Գլխավոր տեղեկություն
Номер
N 860
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.31/33
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.1998
Дата вступления в силу
29.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1998 թվականի N 860

քաղ. Երևան

 

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 24-ի «Պարբերական մամուլի համար նախատեսված գումարը բաշխելու մասին» N 652 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխման հետևյալ սկզբունքները`

ա) գումարների տրամադրում ոչ կուսակցական, կանոնավորապես լույս տեսնող պարբերականներին.

բ) օրաթերթերի և այլ պարբերականների միջև գումարների բաշխում 2:1-ի հարաբերակցությամբ և ըստ տպաքանակի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխումն ըստ ցանկի (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել գումարների հատկացումն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ներկայացրած հայտերի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 860 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ

 

NN
ը/կ
ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՈՒՄԱՐԸ
(ՄԼՆ ԴՐԱՄ)

 

Օրաթերթեր

 
1. «Հայաստանի Հանրապետություն» 3,0
2. «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) 3,0
3. «Առավոտ» 3,0
4. «Ազգ» 3,0
5. «Հայոց աշխարհ» 3,0
6. «Ազատ Արցախ» 3,0
7. «Հայաստան» 2,0
8. «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) 2,0
9. «Նովոյե վրեմյա» (ռուսերեն) 2,0
 

Շաբաթաթերթեր

 
10. «Նոյան տապան Հայլայտս» (անգլերեն) 1,5
11. «Ուրարտու» (ռուսերեն) 1,5
12. «Ավանգարդ» 1,5
13. «Հայ զինվոր» 1,5
14. «02» 1,5
15. «Ազատ Արցախ» (ռուսերեն) 1,5
 

Ամսագրեր

 
16. «Նոր դար» 2,0
17. «Աջակցություն պետական ծառայողին» 1,0