Գլխավոր տեղեկություն
Номер
N 974
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.31/33(165) Հոդ.813
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.10.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2001
Дата вступления в силу
10.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2001 թվականի N 974
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 434 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 16-րդ կետում նշված ցուցակներին համապատասխան, մինչև տվյալ ամսվա 15-ը զբաղվածության հանրապետական ծառայություն է ներկայացնում հայտ:

Զբաղվածության հանրապետական ծառայությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հայտերը և մինչև տվյալ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում սահմանված կարգով ստորագրված և կնքված հայտ` 2 օրինակից».

բ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը մինչև տվյալ ամսվա 20-ը ըստ տարածքային կենտրոնների կազմում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման հայտ».

գ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, գանձապետական համապատասխան հաշվում միջոցների առկայության դեպքում, վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է համապատասխան տարածքային կենտրոնների անվամբ` վերջիններիս սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին».

դ) կարգը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` 21-րդ կետով.

«21. Աշխատանքի դիմաց նպաստի գումարները «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան բաժանմունքներին են տրամադրվում այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված հաշիվներից` նշված նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից կանխիկ դրամի տրամադրման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան