Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (02.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.04.16/11(424)
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
02.04.2012
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
02.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 ապրիլի 2012 թ.
ք. Երևան

N 1 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցի վերաբերյալ ունեցած տեղեկությունների հիման վրա լիազորված մարմինը պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում։ Տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո, գնումների բողոքարկման խորհուրդը որոշում է կայացնում մասնակցին սույն հոդվածով նախատեսված ցուցակում ընդգրկելու վերաբերյալ։

Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստացված յուրաքանչյուր բողոքը քննելու համար խորհրդի անդամներից ձևավորվում է երեք անձից բաղկացած հանձնաժողով, իսկ 3-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովը քննում է բողոքը և խորհրդի անունից որոշում ընդունում՝ ղեկավարվելով սույն օրենքով և իրավական այլ ակտերով։

Օրենքի 48-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են բողոքների քննարկման արդյունքում գնումների բողոքարկման խորհրդի իրավասությանը վերապահված որոշումները, որոնք ըստ էության խորհրդի անունից ընդունում է հանձնաժողովը։ Մասնավորապես նշված մասի 7-րդ կետի համաձայն՝ խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու մասնակցին գնումների գործընթացին մասնակցության իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։

Վերը նշված դրույթները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս այն առումով, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հարցը պետք է քննարկի գնումների բողոքարկման խորհուրդը, թե խորհրդի անդամներից ձևավորված երեք անձից բաղկացած հանձնաժողովը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Օրենքի 15-րդ հոդվածը՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ևս հանդիսանում է պատվիրատուի և/կամ այլ շահագրգիռ մարմնի կողմից ներկայացված բողոք, որի քննարկման նպատակով գնումների բողոքարկման խորհրդի կազմից ձևավորվելու է Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնաժողով, որն էլ խորհրդի անունից ընդունելու է համապատասխան որոշում։

 

Նախարար

Վ. Գաբրիելյան