Գլխավոր տեղեկություն
Номер
N 125
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2000
Дата вступления в силу
17.03.2000

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2000 թվականի N 125
քաղ. Երևան

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ղեկավար Արամ Խաչատրյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 45962 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունիքի մարզի Դարանակի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
մարտի 17-ի N 125 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա  Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման եվ անցկացման հետ

______________________________________________________________________
NN
ը/կ

Ծախսերը

Գումարը 
(դրամ)

 

______________________________________________________________________

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

 30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

30000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

8400

3. Կապի ծառայության վճարներ

1000

4. Տրանսպորտային ծառայության վճարներ

5000

5.

Գրասենյակային ծախսեր

1000

ընդամենը

45400

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

562

(107 ընտրող+107x0,05)x 5 դրամ

45962

Ընդամենը

 

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Շ. Կարամանուկյան