Գլխավոր տեղեկություն
Номер
N 603
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.30/74(446)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.09.1999
Дата вступления в силу
28.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 1999 թվականի N 603
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 408 ԵՎ N 417 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները վերակազմակերպելու մասին» N 408 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.

բ) որոշման 2-րդ կետում «Տրանսբնակշին» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Տրանսբնակշին» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.

գ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել համապատասխանաբար «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունների»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Տնաշինական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները վերակազմավորելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների» բառերը փոխարինել «վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան