«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«2» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2000 թվականի N 434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՈՆԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 1993 թվականի սեպտեմբերի 30-ի «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի` Հայկական ԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքի տեսչական ստուգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում գտնվող և Հայպետատոմհսկողության համար նախատեսված (ստացող` Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 9764/007 գույքահամարով 0,5576 գրամ ուրան պարունակող և 1,33 մեգաբեքերել ընդհանուր ակտիվությամբ «FORK» չափիչ սարքի մաքսային ժամանակավոր (մեկ տարի ժամկետով) ռեժիմով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված չափիչ սարքի ստացման և փոխադրման անվտանգությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայկական ԱԷԿ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից: