Գլխավոր տեղեկություն
Номер
N 192
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2000-19.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2000
Дата вступления в силу
01.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2000 թվականի N 192
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, 1999 թվականի օգոստոսի 27-ի N 547, 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 800, 2000 թվականի մարտի 17-ի N 124 և 2000 թվականի մարտի 31-ի N 144 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 4-րդ կետի «ե» և 6-րդ կետի «գ» ենթակետերում «1 ապրիլի 2000 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «1 հունիսի 2000 թ.» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան