Գլխավոր տեղեկություն
Номер
N 366
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2000
Дата вступления в силу
06.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2000 թվականի N 366
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 299 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 13475,1 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 01 խմբի 07 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 6-ի N 366 որոշման

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 


Հոդվածի անվանումը   Գումարը
(հազ. դրամ)

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ   13475.1

այդ թվում`

   
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ   13475.1

այդ թվում`

   
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ   8093.4
Ընթացիկ տրանսֆերտներ   2289.0

այդ թվում`

   
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ   2289.0
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր   3092.7

այդ թվում`

   
Ապրանքների ձեռքբերում   1725.5

այդ թվում`

   
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր   1725.5

այդ թվում`

   
գրասենյակային ապրանքներ և նյութեր   1725.5
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ   33.6
Տրանսպորտային ծառայությունների վճար    
Կապի ծառայությունների վճար   697.0
Կոմունալ ծառայությունների վճար   636.6

այդ թվում`

   
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր   630.0
ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր   6.6

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան