Գլխավոր տեղեկություն
Номер
N 315
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2000-18.08.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.22/13(111)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.06.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2000
Дата вступления в силу
02.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2000 թվականի N 315
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

Նախկին Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությունը իր համակարգով, բացառությամբ բիզնես-ռեգիստրի բաժնի, հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությանը:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու կարգը (կցվում է):

3. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող շարժական գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը:

Սահմանել, որ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության տարածքային ստորաբաժանումների զբաղեցրած տարածքները թողնվում են դրանց օգտագործմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 6-րդ կետին համապատասխան: Այդ տարածքների պահպանման համար նախատեսված ծախսերը 2000 թվականի համար կատարվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` 10-օրյա ժամկետում իրականացնել ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության ու դրա տարածքային ստորաբաժանումների կողմից սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրության մեջ, կառուցվածքում, կենտրոնական ապարատի աշխատողների թվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությանը համապատասխան տարածք հատկացնելու վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականների նոր ձևերը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի ձևը և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի ձևը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են):

9. Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականների նոր ձևերը գործողության մեջ դնել 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին» N 169 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

ա) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվելու օրենքով չարգելված կամ լիցենզավորման ենթակա ցանկացած գործունեությամբ, անկախ այն հանգամանքից, թե դրանց կանոնադրության մեջ կամ գրանցման վկայականում դրա մասին նշված է, թե ոչ».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Շահույթ ստանալու նպատակով չհետապնդող կազմակերպություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել հիմնադրամների»:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 99 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունիսի 14-ի N 315 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը (այսուհետև` պետական ռեգիստր) իրականացնում է հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց, դրանց կանոնադրությունների և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև գործունեության դադարման պետական գրանցումը:

2. Պետական ռեգիստրը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում` որպես դրա կառուցվածքային ստորաբաժանում:

3. Պետական ռեգիստրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:

 

II. Պետական ռեգիստրի խնդիրներն ու գործառույթները

 

4. Պետական ռեգիստրի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և հիմնադրվող առևտրային կազմակերպությունների, դրանց միավորումների կամ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի օրենքով սահմանված կարգով պետական գրանցման իրականացումը.

բ) պետական ռեգիստրի տեղեկատվության ավտոմատացումը և համակարգիչների կենտրոնացված ցանցի ստեղծումը.

գ) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ղեկավարումը, աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման ապահովումը, նրանց մեթոդական օգնության կազմակերպումը.

դ) պետական ռեգիստրի տեղեկությունների հավաքման և վարման աշխատանքների մեթոդիկայի մշակումն ու կատարելագործումը.

ե) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներից առևտրային կազմակերպությունների մասին ստացվող տեղեկությունների դասակարգումը, կարգավորումն ու ամփոփումը` ըստ կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևերի և գործունեության բնույթի.

զ) պետական գրանցման քարտում գրառվող տեղեկությունները համապատասխան պետական մարմիններ ներկայացնելը.

է) պետական գրանցման համարանիշերի մշակումը և շնորհումը.

ը) պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների քարտարանի ստեղծումն ու վարումը.

թ) պետական ռեգիստրի տեղեկագրի հրապարակումը:

 

III. Պետական ռեգիստրի գործունեության կազմակերպումը

 

5. Պետական ռեգիստրի գործունեությունը կազմակերպվում և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Պետական ռեգիստրի կառուցվածքի մեջ են մտնում ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությունը և դրա տարածքային ստորաբաժանումները, որոնք ենթարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և պետական ռեգիստրի պետին:

Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

7. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն ինքնուրույն միավորներ են, չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, ունեն իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք:

8. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:

9. Պետական ռեգիստրը ղեկավարում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

10. Պետական ռեգիստրի պետը, ի պաշտոնե, համարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը:

11. Պետական ռեգիստրի պետի տեղակալներին և աշխատողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը պետական ռեգիստրի պետի ներկայացմամբ:

Պետական ռեգիստրի պետի տեղակալներն իրականացնում են պետական ռեգիստրի պետի կողմից սահմանված լիազորություններ:

12. Պետական ռեգիստրի պետը`

ա) պատասխանատվություն է կրում պետական ռեգիստրի վրա դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է պետական ռեգիստրի պետի տեղակալների, պետական ռեգիստրի բաժինների և դրա տարածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը պետական ռեգիստրի գործունեության համար.

գ) կատարում է պարտականությունների բաշխում պետական ռեգիստրի պետի տեղակալների միջև.

դ) ստորագրում և կնքում է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի գրանցման վկայականները.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Պետական ռեգիստրի պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետական ռեգիստրի պետին սույն կանոնադրությամբ վերապահված լիազորություններն իրականացնում է նրա տեղակալներից մեկը:

 

IV. Պետական ռեգիստրի իրավունքներն ու պարտականությունները

 

14. Պետական ռեգիստրն իրավունք ունի`

ա) վերահսկողություն իրականացնելու ռեգիստրի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.

բ) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

15. Պետական ռեգիստրը պարտավոր է`

ա) պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո գրանցամատյանում գրառում կատարել.

բ) ստուգել պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

գ) գրանցվող սուբյեկտից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց և գրանցամատյանում գրառում կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տալ գրանցման վկայական.

դ) սահմանված կարգով պետական ռեգիստրում պահվող տեղեկությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց.

ե) ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրում պարբերաբար հրապարակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները:

 

V. Պետական ռեգիստրի ֆինանսավորումը

 

16. Պետական ռեգիստրի ստեղծման, վարման ու պահպանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին տեղեկություններ տրամադրելու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունիսի 14-ի N 315 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու

 

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի (այսուհետև` պետական ռեգիստր) տեղեկություններից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

2. Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ պետական ռեգիստրում պահվող տեղեկություններին, ինչպես նաև դրանք ստանալ անմիջականորեն կամ փոստով, որի դիմաց մուծվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Պետական ռեգիստրում պահվող տեղեկություններն ստանալու համար գրավոր հայտ է ներկայացվում ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչություն կամ դրա տարածքային ստորաբաժանում` պարտադիր նշելով պահանջվող տեղեկությունների ցանկը:

4. Պետական ռեգիստրը պարտավոր է 5-օրյա ժամկետում պատրաստել պատվիրված տեղեկությունները:

5. Պատվիրված տեղեկություններն ստանալիս պատվիրատուն հայտի վրա նշում է կատարում դրանք ստանալու մասին:

6. Պետական ռեգիստրի տեղեկությունները, պատվիրատուի խնդրանքով, կարող են ուղարկվել փոստով, որի ծախսերը փոխհատուցում է պատվիրատուն:

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունիսի 14-ի N 315 որոշմամբ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

02 Ա 0 0 0 0 0 0

 

իրավաբանական անձի պետական գրանցման

 


(անվանումը)



 

գրանցված է իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում

 

Գրանցման համարը_______________________________________________

 

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________________

 

Իրավաբանական անձի ծածկագիրը_____________________________________

 

Իրավաբանական անձի տեսակը _______________________________________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ


(ստորագրությունը)

 

Կ.Տ.    __ _________ 200 թ.

 

 

Ն Ե Ր Դ Ի Ր __________

 

իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի

 

Վկայական ____________________________________________________

 

Անվանումը____________________________________________________

 


 


 


Գտնվելու վայրը (հասցեն) __________________________________________

 


Այլ տեղեկություններ______________________________________________

 


 

Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ


(ստորագրությունը)

 

Կ.Տ.    __ _________ 200 թ.

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունիսի 14-ի N 315 որոշմամբ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

01 Ա 0 0 0 0 0 0

 

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման

 

Քաղաքացի____________________________________________________

(անունը, ազգանունը)

 

գրանցված է պետական գրանցամատյանում որպես անհատ ձեռնարկատեր

 

Գրանցման համարը_______________________________________________

 

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________________

 

Անձնագրի սերիան ________________ համարը _________________________

 

Երբ և ում կողմից է տրված__________________________________________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ

 



 
 

Կ.Տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ


(ստորագրությունը)

 

    __ ____________ 200 թ.

 

Ն Ե Ր Դ Ի Ր __________

 

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի

 

Վկայական ____________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________________________

 

Գրանցման համարը_______________________________________________

 

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________________

 

Բնակության վայրը_______________________________________________

 


 

Գործունեության վայրը ____________________________________________

 


 

Գործունեության ժամկետը մինչև______________________________________

 

Այլ տեղեկություններ______________________________________________

 

Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ


(ստորագրությունը)

 

Կ.Տ.    __ _________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2001, N 674 18.08.2001, N 315
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան