Գլխավոր տեղեկություն
Номер
N 324
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2000
Дата вступления в силу
22.06.2000

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2000 թվականի N 324
քաղ. Երևան 

ՍԻԴՆԵՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2000 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սիդնեյում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանի ազգային հավաքական թիմի հաջող մասնակցությունն ապահովելու, մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակիցներին պարգևատրել`

ա) չեմպիոններ դարձած մարզիկներից յուրաքանչյուրին` 20000000 (քսան միլիոն), արծաթե մեդալակիրներից յուրաքանչյուրին` 15000000 (տասնհինգ միլիոն), բրոնզե մեդալակիրներից յուրաքանչյուրին` 10000000 (տասը միլիոն) դրամով.

բ) չեմպիոնների անձնական մարզիչներից յուրաքանչյուրին` չեմպիոնին տրված գումարի 45 տոկոսի չափով, հավաքականի ավագ մարզչին` չեմպիոնին տրված գումարի 55 տոկոսի չափով.

գ) արծաթե մեդալակիրների անձնական մարզիչներից յուրաքանչյուրին` արծաթե մեդալակրին տրված գումարի 45 տոկոսի չափով, հավաքականի ավագ մարզչին` արծաթե մեդալակրին տրված գումարի 55 տոկոսի չափով.

դ) բրոնզե մեդալակիրների անձնական մարզիչներից յուրաքանչյուրին` բրոնզե մեդալակրին տրված գումարի 45 տոկոսի չափով, հավաքականի ավագ մարզչին` բրոնզե մեդալակրին տրված գումարի 55 տոկոսի չափով:

2. Մարզիչների մի քանի սաների կողմից օլիմպիական խաղերում մրցանակների նվաճման դեպքում հաշվի է առնվում մարզիկների ցուցաբերած մեկ ամենաբարձր արդյունքը:

3. Օլիմպիական խաղերի մրցանակակիրների և մարզիչների պարգևատրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Սպորտային միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան