Գլխավոր տեղեկություն
Номер
N 358
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.04.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.298
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.04.2002
Дата вступления в силу
08.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2002 թվականի N 358
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ՝ հանրապետությունում ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների կայացման, գյուղական համայնքներում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման մասով, և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանն ու Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ՝ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (այդ թվում՝ համատիրությունների) կայացման մասով, «Համատիրությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումից հետո երկամսյա ժամկետում մշակել հանրապետությունում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (այդ թվում՝ համատիրությունների) և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների կայացման, գյուղական համայնքներում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման համալիր ծրագիրը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան