Գլխավոր տեղեկություն
Номер
N 235
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.05.31/11(109)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.05.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2000
Дата вступления в силу
12.05.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2000 թվականի N 235
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 699 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 27-ի N 180 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու եվ վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների

 

NN
ը/կ

Հիվանդության անվանումը

Ընդգրկվող տարածքը

Բուժհիմնարկի անվանումը

1

2

3

4

1. Անոթային հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
2. Տուբերկուլյոզ ամբողջ
հանրապետությունը
Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր
3. Ինֆեկցիոն հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
«Նորք» մանկական
ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց
4.

Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

ամբողջ
հանրապետությունը
Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
5. Արյունաբանական հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն
6. Սրտանոթային հիվանդություններ, ռևմատիզմ և կոլագենոզներ քաղ. Երևան Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
7. Ստոմատոլոգիական և դիմածնոտային հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց
8. Ակնաբուժական հիվանդություններ քաղ. Երևան Երևանի N 8 կլինիկական բուժմիավորում
    ՀՀ մարզերը Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
9. Վնասվածքաբանական և օրթոպեդիկ հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի գիտահետազոտական կենտրոն
10. Հոգեբուժական հիվանդություններ քաղ. Երևան Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական դիսպանսեր
    ՀՀ մարզերը «Նորք» հոգեկան առողջության կենտրոն
11. Նյարդաբանական հիվանդություններ Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքները Երևանի N 2 կլինիկական հիվանդանոց
     Երևանի Էրեբունի,
Մալաթիա-Սեբաստիա,
Աջափնյակ,
Դավթաշեն,
Շենգավիթ,
Նուբարաշեն թաղային համայնքները
«Մալաթիա» բժշկական կենտրոն 
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
12. Ալերգոլոգիական հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
N 1 համալսարանական հիվանդանոց
13. Էպիլեպսիա ամբողջ
հանրապետությունը
«Էրեբունի» բժշկական կենտրոն
14. Ուրոլոգիական հիվանդություններ և էնուրեզ քաղ. Երևան «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
15. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ քաղ. Երևան «Էրեբունի» բժշկական կենտրոն
16. Էնդոկրին հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
17. Վիրաբուժական

Երևանի Կենտրոն,
Նորք-Մարաշ,
Աջափնյակ,
Դավթաշեն,
Շենգավիթ թաղային
համայնքները

«Մալաթիա» բժշկական կենտրոն
    Երևանի Էրեբունի,
Արաբկիր, Քանաքեռ-
Զեյթուն, Ավան,
Նուբարաշեն,
Մալաթիա-Սեբաստիա
թաղային համայնքները
«Էրեբունի» բժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
18. Նեֆրոլոգիական հիվանդություններ քաղ. Երևան «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը «Էրեբունի» բժշկական կենտրոն
19. Գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ Երևանի Աջափնյակ,
Դավթաշեն,
Շենգավիթ,
Էրեբունի,
Նուբարաշեն,
Մալաթիա-Սեբաստիա
թաղային համայնքները
«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն
    Երևանի Կենտրոն,
Արաբկիր, Քանաքեռ-
Զեյթուն, Ավան,
Նոր Նորք, Նորք-Մարաշ թաղային համայնքները և
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
     ՀՀ մարզերը  
20. Թոքային և թերապևտիկ այլ հիվանդություններ քաղ. Երևան Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
21. Պարբերական հիվանդություն քաղ. Երևան N 1 համալսարանական հիվանդանոց
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

 

Բուժհետազոտում անցկացնող տարածաշրջանային բժշկական հիմնարկներ

 

Հիվանդության անվանումը *

Ընդգրկվող տարածքը

Բուժհիմնարկի անվանումը

Թերապևտիկ հիվանդություններով ՀՀ Սյունիքի մարզ «Կապանի հիվանդանոց» ՊՓԲԸ
Վիրաբուժական հիվանդություններով   «Գորիսի հիվանդանոց» ՊՓԲԸ
Բոլոր հիվանդություններով ՀՀ Շիրակի մարզ «Սամարիթեր հիվանդանոց» ՊՓԲԸ
Թերապևտիկ հիվանդություններով ՀՀ Լոռու մարզ Վանաձորի N 2 հիվանդանոց ՊՓԲԸ
Վիրաբուժական հիվանդություններով  
Բոլոր հիվանդություններով ՀՀ Տավուշի մարզ «Իջևանի հիվանդանոց» ՊՓԲԸ

 

_____

* Հայաստանի Հանրապետության մարզերում ցանկացած հիվանդության բժշկական հետազոտման բարդության դեպքում զինապարտներն ուղեգրվում են Երևան` ըստ սույն ցանկի: