040.1092.12.11.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2001 թվականի N 1092
քաղ. Երևան
ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ) ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բազային կենսաթոշակի չափը` 3000 դրամ, իսկ յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար հավելման չափը` 60 դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 1-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» N 5 որոշման 1-ին և 2-րդ կետերը և 1999 թվականի մարտի 18-ի «Բազային կենսաթոշակի չափը սահմանելու մասին» N 162 որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |