Գլխավոր տեղեկություն
Номер
N 571
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.521
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2001
Дата вступления в силу
02.08.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 571

քաղ. Երևան


 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված՝ զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների՝

ա) 2-րդ կետի «մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվվելու պայմանով» պարբերության «ա» կետում «կործանիչ, ռմբակոծիչ և փորձարկող» բառերը փոխարինել «զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների» բառերով.

բ) ծանոթագրության մեջ «1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով սահմանված զինծառայությունը» բառերը փոխարինել «1-ին կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված զինծառայությունը, ինչպես նաև մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվելու պայմանով զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը՝ թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան