Գլխավոր տեղեկություն
Номер
N 189
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2000-09.09.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2000
Дата вступления в силу
19.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«19» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2000 թվականի N 189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

(որոշումն ուժը կորցրել է 15.07.04 թիվ 1160-Ն)

 

 «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին, 15 հոդվածի 4-րդ կետին և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նպատակով օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը`

 տեսակը` ծառայողական

 ձևը` ատրճանակ «ՊՄ»

 մոդելը «ԻԺ-71»

 քանակը` 25 միավոր

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 19-ից: