«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2000 թվականի N 167
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի «Հանթսման Քեմիքալ Քորպորեյշն» ընկերությունը 1991-1998 թվականներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է առաքել 8 մլն ԱՄՆ-ի դոլար արժողությամբ բեռներ, 1999 թվականի ընթացքում կատարել է ավելի քան մեկ մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրումներ` Հայաստանում կղմինդրե սալիկների արտադրություն կազմակերպելու համար, Գյումրիում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով տրամադրել է 10 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչպես նաև առողջապահության համակարգի բուժհիմնարկների համար Հայաստան է առաքել 435 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ և իրեր, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հանթսման-Հայաստան» համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայկական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Հանթսման Քեմիքալ Քորպորեյշն» ընկերությանը:
2. Սահմանել հայկական բաժնեմասի վաճառքի գինը` մեկ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|