Գլխավոր տեղեկություն
Номер
N 529
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2000-20.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.09.14/22(120)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.08.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2000
Дата вступления в силу
14.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.01.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 oգոստոսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2000 թվականի N 529
քաղ. Երևան

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀՈՒՄՔԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ակցիզային հարկ վճարող անձանց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջների սահմանման, այդ փաստաթղթերի լրացման և հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածում ներկայացված հաշվարկային փաստաթղթի` որպես խիստ հաշվառման փաստաթղթի հաշվառումը տարածքային հարկային մարմիններում և դրանց հատկացումն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները որպես հումք օտարող (այդ թվում` անհատույց) անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 30-ի N 529 որոշմամբ


Կ Ա Ր Գ

 

ակցիզային հարկ վճարող անձանց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջների սահմանման, այդ փաստաթղթերի լրացման եվ հումքի դիմաց ՎՃԱՐՎԱԾ ակցիզային հարկի պակասեցման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից որպես հումք ակցիզային հարկով հարկված ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկային փաստաթղթերի ձևը, դրանց լրացման պահանջները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումից հաշվարկված ակցիզային հարկից` դրանց արտադրության գծով ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետում նշված ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման (հաշվանցման) մասով:

 

II. Հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման համար հիմք ընդունվող հաշվարկային փաստաթուղթը, դրան ներկայացվող պահանջները եվ լրացման կարգը

 

3. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ակցիզային հարկ վճարող անձանց կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա` սույն կարգի 2-րդ կետում նշված ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքներն ըստ գնորդի պահանջի որպես հումք օտարելու (այդ թվում` անհատույց) դեպքում պարտադիր լրացվում է սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված հաշվարկային փաստաթուղթը:

Ակցիզային հարկ վճարող անձինք ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ոչ որպես հումք օտարելիս (այդ թվում` անհատույց)` սույն կարգի N 1 հավելվածով սահմանված հաշվարկային փաստաթուղթը չեն լրացնում, այլ դրա փոխարեն լրացնում են սահմանված կարգի ընդհանուր հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:

4. Հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման համար հիմք է ընդունվում սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված հաշվարկային փաստաթուղթը (այսուհետև` հաշվարկային փաստաթուղթ), որի բոլոր տողերը պարտադիր լրացվում են:

Սույն կարգով նախատեսված հաշվարկային փաստաթղթերը պետք է բավարարեն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

5. Յուրաքանչյուր գործարքի համար լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն նույնական, առանձին-առանձին կնքված ու ստորագրված: Հաշվարկային փաստաթուղթը լրացվում և կնքվում է կապույտ թանաքով: Լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն ընթեռնելի:

Հաշվարկային փաստաթղթի վերևի աջ անկյունի «Առաքողի գրանցման գրքի N__» գրառման մեջ համարի նախատեսված մասում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշման համաձայն առաքումների գրանցման գրքի էջի` տվյալ հաշվարկային փաստաթղթի գրանցման տողի հերթական համարը:

 

III. Հաշվարկային փաստաթղթերը տալու եվ հաշվառելու կարգը

 

6. Հաշվարկային փաստաթղթերը տրվում են համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից, սահմանված կարգով հաշվառման կանգնած` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները գնորդի պահանջով որպես հումք օտարող (այդ թվում` անհատույց) անձանց:

Հաշվարկային փաստաթղթերը տրվում են հարկ վճարողի կողմից ներկայացված սույն կարգի N 2 հավելվածում նշված հայտի հիման վրա` ոչ ուշ, քան հայտի մուտքագրմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Հաշվարկային փաստաթղթի «Սերիա_____ N _____», [1], [2], [3], [4], [5] և [6] տողերը լրացվում և կնքվում են համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից:

7. Հաշվարկային փաստաթղթեր ստացած անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը համապատասխան տարածքային հարկային մարմին ներկայացնել հաշվարկային փաստաթղթերի ստացման և օգտագործման վերաբերյալ հաշվարկ (այսուհետև` հաշվարկ)` սույն կարգի N 3 հավելվածում նշված ձևով:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված հաշվարկը հայտատուների կողմից չներկայացվելու դեպքում տարածքային հարկային մարմինը դադարեցնում է նոր հայտերի հիման վրա հաշվարկային փաստաթղթեր տալը` մինչև հաշվարկը ներկայացնելը:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները որպես հումք օտարող անձանց հատկացված հաշվարկային փաստաթղթերի և իրենց կողմից համապատասխան տարածքային հարկային մարմին ներկայացված հաշվարկում արտացոլված հաշվարկային փաստաթղթերի մնացորդի միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում` դրանք ստացած անձանց կողմից համապատասխան տարածքային հարկային մարմին, ոչ ուշ, քան հաշվարկը ներկայացնելու համար սահմանված ժամկետում, ներկայացվում է տեղեկանք պակասող հաշվարկային փաստաթղթերի քանակի, սերիայի և համարի վերաբերյալ:

Տարածքային հարկային մարմինն ստացված տեղեկանքների հիման վրա անվավեր է համարում պակասող հաշվարկային փաստաթղթերի (ըստ քանակի, սերիայի, համարի) կիրառումը և դրա մասին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն է ներկայացնում տեղեկություն` ոչ ուշ, քան տեղեկանքների ստացմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ստացված տեղեկությունները հաղորդում է տարածքային հարկային մարմիններին և համապատասխան ստորաբաժանումներին` ոչ ուշ, քան տեղեկությունների ստացմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Տարածքային հարկային մարմինները պարտավոր են անվավեր ճանաչված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից ստացված տեղեկությունները փակցնել հարկ վճարողների համար տեսանելի տեղում:

9. Հաշվարկային փաստաթուղթը լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները որպես հումք օտարողի կողմից` յուրաքանչյուր գործարքի համար 5 օրինակից:

Լրացված հաշվարկային փաստաթղթի 2 օրինակը տրվում է գնորդին, իսկ մեկ օրինակը ներկայացվում օտարող կազմակերպության հաշվառման վայրի տարածքային հարկային մարմին:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները որպես հումք ձեռք բերող անձինք հաշվարկային փաստաթղթի մեկ օրինակը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային մարմին:

Սույն կետում նշված հաշվարկային փաստաթղթերը տարածքային հարկային մարմիններ են ներկայացվում ոչ ուշ, քան գործարքների կատարմանը հաջորդող ամսվա 15-ը:

10. Հաշվարկային փաստաթղթերը` որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, հաշվառվում և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը

 

11. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկը պակասեցվում է օրենքով սահմանված կարգով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն:

12. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից հաշվարկված ակցիզային հարկի գումարից ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման համար հիմք են ընդունվում սույն կարգի 3-րդ կետում նշված և 4-րդ ու 5-րդ կետերով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթղթերը:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման համար հիմք են ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով գանձված ակցիզային հարկի գումարի վճարումը հաստատող փաստաթղթերը:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բացակայության կամ դրանց լրացման համար ներկայացվող անհրաժեշտ տվյալների ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական լրացման դեպքերում, ինչպես նաև սույն կարգին համապատասխան` անվավեր ճանաչված հաշվարկային փաստաթղթերով ակցիզային հարկի պակասեցում չի կատարվում:

 

V. Անցումային դրույթներ

 

14. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման համար հիմք են ընդունվում սահմանված կարգի պահանջներին համապատասխան դուրս գրված ընդհանուր հաշվարկային փաստաթղթերը:

15. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի չպակասեցված մասի պակասեցման նպատակով հարկ վճարողները մինչև 2000 թվականի հոկտեմբերի 1-ը իրենց հաշվառման (գրանցման) վայրի տարածքային հարկային մարմին են ներկայացնում ակցիզային հարկով հարկված հումքի առկա քանակային մնացորդների և դրան համապատասխան չպակասեցված հարկի գումարի մասին տեղեկանք` կցելով այդ հումքի ձեռքբերումն ու ակցիզային հարկի վճարումը հիմնավորող համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերի պատճենները:

Սույն կետում նշված ակցիզային հարկի չպակասեցված մասի պակասեցումը կատարվում է սույն կետում նշված տեղեկանքի, հաշվարկային ու վճարային փաստաթղթերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 1
ակցիզային հարկ վճարող անձանց կողմից
դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին
ներկայացվող պահանջների սահմանման,
այդ փաստաթղթերի լրացման և
հումքի դիմաց վճարված ակցիզային
հարկի պակասեցման կարգի

 

Առաքողի գրանցման գրքի N _____

 

ՀՀ ՊԵՆ ___________________________

 (տարածքային հարկային մարմնի անվանումը)

                  Կ. Տ.

 

Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

 

 

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ա Յ Ի Ն  Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ
 
Սերիա ________ N ________

 

Հաշվարկային փաստաթղթի համարը, դուրսգրման ամսաթիվը
 
N ______                ______ ________ 200 թ.

 

 

 

Ապրանք օտարող (առաքող) անձի 
[1] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
               
 
[2] Անվանումը  
[3] Բանկային տվյալները,  
[4] Իրավաբանական հասցեն, հեռախոսի համարը  
[5] Տրված լիցենզիայի սերիան և համարը*  
[6] Լիցենզիայի գործողության ժամկետի* սկիզբը _____ թ. վերջը _____ թ. 

Ապրանք գնող (ստացող) անձի 
[7] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
               
 
[8] Անվանումը  
[9] Բանկային տվյալները  
[10] Իրավաբանական հասցեն, հեռախոսի համարը  
[11] Տրված լիցենզիայի սերիան և համարը  
[12] Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբը _____ թ. վերջը _____ թ. 

Ապրանքների առաքման (մատակարարման) և վճարման պայմանները`

NN
ը/կ
Ապրանքի
անվա-
նումը
Չափման
միավորը
Ընդհանուր
ծավալը
(լիտր)
Միավորի
գինը
Արժեքը Ակցիզային հարկի ԱԱՀ  Ընդա-
մենը
դրույքա-
չափը
գու-
մարը
դրույքա-
չափը
գու-
մարը
                     
                     
                     
                     
                     
                     
                     


Առաքող կազմակերպության պատասխանատու անձ
 

  


Ստացող կազմակերպության պատասխանատու անձ


(պաշտոնը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)

(պաշտոնը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
 

(պաշտոնը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
 

(պաշտոնը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)


Կ. Տ.


Կ. Տ.
 
Լրացվում է 5 (հինգ) օրինակից

_____________

* [5] և [6] տողերը լրացվում են, եթե տվյալ գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է լիցենզավորման:

 

Հավելված N 2
ակցիզային հարկ վճարող անձանց կողմից
դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին
ներկայացվող պահանջների սահմանման,
այդ փաստաթղթերի լրացման և
հումքի դիմաց վճարված ակցիզային
հարկի պակասեցման կարգի

 

Հ Ա Յ Տ
որպես հումք օտարվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթի ձեռքբերման 
 
Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1.      Հարկ վճարողի հաշվառման համարը
               
2. Հաշվետու ժամանակաշրջանը
 200 թ. _________ ամիս

3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը



4. Իրավաբանական անձի անվանումը



5. Հասցեն 6. Հեռախոսի համարը
7. Բանկային տվյալները 8. Պետական ռեգիստրում գրանցման համարը
9. Ալկոհոլային խմիչքների արտադրության համար տրված լիցենզիայի սերիան և համարը
 
գործողության ժամկետը
 
  սկիզբը__թ. վերջը__թ. 

 

Խնդրում ենք հատկացնել հաշվարկային փաստաթուղթ հատ էջ 
   

 

Կազմակերպության ղեկավար


(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)


Կ.Տ.

_____ _______________ թ.

 

Հավելված N 3
ակցիզային հարկ վճարող անձանց կողմից
դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին
ներկայացվող պահանջների սահմանման,
այդ փաստաթղթերի լրացման և
հումքի դիմաց վճարված ակցիզային
հարկի պակասեցման կարգի

 

Հաշվարկ
հաշվարկային փաստաթղթերի ստացման և օգտագործման վերաբերյալ 
 
Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1.      Հարկ վճարողի հաշվառման համարը
               
2. Հաշվետու ժամանակաշրջանը
 200 թ. _________ ամիս

3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

4. Իրավաբանական անձի անվանումը

5. Հասցեն 6. Հեռախոսի համարը

 

Մնացորդը`
հաշվետու
ամսվա սկզբի
դրությամբ
Հաշվետու
ամսում
ստացված
հաշվարկային
փաստաթղթերի 
Օգտագործված
հաշվարկային
փաստաթղթերի
Վերադարձված
հաշվարկային
փաստաթղթերի
Հաշվարկային
փաստաթղթերի
մնացորդը` հաշվետու
ամսվա վերջին օրվա
դրությամբ
  քանակը սերիան,
համարը
քանակը սերիան,
համարը
քանակը սերիան,
համարը
քանակը սերիան,
համարը

 

Կազմակերպության տնօրեն  _________________            _________________________
 (ստորագրությունը)          (ազգանունը, անունը, հայրանունը)
 

Գլխավոր հաշվապահ

 ______________________    _______________________
 (ստորագրությունը)       (ազգանունը, անունը, հայրանունը)


Կ.Տ.

_____ _______________ 200  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2010, N 1741-Ն 20.01.2011, N 529
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան