«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2000 թվականի N 145
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 368 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից կանխիկ ձևով կատարվող ծախսերի մասին» N 368 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) որոշման 1-ին կետի`
«բ» ենթակետում «ռազմական և ազգային» բառերը փոխարինել «ռազմական, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության» բառերով և «հիմնարկների» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը.
«դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր տողով`
«կապի ծառայությունների, ջրմուղ-կոյուղուց օգտվելու, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսեր».
բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում « «ա» և «բ» ենթակետերի» բառերը փոխարինել « «բ» ենթակետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|