Գլխավոր տեղեկություն
Номер
N 178
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.223
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2001
Дата вступления в силу
09.03.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի  2001 թվականի N 178
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի  «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

ա) որոշման 6, 9, 11 և 15-րդ կետերում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ մինչև 2001 թվականի մարտի  20-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված ցանկի վերաբերյալ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան