Գլխավոր տեղեկություն
Номер
N 414
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.10.14/23
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.1997
Дата вступления в силу
24.09.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 1997 թվականի N 414
քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մինչև անշարժ գույքի պետական միասնական կադաստրում պետական գրանցման համակարգ ներդնելը` սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարունակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 452 որոշմամբ նախատեսված սեփականության վկայագրերի տրամադրումն անհատական բնակարանային ֆոնդի տների, այգետնակների, առևտրի և սպասարկման ոլորտի, սեփականաշնորհված ձեռնարկությունների անշարժ գույքի, ինչպես նաև այլ անշարժ գույքի սեփականատերերին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան