Գլխավոր տեղեկություն
Номер
N 308
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.22/13(111)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.06.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2000
Дата вступления в силу
22.06.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2000 թվականի N 308
քաղ. Երևան

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշմամբ նախատեսված գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրի կատարումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագիրը մարդասիրական որակելու մասին» N 30 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի իրացումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1999 թվականի ապրիլի 30-ին փոխանակված նոտայի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված «SAMPO SR 2035» մակնիշի 13 հացահատիկահավաք կոմբայնն ու «SHIBAURA S 325» մակնիշի 50 տրակտորից 40-ը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1998 թվականի մարտի 26-ին փոխանակված նոտայի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված և մինչև այսօր հոլանդական աճուրդով չվաճառված «BIZON REKORD Z058» մակնիշի 2 կոմբայնն ու «KUBOTA L2500DT» մակնիշի 2 տրակտորը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով և պահեստամասերով` որպես կանոնադրական կապիտալի համալրում, արժեքի FOB գնով հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` վարձակալական հիմունքներով դրանց շահագործումը կազմակերպելու, իսկ մնացած 10 տրակտորը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով և պահեստամասերով, տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` աճուրդային կարգով իրացնելու համար:

2. Սահմանել, որ`

ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից.

բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված կարգով.

գ) գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով վաճառքի նվազագույն գինը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

դ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և օգտագործվում նշված նոտաներով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

3. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում մեքենայացված դաշտային աշխատանքների ու սպասարկումների ձևավորման ծախսերի կառուցվածքից և սակագների միջին մակարդակից առաջարկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վերջինիս կողմից վարձակալության հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան նվազագույն վարձակալության վճարի չափը ներառյալ ավելացված արժեքի հարկը, սահմանել «BIZON REKORD Z058» մակնիշի մեկ կոմբայնի համար 400,0 հազ. դրամ, «SAMPO SR2035» մակնիշի մեկ կոմբայնի համար 350,0 հազ. դրամ, իր գյուղատնտեսական գործիքներով մեկ տրակտորի համար 100,0 հազ. դրամ, իսկ վարձակալության ժամկետը` 10 տարի: Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սահմանել վարձավճար նախորդ տարվա վարձավճարի չափն ինդեքսավորելով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվող սղաճի մեծությամբ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի թողարկումը վերջինիս հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի FOB արժեքի չափով.

բ) ապահովել ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության միջոցով.

գ) մինչև 2000 թվականի հունիսի 30-ը ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրերի կնքումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության, ինչպես նաև աճուրդի կազմակերպչի կողմից կատարված ծախսերը փոխհատուցել հաշվեգրվող գումարներից` համաձայն ներկայացված նախահաշվի:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսական արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան