Գլխավոր տեղեկություն
Номер
N 743
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2001
Дата вступления в силу
10.08.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«10» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2001 թվականի N 743

 

ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 254 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ և ձեռնարկություններ լուծարելու մասին» N 688 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով ու 2000 թվականի մարտի 13-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություններ) լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110 որոշման 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 10267 հազ. դրամ գնահատված` լուծարված «Մարալիկի ավտոտեխսպասարկում» դուստր ձեռնարկության գույքը, որպես ամբողջական մեկ միավոր, մասնավորեցնել ամբողջությամբ դասական աճուրդով:

1.2. Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 2570 հազ. դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:

1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 21487 հազ. դրամ գնահատված` լուծարված «Մասիսի ջերմոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը, որպես ամբողջական մեկ միավոր, մասնավորեցնել ամբողջությամբ դասական աճուրդով:

2.2. Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 3225 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:

2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 254 որոշման 5.3.-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից: