Գլխավոր տեղեկություն
Номер
N 638
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2000
Дата вступления в силу
12.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
12 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2000 թվականի N 638

 

«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 և 1999 թվականի ապրիլի 13-ի N 217 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 595 որոշման համաձայն լուծարվող «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը (պարտատիրոջ և պարտապանի համաձայնությամբ) փոխանցել Ալավերդու քաղաքային համայնքին, որից հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 և 1999 թվականի ապրիլի 13-ի N 217 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 595 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 3-րդ կետը` «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան