթարկվում է թիրախի հետ բախման 90 մ/վրկ արագությամբ: Այդ փորձարկման ժամանակ փորձանմուշի դիրքը պետք է լինի այնպիսին, որպեսզի հասցվի առավելագույն վնասվածք:
7. Հաստատման սերտիֆիկատներին և թույլտվություններին ներկայացվող պահանջները
7.1. Եթե փաթեթների կառուցվածքի համար չի պահանջվում կարգավորող մարմնի կողմից հաստատում, ապա բեռն առաքողը պարտավոր է համապատասխան կարգավորող մարմնի պահանջով տեսչության նպատակով տրամադրել տեղեկություններ այն մասին, որ տվյալ փաթեթի կառուցվածքը համապատասխանում է բոլոր կիրառելի պահանջներին:
7.2. Իրավասու մարմնի հաստատում է պահանջվում՝
ա) հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի կառուցվածքի համար.
բ) տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի կառուցվածքի համար.
գ) 0.1 կիլոգրամ և ավելի ուրանի հեքսաֆտորիդ պարունակող փաթեթի կառուցվածքի համար.
դ) տրոհվող նյութ պարունակող այն փաթեթների կառուցվածքի համար, որոնց վրա չի տարածվում ազատումը.
ե) «B(Ս)» և «B(M)» տեսակի փաթեթների կառուցվածքի համար.
զ) «C» տեսակի փաթեթների կառուցվածքի համար.
է) հատուկ պայմաններում փոխադրման համար.
ը) սույն կանոնների 7.16-7.19 կետերին համապատասխան բազմակողմանի հաստատման ենթակա փոխադրումների համար.
թ) աղյուսակ 1-ում չներկայացված ռադիոիզոտոպների արժեքների հաշվարկման համար:
Հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի և տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի կառուցվածքի հաստատումը
7.3. Հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի կառուցվածքը պահանջում է միակողմանի հաստատում, իսկ տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի կառուցվածքը՝ բազմակողմանի: Երկու դեպքում էլ հաստատման համար ներկայացված հայտը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
ա) ռադիոակտիվ նյութի մանրամասն նկարագրությունը, կամ եթե դա պարկուճ է՝ դրա պարունակության մանրամասն նկարագրությունը: Հատուկ պետք է նշվեն դրանց ֆիզիկական և քիմիական վիճակը.
բ) ցանկացած օգտագործված պարկուճի կառուցվածքի մանրամասն նկարագրությունը.
գ) անցկացված փորձարկումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ռադիոակտիվ նյութը բավարարում է գործող նորմերի պահանջները.
դ) սույն կանոնների 2.3. կետին համապատասխան պահանջվող որակի ապահովման օգտագործվող ծրագրի մանրամասն նկարագրությունը.
ե) փոխադրությանը նախորդող անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների նկարագրությունը:
7.4. Իրավասու մարմնի կողմից հայտը ներկայացնողին տրվող հաստատման սերտիֆիկատում պետք է նշված լինի, որ հաստատված կառուցվածքը համապատասխանում է հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութին կամ տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութին: Իրավասու մարմինը հաստատման սերտիֆիկատի հետ միաժամանակ այդ կառուցվածքին շնորհում է հատուկ տարբերանշան:
Ուրանի հեքսաֆտորիդի համար նախատեսված փաթեթների կառուցվածքի հաստատումը
7.5. 0.1 կիլոգրամ կամ ավելի ուրանի հեքսաֆտորիդի համար նախատեսված փաթեթի կառուցվածքի հաստատման համար անհրաժեշտ է՝
ա) սույն կանոնների 6.32 կետի պահանջներին բավարարող յուրաքանչյուր փաթեթի կառուցվածքի համար, ՄԱԿ-ի «Վտանգավոր բեռների փոխադրումների կանոնները» փաստաթղթի պահանջներին համապատասխան, 2000 թվականի դեկտեմբերի 31-ից հետո պահանջվում է բազմակողմանի հաստատում: 2003 թվականի դեկտեմբերի 31-ից հետո յուրաքանչյուր փաթեթի կառուցվածքի համար, որը բավարարում է սույն կանոնների 6.29-6.31 կետերի պահանջները, կպահանջվի այն պետության կարգավորող մարմնի միակողմանի հաստատումը, որտեղ նախագծվել է այդ փաթեթի կառուցվածքը.
բ) իրավասու մարմին ներկայացված հայտը պետք է ներառի այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են կարգավորող մարմնին համոզվելու համար, որ կառուցվածքը համապատասխանում է անվտանգության նորմերի պահանջներին և առկա է սույն կանոնների 2.3. կետի համաձայն պահանջվող որակի ապահովման ծրագիրը.
գ) իրավասու մարմինը հայտատուին տալիս է հաստատման սերտիֆիկատ, որում նշվում է, որ հաստատված կառուցվածքը համապատասխանում է սույն կանոնների 6.29 կետի պահանջներին: Իրավասու մարմինը հաստատման սերտիֆիկատի հետ միաժամանակ այդ կառուցվածքին շնորհում է հատուկ տարբերանշան:
«B(Ս)» և «C» տեսակի փաթեթների կառուցվածքի հաստատումը
7.6. «B(Ս)» և «C» տեսակի յուրաքանչյուր փաթեթի կառուցվածքի համար պահանջվում է միակողմանի հաստատում, բացառությամբ՝
ա) տրոհվող նյութերի համար նախատեսված այն փաթեթների, որոնք բավարարում են սույն կանոնների 7.12-7.14 կետերի պահանջները.
բ) ցածր տարածման հատկություն ունեցող տրոհվող նյութ պարունակող «B(Ս)» տեսակի փաթեթների:
Դրանց համար պահանջվում է բազմակողմանի հաստատում:
7.7. Կոնստրուկցիայի հաստատման համար ներկայացվող հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
ա) նախատեսվող միջուկային կամ ռադիոակտիվ պարունակության ֆիզիկական վիճակի, քիմիական կազմի և ճառագայթման բնույթի մանրամասն նկարագրությունը.
բ) կառուցվածքի մանրամասն նկարագրությունը՝ ներառյալ ինժեներատեխնիկական փաստաթղթերի (գծագրերի) լրիվ կոմպլեկտը, օգտագործվող նյութերի ցանկը և դրանց պատրաստման տեխնոլոգիան.
գ) անցկացված փորձարկումների արդյունքներն ու ամսաթիվը.
դ) փաթեթավորման կոմպլեկտի շահագործման և սպասարկման հրահանգները.
ե) եթե փաթեթը նախատեսված է 100 kPa առավելագույն աշխատանքային ճնշման համար, ապա՝ պաշտպանական պատյանի համակարգի կառուցվածքային նյութերի, պլանավորվող փորձանմուշների, որոնք պետք է պարբերաբար վերցվեն, և առաջարկվող փորձարկումների մանրամասն նկարագրությունը.
զ) եթե ենթադրվող պարունակությունը ճառագայթված միջուկային վառելիք է, ապա հայտ ներկայացնողը պետք է նշի և հիմնավորի անվտանգության վերլուծության ժամանակ արված՝ վառելիքի բնութագրերին վերաբերող ցանկացած նախապայման և տա մինչև փոխադրումը պահանջվող ցանկացած չափումների կատարման նկարագրությունը.
է) ջերմության հեռացման և կրիտիկականության չգերազանցման նպատակով փաթեթների դասավորմանը վերաբերող ցանկացած հատուկ պայմանների մանրամասն նկարագրությունը.
ը) փաթեթի կոմպանովկան ցուցադրող, 25 սմ X 30 սմ չափսերը չգերազանցող, վերարտադրության համար պիտանի գրաֆիկական պատկերը.
թ) սույն կանոնների 2.3. կետի համաձայն պահանջվող որակի ապահովման ծրագիրը:
7.8. Իրավասու մարմինը հայտը ներկայացնողին տալիս է հաստատման սերտիֆիկատ, որում պետք է նշված լինի, որ հաստատված կառուցվածքը համապատասխանում է անվտանգության նորմերով «B(Ս)» կամ «C» տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջներին: Իրավասու մարմինը հաստատման սերտիֆիկատի հետ միաժամանակ պետք է այդ կառուցվածքին շնորհի տարբերանշան:
«B(M)» տեսակի փաթեթների կառուցվածքի հաստատումը
7.9. Յուրաքանչյուր «B(M)» տեսակի փաթեթ, ներառյալ տրոհվող նյութի համար նախատեսված կառուցվածքները, որոնց վրա տարածվում են սույն կանոնների 7.12-7.14 կետերի պահանջները, և տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութերի համար նախատեսված կառուցվածքները ենթակա են բազմակողմանի հաստատման:
7.10. Բացի այն տեղեկություններից, որոնք սույն կանոնների 5.7. կետի համաձայն պահանջվում են «B(Ս)» տեսակի փաթեթների համար, «B(M)» տեսակի փաթեթի կառուցվածքի հաստատման համար ներկայացվող հայտը պետք է ներառի նաև հետևյալ տեղեկությունները՝
ա) սույն կանոնների 6.37, 6.53, 6.54, 6.57-6.64 կետերի այն պահանջների ցանկը, որոնց տվյալ փաթեթը չի համապատասխանում.
բ) տեղեկությունների փոխադրման ժամանակ շահագործման հսկողությանը վերաբերող այն լրացուցիչ միջոցառումների մասին, որոնք չեն պահանջվում սույն կանոններով, սակայն պահանջվում են «ա» կետում նշված շեղումների փոխհատուցման համար.
գ) հայտարարություն փոխադրամիջոցի տեսակին վերաբերող ցանկացած սահմանափակման և բեռի բեռնմանը, տեղափոխմանը, բեռնաթափմանը կամ մշակմանը ներկայացվող հատուկ աշխատակարգերի մասին.
դ) փոխադրման ժամանակ սպասվելիք արտաքին միջավայրի պայմանների այն տիրույթի մասին, որը հաշվի է առնվել փաթեթի նախագծում:
7.11. Իրավասու մարմինը հայտը ներկայացնողին տալիս է հաստատման սերտիֆիկատ, որում պետք է նշված լինի, որ հաստատված կառուցվածքը համապատասխանում է անվտանգության նորմերով «B(M)» տեսակի փաթեթներին ներկայացվող պահանջներին: Իրավասու մարմինը հաստատման սերտիֆիկատի հետ միաժամանակ պետք է այդ կառուցվածքին շնորհի տարբերանշան:
Տրոհվող նյութերի համար նախատեսված փաթեթների կառուցվածքի հաստատումը
7.12. Յուրաքանչյուր փաթեթի կառուցվածքը, որը նախատեսված է սույն կանոնների 6.72 կետի պահանջներին համապատասխան չազատված տրոհվող նյութի փոխադրման համար, ենթակա է բազմակողմանի հաստատման:
7.13. Իրավասու մարմին ներկայացված հայտը պետք է ներառի այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են կարգավորող մարմնին համոզվելու համար, որ կառուցվածքը համապատասխանում է անվտանգության նորմերի պահանջներին և առկա է սույն կանոնների 2.3. կետի համաձայն պահանջվող որակի ապահովման ծրագիրը:
7.14. Իրավասու մարմինը հայտը ներկայացնողին տալիս է հաստատման սերտիֆիկատ, որում պետք է նշված լինի, որ հաստատված կառուցվածքը համապատասխանում է անվտանգության նորմերով նման փաթեթներին ներկայացվող պահանջներին: Իրավասու մարմինը հաստատման սերտիֆիկատի հետ միաժամանակ պետք է այդ կառուցվածքին շնորհի տարբերանշան:
Սերիական համարների մասին տեղեկացումը և դրանց գրանցումը
7.15. Իրավասու մարմնին պետք է հաղորդվի հաջորդական համարն արտադրված յուրաքանչյուր այն փաթեթավորման կառուցվածքի, որը հաստատված է կարգավորող մարմնի կողմից: Իրավասու մարմինը պետք է իրականացնի այդպիսի հաջորդական համարների հաշվառումը:
Փոխադրումների հաստատումը
7.16. Բազմակողմանի հաստատումը պարտադիր է՝
ա) «B(M)» տեսակի փաթեթների փոխադրման համար, եթե այդ փաթեթների կառուցվածքով չի նախատեսվում հսկվող պարբերական օդափոխություն կամ հավելյալ ճնշման արտանետում.
բ) «B(M)» տեսակի փաթեթների փոխադրման համար, եթե դրանց պարունակության ակտիվությունն ավելի է 3000A1 կամ 3000A2 կամ 1000TBq` կախված նրանից, թե այդ մեծություններից որն է փոքր.
գ) տրոհվող նյութ պարունակող փաթեթների փոխադրման համար, եթե դրանց կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսների գումարը գերազանցում է 50-ը։
7.17. Իրավասու մարմինը կարող է թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածք կամ Հայաստանի Հանրապետության տարածքով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումն առանց փոխադրման հաստատման, եթե դրա մասին նա կատարել է հատուկ նշում փաթեթի կառուցվածքի հաստատման սերտիֆիկատում:
7.18. Փոխադրման հաստատման համար ներկայացվող հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
ա) հայցվող փոխադրման տևողությունը.
բ) փաստացի միջուկային կամ ռադիոակտիվ պարունակության նկարագրությունը, օգտագործվող փոխադրամիջոցը, հավանական կամ փաստացի երթուղին.
գ) անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման մանրամասն նկարագիրը.
դ) առաքողի և ստացողի միջև կնքված պայմանագրի պատճենը:
7.19. Փոխադրման հաստատման դեպքում կարգավորող մարմինը պետք է հայտատուին տա հաստատման մասին սերտիֆիկատ:
Հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման հաստատումը
7.20. Յուրաքանչյուր բեռ, որը փոխադրվում է միջազգային երթուղով՝ հատուկ պայմաններում, պետք է ունենա բազմակողմանի հաստատում:
7.21. Հատուկ պայմաններում իրականացվելիք փոխադրման հաստատման համար հայտը պետք է պարունակի այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են կարգավորող մարմնին համոզվելու համար, որ անվտանգության ընդհանուր մակարդակը համապատասխանում է անվտանգության նորմերի պահանջներին: Հայտը պետք է նաև ներառի հետևյալ տեղեկությունները՝
ա) սույն կանոնների և անվտանգության նորմերի պահանջներից շեղումների և դրանց պատճառների մասին.
բ) անվտանգության ապահովման նպատակով նշված շեղումների փոխհատուցմանն ուղղված ցանկացած հատուկ տեխնիկական և վարչական միջոցառումների մասին, որոնք պլանավորվում է իրականացնել փոխադրման ժամանակ:
7.22. Հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման հաստատման դեպքում կարգավորող մարմինը հայտատուին պետք է հաստատման սերտիֆիկատ տա:
Իրավասու մարմնի կողմից տրվող հաստատման սերտիֆիկատները
7.23. Իրավասու մարմնի կողմից կարող է տրվել հինգ տեսակի հաստատման սերտիֆիկատ՝
● հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի համար.
● տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի համար.
● հատուկ պայմանների համար.
● փոխադրման համար.
● փաթեթի կառուցվածքի համար:
Կոնստրուկցիայի և փոխադրման հաստատման սերտիֆիկատները կարող են միավորվել որպես միացյալ սերտիֆիկատ:
Իրավասու մարմնի տարբերանշանները
7.24. Իրավասու մարմնի կողմից տրվող յուրաքանչյուր հաստատման սերտիֆիկատի պետք է շնորհվի տարբերանշան: Այն պետք է ունենա հետևյալ տեսքը՝
VRI / համար / Տեսակի կոդ
ա) համարը շնորհվում է կարգավորող մարմնի կողմից և յուրաքանչյուր կառուցվածք կամ փոխադրում պետք է ունենա իրեն հատուկ անհատական համարը.
բ) տրվող սերտիֆիկատների համար պետք է օգտագործվեն հետևյալ տեսակի կոդերը.
AF՝ տրոհվող նյութի համար օգտագործվող «A» տեսակի փաթեթի կառուցվածք.
B(Ս)՝ «B(Ս)» տեսակի փաթեթի կառուցվածք [ B(Ս)F՝ տրոհվող նյութի համար].
B(M)՝ «B(M)» տեսակի փաթեթի կառուցվածք [ B(M)F՝ տրոհվող նյութի համար].
C՝ «C» տեսակի փաթեթի կառուցվածք [ CF՝ տրոհվող նյութի համար].
IF՝ տրոհվող նյութի համար նախատեսված արդյունաբերական փաթեթի կառուցվածք.
S՝ հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութ.
LD՝ տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութ.
T՝ փոխադրում.
X՝ հատուկ պայմաններ:
Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով հանդես եկող չտրոհվող նյութի կամ ուրանի հեքսաֆտորիդի տեսքով հանդես եկող ազատված տրոհվող նյութի համար նախատեսված փաթեթներին, երբ չի կիրառվում վերը նշված կոդերից որևէ մեկը, օգտագործվում են հետևյալ կոդերը՝
H(Ս)՝ միակողմանի հաստատում.
H(M)՝ բազմակողմանի հաստատում:
Հաստատման սերտիֆիկատների բովանդակությունը
7.25. Հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի և տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի հաստատման յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
ա) սերտիֆիկատի անվանումը.
բ) կարգավորող մարմնի տարբերանշանը.
գ) տրման ամսաթիվը և գործողության ժամկետը.
դ) ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման հարցով Հայաստանի Հանրապետության և միջազգային պահանջները, որոնց հիման վրա հաստատվում է հատուկ տեսակի կամ տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութը.
ե) հատուկ տեսակի կամ տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի նկարագրությունը.
զ) հատուկ տեսակի ռադիոակտիվ նյութի կամ տարածման ցածր հատկություն ունեցող ռադիոակտիվ նյութի կոնստրուկցիայի անվանացանկը.
է) ռադիոակտիվ պարունակության անվանացանկը՝ ներառյալ դրա ակտիվությունը և ֆիզիկական ու քիմիական հատկությունները.
ը) սույն կանոնների 4.23. կետին համապատասխանող որակի ապահովման ծրագրի մանրամասն նկարագիրը.
թ) մինչև փոխադրումն իրականացվելիք հատուկ միջոցառումների մասին հայտ ներկայացնողի կողմից տրամադրված տեղեկությունը.
ժ) կարգավորող մարմնի հայեցողությամբ՝ հայտ ներկայացնողի անվանումը.
ժա) սերտիֆիկատ տվող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը և պաշտոնը:
Հատուկ պայմանների հաստատման սերտիֆիկատները
7.26. Հատուկ պայմանների հաստատման յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
ա) սերտիֆիկատի անվանումը.
բ) կարգավորող մարմնի տարբերանշանը.
գ) տրման ամսաթիվը և գործողության ժամկետը.
դ) փոխադրամիջոցի տեսակը կամ տեսակները.
ե) տրանսպորտի տեսակների, փոխադրամիջոցի, բեռնատար կոնտեյների վերաբերյալ ցանկացած սահմանափակումները և անհրաժեշտ ճանապարհային հրահանգները.
զ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման հարցով Հայաստանի Հանրապետության և միջազգային կարգավորող փաստաթղթերի պահանջները, որոնց հիման վրա հաստատվում են հատուկ պայմանները.
է) հետևյալ հայտարարությունը.
«Սույն սերտիֆիկատը չի ազատում բեռն ուղարկողին այն պետության կառավարության ցանկացած պահանջի կատարումից, որի տարածք կամ որի տարածքով փոխադրվում է տվյալ փաթեթը».
ը) այլընտրանքային միջուկային կամ ռադիոակտիվ պարունակության համար այլ կարգավորող մարմնի կողմից հաստատված սերտիֆիկատների ներկայացումը կամ համապատասխան կարգավորող մարմնի հայեցողությամբ՝ լրացուցիչ տեղեկություններ.
թ) տեխնիկական փաստաթղթերի (նախագիծ) կամ կառուցվածքի սպեցիֆիկացիայի ձևով փաթեթավորման կոմպլեկտի նկարագրությունը: Իրավասու մարմնի հայեցողությամբ կարող է ներկայացվել փաթեթի կառուցվածքը ցուցադրող, 25 սմ X 30 սմ չափսերը չգերազանցող, վերարտադրության համար պիտանի գրաֆիկական պատկերը.
ժ) թույլատրված միջուկային կամ ռադիոակտիվ պարունակության սպեցիֆիկացիան՝ ներառյալ ռադիոակտիվ պարունակությանը վերաբերող այն բոլոր սահմանափակումները, որոնք անմիջականորեն չեն կարող որոշվել փաթեթավորման կոմպլեկտի բնույթով.
ժա) բացի այդ, տրոհվող նյութ պարունակող փաթեթների դեպքում՝
1. թույլատրված ռադիոակտիվ պարունակության մանրամասն նկարագրությունը.
2. կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսի արժեքը.
3. պարունակության կրիտիկականության տեսակետից անվտանգությունը հաստատող փաստաթղթերի վրա հղումը.
4. ցանկացած հատուկ բնութագրեր, որոնց հիման վրա կրիտիկականության գնահատման ժամանակ համարվել է, որ որոշ դատարկություններում բացակայում է ջուրը.
5. նեյտրոնների բազմացմանը վերաբերող ցանկացած նախապայման, որը հաշվի է առնվել ճառագայթման իրական պատմությունից ելնելով կրիտիկականության գնահատման ժամանակ.
6. արտաքին միջավայրի ջերմության տիրույթը, որը հաշվի է առնվել հատուկ պայմանների հաստատման ժամանակ.
ժբ) շահագործման ժամանակ իրականացվելիք հսկողության ցանկացած լրացուցիչ միջոցառումների ցանկը, որոնք պահանջվելու են բեռի բեռնման, բեռնաթափման, տեղափոխման և մշակման համար՝ ներառյալ ջերմության անվտանգ հեռացման նպատակով փաթեթների դասավորմանը վերաբերող հատուկ պայմանները.
ժգ) կարգավորող մարմնի հայեցողությամբ՝ հատուկ պայմանների հիմնավորումը.
ժդ) այն փոխհատուցող միջոցառումների նկարագրությունը, որոնք կապված են բեռի հատուկ պայմաններում փոխադրման հետ.
ժե) հայտը ներկայացնողի կողմից տրամադրված տեղեկություններն այն միջոցառումների մասին, որոնք պետք է իրականացվեն մինչև փոխադրումը.
ժզ) այն վթարային միջոցառումների հրահանգները, որոնք կարգավորող մարմինը գտնում է անհրաժեշտ.
ժէ) սույն կանոնների 2.31. կետին համապատասխանող որակի ապահովման ծրագրի մանրամասն նկարագիրը.
ժը) սերտիֆիկատ տվող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը և պաշտոնը:
Փոխադրումը հաստատող սերտիֆիկատները
7.27. Փոխադրումը հաստատող յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
ա) սերտիֆիկատի անվանումը.
բ) կարգավորող մարմնի տարբերանշանը.
գ) տրման ամսաթիվը և գործողության ժամկետը.
դ) ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման հարցով Հայաստանի Հանրապետության և միջազգային կարգավորող փաստաթղթերի պահանջները, որոնց հիման վրա հաստատվում է փոխադրումը.
ե) տրանսպորտի տեսակների, փոխադրամիջոցի, բեռնատար կոնտեյների հաշվով ցանկացած սահմանափակումները և անհրաժեշտ ճանապարհային հրահանգները.
զ) հետևյալ հայտարարությունը.
«Սույն սերտիֆիկատը չի ազատում բեռն ուղարկողին այն պետության կառավարության ցանկացած պահանջի կատարումից, որի տարածք կամ որի տարածքով փոխադրվում է տվյալ փաթեթը».
է) ցանկը շահագործման ժամանակ իրականացվելիք հսկողության ցանկացած լրացուցիչ միջոցառումների, որոնք պահանջվելու են բեռի բեռնման, բեռնաթափման, տեղափոխման և մշակման համար՝ ներառյալ ջերմության անվտանգ հեռացման կամ կրիտիկականության նպատակով փաթեթների դասավորմանը վերաբերող հատուկ պայմանները.
ը) հայտը ներկայացնողի կողմից տրամադրված տեղեկություններն այն միջոցառումների մասին, որոնք պետք է իրականացվեն մինչև փոխադրումը.
թ) փաթեթի կառուցվածքի հաստատման սերտիֆիկատի (սերտիֆիկատների) պատճենը.
ժ) թույլատրված ռադիոակտիվ պարունակության սպեցիֆիկացիան՝ ներառյալ՝ ռադիոակտիվ պարունակությանը վերաբերող այն բոլոր սահմանափակումները, որոնք անմիջականորեն չեն կարող որոշվել փաթեթավորման կոմպլեկտի բնույթով.
ժա) այն վթարային միջոցառումների հրահանգները, որոնք կարգավորող մարմինը գտնում է անհրաժեշտ.
ժբ) սույն կանոնների 2.31. կետին համապատասխանող որակի ապահովման ծրագրի մանրամասն նկարագիրը.
ժգ) կարգավորող մարմնի հայեցողությամբ՝ հայտ ներկայացնողի անունը.
ժդ) սերտիֆիկատ տվող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը և պաշտոնը:
Փաթեթի կառուցվածքը հաստատող սերտիֆիկատները
7.28. Փաթեթի կառուցվածքի հաստատման յուրաքանչյուր սերտիֆիկատ պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
ա) սերտիֆիկատի անվանումը.
բ) կարգավորող մարմնի տարբերանշանը.
գ) տրման ամսաթիվը և գործողության ժամկետը.
դ) տրանսպորտի տեսակների վերաբերյալ ցանկացած հնարավոր սահմանափակումները, եթե անհրաժեշտ են.
ե) ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման հարցով Հայաստանի Հանրապետության և միջազգային պահանջները, որոնց հիման վրա հաստատվում է փոխադրումը.
զ) հետևյալ հայտարարությունը.
«Սույն սերտիֆիկատը չի ազատում բեռն ուղարկողին այն պետության կառավարության ցանկացած պահանջի կատարումից, որի տարածք կամ որի տարածքով փոխադրվում է տվյալ փաթեթը».
է) այլընտրանքային ռադիոակտիվ պարունակության համար այլ կարգավորող մարմնի կողմից հաստատված սերտիֆիկատների ներկայացումը կամ կարգավորող մարմնի հայեցողությամբ՝ այլ տեղեկություններ.
ը) փոխադրման թույլատրման մասին դիմում, եթե հաստատումը պահանջվում է 7.20 կետի պահանջների համապատասխան՝ եթե իհարկե դա անհրաժեշտ է.
թ) փաթեթավորման կոմպլեկտի համարանիշը.
ժ) փաթեթավորման կոմպլեկտի նկարագրությունը նախագծային փաստաթղթերի և գծագրերի տեսքով.
ժա) այն վթարային միջոցառումների հրահանգները, որոնք կարգավորող մարմինը գտնում է անհրաժեշտ.
ժբ) սույն կանոնների 2.31. կետին համապատասխանող որակի ապահովման ծրագրի մանրամասն նկարագիրը.
ժգ) կարգավորող մարմնի հայեցողությամբ՝ հայտ ներկայացնողի անունը.
ժդ) սերտիֆիկատ տվող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը և պաշտոնը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2016, N 978-Ն | 15.10.2016, N 1263 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|