Գլխավոր տեղեկություն
Номер
N 294
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2000-14.06.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.06.2000
Дата вступления в силу
09.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
9 հունիսի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2000 թվականի N 294
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Մասնագիտական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունիսի 9-ի N 294 որոշմամբ

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եվ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի

 

Լ. Վալեսյան - Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության կրթության ակադեմիայի ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահ)
Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Լ. Գալստյան - ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների թեկնածու
Կ. Ղաֆադարյան - ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ա. Քոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր
Գ. Ավետյան - «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գ. Ավագյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ջ. Եսայան - Երևանի պետական համալսարանի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող
Հ. Կարագյոզյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Գ. Բադալյան - Երևանի պետական համալսարանի Հայաստանի պատմական աշխարհագրության և պատմության լաբորատորիայի գիտաշխատող
Ա. Ավդալյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության վարչության առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)