Գլխավոր տեղեկություն
Номер
N 781
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.1999-31.12.2000)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.31/32(98)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1999
Дата вступления в силу
28.12.1999

040.0781.28.12.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1999 թվականի N 781
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Իջևան» հյուրանոցի գույքը և դրա ներդրմամբ ստեղծել «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերություն:

1.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով գնահատված 76099 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Իջևանատուն» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 75969 հազ. դրամ, որը համապատասխանում է 75969 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 75969 հազ. դրամ, որը համապատասխանում է 75969 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 18992 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.6. «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 231 հազ. դրամի պարտավորությունների իրավահաջորդը հանդիսանում է «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 13 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 167 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 51 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:

1.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:

1.12. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 14 փախստական ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով բացված հատուկ հաշվին պետք է փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 16800 հազ. դրամ:

1.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել փախստականի ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:

1.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Դիլիջան» հյուրանոցի գույքը և դրա ներդրմամբ ստեղծել «Դիլիջանի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերություն:

2.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով գնահատված 33814 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Դիլիջանի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Դիլիջանի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 33088 հազ. դրամ, որը համապատասխանում է 33088 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 33088 հազ. դրամ, որը համապատասխանում է 33088 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 8272 հազ. դրամ. որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.6. «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 1317 հազ. դրամի պարտավորությունների իրավահաջորդը հանդիսանում է «Դիլիջանի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 432 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 394 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 344 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 147 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:

2.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:

2.12. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 3 փախստական ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով բացված հատուկ հաշվին պետք է փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 3600 հազ. դրամ:

2.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել փախստական ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:

2.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Թալին» հյուրանոցի գույքը:

3.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով գնահատված 46286 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Թալին» հյուրանոցի գույքը մասնավորեցնել մրցույթով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքը կազմում է 46123 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների նվազագույն գինը` 11531 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքի 25 տոկոսին:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է մասնավորեցվող գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:

3.9. Մրցույթի հաղթողը մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում պարտավոր է «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվին փոխանցել 342 հազ. դրամ, որը 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համապատասխանում է «Թալին» հյուրանոցի պարտավորություններին:

3.10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:

3.11. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 3 փախստական ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով բացված հատուկ հաշվին պետք է փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 3600 հազ. դրամ:

3.12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել փախստական ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:

3.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 65856 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 63425 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 63425 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 63425 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 63425 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմում են 1846 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 465 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 428 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 97 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 71 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 631 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 154 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 193034 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 185175 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 185175 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 185175 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 185175 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Արարատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 7859 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3181 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 1760 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 408 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 602 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1908 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1908 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 137943 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 135621 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 135621 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 135621 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 135621 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Երևանի N 3 բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2322 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 1812 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 334 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 176 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 176 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Կոնդ-12» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել երկաթգիծը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

7.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 49030 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Կոնդ-12» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Կոնդ-12» բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 29429 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29429 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 23543 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 23543 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.5. «Կոնդ-12» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 19601 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 944 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 4232 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1193 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 9323 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 2492 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1417 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1417 հազ. դրամ:

7.6. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Կոնդ-12» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Կոնդ-12» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.12.2000, N 904 31.12.2000, N 781
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան